Թեհրանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո փոփոխություններ էին պահանջում իշխանությունից" />

Իրան․ զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումը վերածվել է բռնապետության դեմ ցույցերի

Թեհրանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո փոփոխություններ էին պահանջում իշխանությունից

Թեհրանում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել բազմահազարանոց ցույցը ցրելու համար, հաղորդում է CNN-ը։

Մարդիկ հավաքվել էին Իրանի մայրաքաղաքի Աբուբաքիր համալսարանի շենքի մոտ՝ Թեհրան-Կիև չվերթի 176 զոհված ուղևորների և անձնակազմի հիշատակը հարգելու։ Ինքնաթիռը սխալմամբ խոցվել էր իրանցի զինվորականների կողմից, որոնք պատասխան հարվածի էին սպասում ԱՄՆ կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումից հետո։

Իրանը խոստովանել է իր մեղքն ուկրաինական ինքնթիռի խոցման համար

Պատերազմը Մերձավոր Արևելքում հետաձգվո՞ւմ է։

Շատ արագ սգո արարողությունը վերաճել էր հակակառավարական ցույցի։ Դրա մասնակիցները վանկարկում էին «Մահ՝ բռնապետին» և «Ամոթ, Խամենեի, կորի՛ր երկրից»։

Իրան․ զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումը վերածվել է բռնապետության դեմ ցույցերի

Ալի Խամենեին Իրանի կրոնական գերագույն ղեկավարն է։ Նա իշխանության է տկել ավելի քան 30 տարի առաջ, այդ պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետի սահմանադրական սահմանափակումներ չկան։

Ցուցարարները նաև բախումների են գնացել ոստիկանների հետ՝ նրանցից խլելով ձերբակալվածներին։

Վերջին անգամ Թեհրանում և այլ քաղաքներում խոշոր հակակառավարական ակցիաներ էին տեղի ունեցել 2019 թ-ի նոյեմբերին։ Այն ժամանակ պատճառը տնտեսական դրության կտրուկ վատթարացումն էր։ 

 


Կարդալ ավելին JAMnews-ում