Պատճառը սխալմունքն է եղել այն պահին, երբ Իրանն ամերիկյան հարվածի էր սպասում։ Իրանի նախագահն այն «անթույլատրելի» է անվանել" />

Իրանը խոստովանել է իր մեղքն ուկրաինական ինքնթիռի խոցման համար

Պատճառը սխալմունքն է եղել այն պահին, երբ Իրանն ամերիկյան հարվածի էր սպասում։ Իրանի նախագահն այն «անթույլատրելի» է անվանել

Իրանը խոստովանել է, որ իր զինվորականներն են սխալմամբ խոցել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Բոինգը, որն ուղևորվում էր Կիև, և որում 176 մարդ էր գտնվում, հաղորդում է Բի-Բի-Սին։ Աղետի հեևանքով ոչ ոք կենդանի չի մնացել։

Ինքնաթիռը խոցվել է հունվարի ութին Թեհրանի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում գտնվող երկու ամերիկյան ռազմաբազաներն ու պատասխան գործողությունների էր սպասում։

Իրանի նախագահ Ռոհանիի հայտարարությունում կատարվածը «հրեշավոր սխալ» է անվանվել․

«Բոինգը «ոչ միտումնավոր» կերպով խոցվել է այն բանից հետո, երբ մոտեցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղտնի օբյեկտին, և զինվորականներն այն ընկալել են որպես հակառակորդի թռչող սարք»։

Իրանի նախագահը խոստացել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։

Ավելի վաղ Իրանը հերքում էր իր մասնակցությունը միջադեպին՝ պնդելով, որ աղետի պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել։

Պատերազմը Մերձավոր Արևելքում հետաձգվո՞ւմ է։ ԱՄՆ-ն ու Իրանը, հնարավոր է, կանգ առնեն հրթիռային հարվածներով փոխանակվելուց հետո

Ղասեմ Սոլեյմանի։ Ո՞վ էր նա։ Եվ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա մահը

Ղասեմ Սուլեյմանիի մահը․ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի գնահատականը և համաշխարհային հանրության արձագանքը

Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո սխալմամբ Իրանի զենիթային հրթիռով խոցված «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի ուղևորների իրերը։ 2020թ-ի հունվարի 8։ Nazanin Tabatabaee/WANA (West Asia News Agency) via REUTERS

None found


Կարդալ ավելին JAMnews-ում