Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի ավագին հետապնդում են ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, սակայն նա ունի նաև բազում համակիրներ" />

Իր հասցեին հոմոֆոբ արտահայտությունների պատճառով ֆուտբոլի Վրաստանի հավաքականի ավագը ջնջել է ֆեյսբուքյան իր էջը

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի ավագին հետապնդում են ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, սակայն նա ունի նաև բազում համակիրներ

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ավագ Գուրամ Կաշիայի ֆեյսբուքյան էջը ջնջվել է։ Կաշիան ինքն է այն ջնջել, երբ հոմոֆոբ տրամադրված քաղաքացիները սկսել են վիրավորական մեկնաբանություններ թողնել նրա էջում։

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի փոխավագ Գուրամ Կաշիան առաջին անգամ հոմոֆոբ անձանց ագրեսիայի օբյեկտ դարձավ այն բանից հետո, երբ 2017թ-ի հոկտեմբերի 23-ին Հոլանդիայում «Վիտեսի» շարքերում խաղաց ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի թևկապով։

Օգոստոսի 22-ին UEFA-ն վրացական ֆուտբոլիստին փոխանցեց  հավասարության մրցանակն ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, ինչը հոմոֆոբների կողմից ագրեսիայի երկրորդ ալիքն առաջացրեց։

Հոմոֆոբները Կաշիային «ազգի խայտառակություն» են անվանում ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար և խորհուրդ են տալիս այլևս չհայտնվել Վրաստանի հավաքականի խաղերին»։

Ֆեյսբուքյան էջը ջնջելուց և Ինստագրամում պրոֆիլը փակելուց հետո Գուրամ Կաշիան Ինստագրամի «սթորիզում» գրել է, որ չի ափսոսում ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար, և քանի դեռ նա գոնե մեկ երկրպագու ունի, խաղալու է հավաքականում։

«Քանի դեռ ես մեր երկրում գեթ մեկ երկրպագու ունեմ, ես հայտնվելու եմ հավաքականում հանուն այդ մարդու»։
Ազգային հավաքականի ավագը երկրում բազմաթիվ կողմնակիցներ ունի, որոնք իրեն համերաշխություն են հայտնում։

Ազգային հավաքականի ավագը երկրում բազմաթիվ կողմնակիցներ է ձեռք բերել, որոնք նրան համերաշխություն են հայտնում․ սոցցանցերի իրենց էջերում նրանք տեղադրում են Կաշիայի լուսանկարը, Ինստագրամի «stories»-ում տեղադրում են նրա լուսանկարը՝ «Գուրամ, մենք քեզ հետ ենք» գրառմամբ, և Ֆեյսբուքում ի աջակցություն նրա գրառումներ են անում։

Վրաստանի հավաքականի հաջորդ խաղը Թբիլիսիում կկայանա սեպտեմբերի 9-ին։ Մարդիկ, որոնց ֆուտբոլը չի հետաքրքրում, Ֆեյսբուքում գրում են, որ «անպայման գնալու են խաղը նայելու Վրաստանի հավաքականի արժանի ավագին աջակցելու համար»։

Mikheil Benidze

Ուր են հասցրել այդ մարդուն իրենց չգտած վրացի անտաշները․․․ Եվ նա, այնուամենայնիվ, զիլ է <3։
Եթե ես Վրաստանի հավաքականում լինեի, Կաշիային այս պայքարում մենակ չէի թողնի և կկազամկերպեի, որ հաջորդ խաղին բոլորն ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի թևկապերով գային՝ երկրպագուներին ցույց տալու համար՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ․․․ Սակայն չգիտեմ, առանձնահատուկ հույսեր չեմ փայփայում, որ այդպիսի բան կլինի։
Փոխարենը ինձ հույս է ներշնչում Գուրամ Կաշիայի անդրդվելիությունը։

Joe Carrey
Ես վաղուց չեմ եղել հավաքականի խաղին։ Այժմ պետք է մարզադաշտ գնամ։ Դա պարզապես հավաքականի խաղ չի լինելու։ Մենք պետք է հաղթենք խավարամտությունը։ Imeda M Dvalidze, ե՞րբ է առաջին խաղը։

Toresa Mossy
Գուրամ Կաշիան ժամանակակաից Վրաստանի ամենաարժանի մարզիկներից է<3 <3 <#გურამშენთანვართ (ԳուրամՄենքՔեզՀետԵնք)

•   2017թ-ի վերջին, երբ JAMnews-ում գնահատվում էին տարվա իրադարձությունները, որպես կարևոր իրադարձություն մենք համարեցինք ԼԳԲՏ թևկապով Գուրամ Կաշիայի խաղը և դրա շուրջ ծավալված սկանդալը։ Վրաստանում, որտեղ հոմոֆոբ տրամադրությունները դեռ ուժեղ են, Գուրամ Կաշիան առաջին վրացի մարզիկն էր, որը բացահայտ սատարեց ամենախոցելի խմբերից մեկին։ Նրան համերաշխություն հայտնեցին նաև այլ մարզիկներ հեռուստատեսային ծրագրերում և թոք-շոուներում, հազարավոր մարդկանց կողմից սիրված ֆուտբոլիստները խոսում էին այն մասին, որ բոլոր մարդիկ հավասար են և ցանկացած սեռի, ռասայի և կողմնորոշման մարդկանց հանդեպ ագրեսիան անթույլատրելի է։


Կարդալ ավելին JAMnews-ում