Թեև դրա համար դեռ չկա ոչ դասագիրք, ոչ ուսուցիչներ " />

Իրանի ադրբեջանցիները հասել են նրան, որ դպրոցներում իրենց երեխաներին մայրենի լեզու դասավանդեն

Թեև դրա համար դեռ չկա ոչ դասագիրք, ոչ ուսուցիչներ

Լուսանկարը՝ Gabriela Baczynska, Reuters

Նոր ուսումնական տարվանից Իրանի հյուսիսում, որը հիմնականում ադրբեջանցիներով է բնակեցված, որոշ դպրոցներում երեխաներին իրենց մայրենինի լեզուն կդասավանդեն։ Այս մասին պատմում է Radio Azadliq-ը՝ վկայակ ոչելով Իրանի կրթության նախարարությանը։ 

• Ադրբեջանցիները Վրաստանում․ ինչո՞ւ է նրանց համար լավ կրթությունը

• Ազգային փոքրամասնությունների խնդիրները Հայաստանում

Իրանի ադրբեջանցիները տասնամյակներ են ծախսել դրան հասնելու համար։ Ճիշտ է, ոչ ոք դեռ չի հասկանում, թե որտեղից այդքան արագ դասագրքեր կկազմվեն և ուսուցիչներ կգտնվեն։ 

Ադբեջանցիներն Իրանում

Ադրբեջանցի էթնոսի հիմնական մասը բնակվում է Իրանում։ Նրանք այնտեղ նվազագույնը 15 միլիոն են կազմում (Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է)։ 

Այն Իրանի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է՝ 16 տոկոսից ոչ պակաս։

Այդպես է ստացվել այն պատճառով, որ 19-րդ դարի առաջին կեսին Ռուսական կայսրությունն ու Իրանն, ավարտելով պատերազմը, խաղաղության պայմանագիր կնքեցին և բաժանեցին տարածքը, որի վրա ապրում էին ադրբեջանցի թուրքերը։

Իրանի ադրբեջանցիներն արդեն վաղուց են երկրի կառավարությունից պահանջում ադրբեջաներենով ուսուցում մտցնել կամ գոնե դասավանդել մայրենին երեխաներին։ Ադրբեջանցի փոքրամասնության նկատմամբ խտրականության դեմ շատ պայքարողներ Իրանում դատապարտվել են ազատազրկման և աքսորի։ 

Շաբաթական երկու անգամ

Դպրոցականներն ադրբեջաներեն են ուսումնասիրելու շաբաթը երկու ժամ։ Սա դեռևս պիլոտային նախագիծ է, որի համար Իրանի կրթության նախարարությունը հատուկ ծրագիր է պատրաստում։

Իրանի ադրբեջանցիները, թեև ուրախ են այս նորությանը, սակայն այնքան էլ չեն հավատում դրան։ Կասկածները գլխավորապես կապված են այն բանի հետ, որ Իրանում ադրբեջաներենի դասագրքեր և ուսուցիչներ չկան, որոնք կարող են այն դասավանդել։

Ադրբեջանի և Իրանի պաշտոնական հարաբերությունները

Ադրբեջանն ու Իրանն իրենց հարաբերությունները պաշտոնապես բարեկամական են անվանում։

Սակայն Ադրբեջանի տնտեսական կապերն Իրանի հետ այնքան սերտ չեն, որքան, ասենք, Թուրքիայի հետ։

Բացի այդ, իրանական և ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը չի համընկնում մի քանի կարևոր հարցերի շուրջ։ Օրինակ, Իրանի և Հայաստանի սերտ կապերը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի հետ,  որի հետ Իրանը վատ հարաբերությունների մեջ է։ Բացի այդ, Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, որտեղ իշխանությունները կոշտ կերպով ճնշում են արմատական իսլամի ցանկացած ակնարկ, իսկ Իրանն իսլամական հանրապետություն է, որտեղ կրոնն ու պետությունը միասնական են։

Այդ պատճառով էլ ադրբեջանցիներն Իրանում ազգային փոքրամասնություն չեն համարվում (ի տարբերություն, օրինակ, հայերի)։ Բանն այն է, որ Իրանում փոքրամասնություններին ընդունված է որոշել՝ ըստ կրոնական, այլ ոչ թե ազգային հատկանիշի, իսկ ադրբեջանցիները նույնպես շիա մուսուլմաններ են։ 

Ինչո՞ւ հանկարծ

Ադրբեջանում շատերին է զարմացրել, թե ինչու են իրանական իշխանությունները «փափկել»։

Այդ հարցի ամենաակնհայտ պատասխանը թերևս այն է, որ ուսումնական ծրագրում ադրբեջաներենը ներառելը նախընտրական արշավի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոստումն էր։

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է, որ չարժե առանձնապես ուրախանալ և գերագնահատել այս նորարարության նշանակությունը։ 

«Դա նշանակում է միայն այն, որ Իրանի իշխանություններն այժմ նաև դպրոցներում մեր լեզվով պրոպագանդա կվարի։ Ոչ մի այլ փոփոխություն, ըստ ամենայնի, չի լինի», – կարծում է լրագրողը։ 


Կարդալ ավելին JAMnews-ում