Խարխլված տնտեսությունը, կոռուպցիան և բռնաճնշումները փողոց են դուրս բերել տասնյակ հազարավոր մարդկանց" />

Իրանական ընդվզում. ինչի՞ համար և ո՞ւմ դեմ

Խարխլված տնտեսությունը, կոռուպցիան և բռնաճնշումները փողոց են դուրս բերել տասնյակ հազարավոր մարդկանց

Իրանի նախագահի հակառակորդները ցույց են անում Լոնդոնում Իրանի դեսպանատան դիմաց: 2018թ-ի հունվարի 2: REUTERS/Simon Dawson

Իրանական քաղաքներից շատերում մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով տնտեսական դժվարությունների և քաղաքական բռնաճնշումների դեմ, հաղորդում է Բի-Բի-Սին:

Սրանք Իրանում տեղի ունեցած խոշորագույն ցույցերն են 2009թ-ից ի վեր, երբ միլիոնավոր մարդիկ պահանջում էին կրկին նախագահական ընտրություններ անցկացնել:

Իրանի նախագահի հակառակորդները ցույց են անում Հռոմում Իրանի դեսպանատան դիմաց: 2018թ-ի հունվարի 2: REUTERS/Tony Gentile

Ցույցերի աշխարհագրությունը

Ցույցերը սկսվել են նախորդ շաբաթ Իրանի մեծությամբ երկրորդ Մաշհադ քաղաքում, որտեղ մարդիկ բողոքում էին հիմնական ապրանքների գների բարձրացման դեմ:

Այնուհետև ցույցերը համակել են ևս 50 մեծ ու փոքր քաղաք՝ ներառյալ Թեհրանը: Ոստիկանության հետ բախման ընթացքում 21 մարդ է զոհվել, կալանավորվածների թիվը հարյուրների է հասնում:

Իրանի նախագահի հակառակորդները ցույց են անում Լոնդոնում Իրանի դեսպանատան դիմաց: 2018թ-ի հունվարի 2: REUTERS/Simon Dawson

Պահանջները

Ի սկզբանե ցուցարարները բողոքում էին տնտեսական դժվարությունների, գործազրկության և կոռուպցիայի խնդիրները լուծելու նախագահ Ռոհանիի կառավարության անկարողության դեմ: Նրանք նաև կասկածի տակ էին դնում Իրանում ծանր տնտեսական իրավիճակի ֆոնին Մերձավոր Արևելքում հակամարտություններին միջամտելու անհրաժեշտությունը։

Սակայն շուտով պահանջները ծայրահեղ բնույթ սկսեցին կրել, սկսեցին կոչեր հնչել կրոնական առաջնորդների իշխանության տապալման և անգամ միապետությունը վերադարձնելու մասին, որն Իրանում լիկվիդացվել էր 1978թ-ին:

Իշխանությունների արձագանքը

Ի սկզբանե ոստիկանությունը զսպվածություն էր ցուցաբերում, սակայն ցույցի ընդլայնմանը զուգահեռ արձագանքն ավելի կոշտ էր դառնում:

Նախագահ Ռոհանին հայտարարել է, որ իշխանությունների հասցեին քննադատություններն անընդունելի են, սակայն նրանք, ովքեր փչացնում են հանրային սեփականությունն ու ապակայունացնում քաղաքական իրավիճակը, պետք է իմանան, որ իրենց հանդեպ վերաբերմունքը անհանդուրժող է լինելու:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմենեին կատարվածի համար մեղադրում է արտասահմանյան պետություններին:

Ցույցերը կասեցնելու նպատակով իշխանություններն արգելափակել են սոցցանցերի և մեսինջերների հասանելիությունը:

Ցուցարարներ. ովքե՞ր են նրանք

Բի-Բի-Սիի իրանական ծառայության տվյալներով՝ ցուցարարները հիմնականում բնակչության ամենաաղքատ շերտերի ներկայացուցիչներն են: Վերջին ժամանակներս իրանցիները 15%-ով ավելի աղքատ են դարձել. կաթի և մսի սպառումը կրճատվել է 30-50%-ով:

Նախագահ Ռոհանին խոստացել էր, որ միջազգային պայմանավորվածության արդյունքում, որը նախատեսում է, որ Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրից տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել: Սակայն իրանցիները համարում են, որ դա չափազանց դանդաղ է տեղի ունենում:

Միջազգային արձագանքը

Ցույցեր Թեհրանի փողոցներում, 2017թ-ի դեկտեմբերի 30: REUTERS


Կարդալ ավելին JAMnews-ում