ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին «մահացել է վախկոտի, շան պես»" />

Իսլամական պետության առաջնորդը սպանվել է ԱՄՆ հատուկ գործողության հետևանքով

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին «մահացել է վախկոտի, շան պես»

Աբու Բաքր ալ-Բաղդադին՝ Իսլամական պետության առաջնորդը, սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկյան զինվորականների գործողության հետևանքով՝ ԿՀՎ աջակցությամբ։ Գործողության ընթացքում ալ-Բաղդադին ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով իր վրա ամրացված «շահիդի գոտին», հաղորդում է CNN-ը։

Սպիտակ տանը տված ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հաղորդել է հատուկ գործողության մանրամասները։

Դրան մասնակցել է 8 ուղղաթիռ և 3 դրոն։ Ամերիկյան հատուկջոկատայինները կորուստներ չեն կրել։

Ալ-Բաղդադիի հետ միասին սպանվել է ԻԼԻՊ մի քանի զինյալ, զոհվել երեք կին մահապարտ, որոնք նույնպես «շահիդի գոտիներ» են պայթեցրել իրենց վրա։

Ըստ նախագահ Թրամփի՝ ալ-Բաղդադին նույնպես զոհվել է ինքնապայթեցման հետևանքով իր երեք երեխաների հետ միասին։ Դա տեղի է ունեցել ստորգետնյա թունելում, որտեղ ԻԼԻՊ-ի առաջնորդին շներ էին հետապնդում։

«Նա մահացել է վախկոտի, շան պես», – ասել է ամերիկյան նախագահը։

Եվս 11 երեխաներ, որոնք գտվել են այն վայրում, որտեղ հատուկ գործողությունն էր իրականացվում, չեն տուժել, նրանք տարհանվել են։


Կարդալ ավելին JAMnews-ում