Շատերը սա իշխանությունների հետ հաշտվելու ակտ և քաղաքականությունից հեռանալու վկայություն են համարում " />

Իշխանությունների հետ անհաշտ ադրբեջանցի դրամատուրգը և չկայացած նախագահը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայրենիք է եկել

Շատերը սա իշխանությունների հետ հաշտվելու ակտ և քաղաքականությունից հեռանալու վկայություն են համարում

Ադրբեջանցի կինոդրամատուրգ և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, որը 2013թ-ին նախագահական ընտրություներին իր թեկնածությունն էր առաջադրել, վեց տարվա մեջ առաջին անգամ հայրենիք է վերադարձել։ Ընկերներին և գործընկերներին ռեստորանում էր հավաքել և նշել իր 80-ամյա հոբելյանը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Իբրահիմբեկովը հաշտվում է կառավարության հետ և հեռանում քաղաքականությունից։

Ո՞վ է Ռուստամ Իբրահիմբեկովը

Ռուստամ Իբրահիմբեկովը հայտնի ռուսաստանաբնակ ադրբեջանցի կինոդրամատուրգ և ռեժիսոր է, բազում մրցանակների դափնեկիր։

• Նախագահական ընտրություններն Ադրբեջանում 2018թ-ին․ ինչպե՞ս ամեն ինչ տեղի ունեցավ

• Ադրբեջանական կինո․ ավելի շուտ կա, քան՝ չկա

Վերջին տարիներին նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր դարձել։ Մասնավորապես, 2013թ-ի նախագահական ընտրություններին որպես միասնական թեկնածու էր հանդես եկել, սակայն նրան չէին գրանցել, քանի որ չէր կարողացել ժամանակին ապացուցել ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու փաստը։

Այդ օրվանից նա բնակվում է Ռուսաստանում, և այլևս Ադրբեջան չէր եկել, սակայն շարունակում էր քննադատել իշխանություններին։ Հայրենիքում նրան պերսոնա նոն գրատա էին համարում։ Թեև ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ հետապնդումներ չեն եղել, սակայն Իբրահիմբեկովին մամուլի միջոցով պարբերաբար վարկաբեկում էին։ Ամեն ինչից զատ նրան մեղադրում էին նաև հայերի հանդեպ համակրանքի և գրեթե հայրենիքի դավաճանության համար նրա սցենարով նկարահանված «Կովկասյան եռյակ» ֆիլմի համար։

Ինչո՞վ է հատկանշական Իբրահիմբեկովի գալը

Ռուստամ Իբրահիմբեկովի ներկայիս ժամանումը Բաքու շատերն ընկալեցին որպես նրա և երկրի կառավարության միջև հաշտեցման ակտ։

Musavat կայքը նույնիսկ ենթադրեց, որ Ռուստամ Իբրահիմբեկովը մտադիր է հեռանալ քաղաքականությունից։ Որպես այս վարկածը հաստատող փաստարկ «Մուսավաթն» ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հոբելյանական խնջույքին ներկա չէր ոչ մի ընդդիմադիր գործիչ։ Փոխարենը ներկա էին բազմաթիվ չինովնիկներ մշակույթի ոլորտից, որոնք Իբրահիմբեկովի հետ դեռ վերջերս «բարիկադների» տարբեր կողմերում էին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում