Դա հնում այդ տարածքում վրացական եկեղեցիների առկայության առաջին վկայությունն է" />

Իսրայելում հայտնաբերել է վրացական եկեղեցու 1500 տարվա վաղեմության խճանկար

Դա հնում այդ տարածքում վրացական եկեղեցիների առկայության առաջին վկայությունն է

Խճանկարի լավ պահպանված ֆրագմենտը գտնվել է Աշդոդ ծովափնյա քաղաքում կատարվող պեղումների ժամանակ, հաղորդում է The Jerusalem Post:

Դա տեղի է ունեցել օգոստոսին: Պեղումները ղեկավարում էին Թել Ավիվի և Լայպցիգի համալսարանների պրոֆեսորները: Այդ մասին հիմա հաղորդել է Իսրայելի հնությունների վարչությունը:

Խճանկարի գտնված ֆրագմենտը ներառում է 4 տող գրառում՝ նվիրված տաճարը կառուցողի հիշատակին, որը զարդարում էր խճանկարը: Նույնպես նշված է տաճարի կառուցման տարեթիվն՝ ըստ վրացական թվականության: Այդ տարեթիվը համապատասխանում է մ.թ. 539թ-ին:

Աշդոդը Վրաստանի հրեական խոշորագույն համայնքի ավանդական բնակավայրն է:

Վրաստնի հրեաների բնակության հետքերն այդ տարածքներում դեռևս բյուզանդական փուլում հնագետները հայտնաբերել են նաև ավելի վաղ: Հայտնաբերված խճանկարն առաջին դեպքն է, երբ գիտնականներն արժանահավատ վկայություններ են ստացել, որ ժամանակակից Իսրայելի տարածքում վրացական եկեղեցի է տեղակայված եղել:

Այժմ հնագետները միջոցներ են հավաքում Աշդոդում պեղումները շարունակելու համար:


Կարդալ ավելին JAMnews-ում