Սակայն Ռուսաստանի բոլոր 16 սուբյեկտներում, որտեղ մարզպետներ էին ընտրում, վերընտրվել են Կրեմլի նշանակած թեկնածուները։ Ընտրություններն անցկացվում էին Նինձյա կրիաների և այլ հերոսների մասնակցությամբ" />

Իշխանությունները Մոսկվայում չեն կարողացել մեծամասնություն ստանալ․ Ռուսաստանում ընտրությունների գլխավոր սենսացիան

Սակայն Ռուսաստանի բոլոր 16 սուբյեկտներում, որտեղ մարզպետներ էին ընտրում, վերընտրվել են Կրեմլի նշանակած թեկնածուները։ Ընտրություններն անցկացվում էին Նինձյա կրիաների և այլ հերոսների մասնակցությամբ

Ռուսաստանում ամփոփվել են սեպտեմբերի 8-ի շրջանային ընտրությունների արդյունքները, որոնց նախորդող փուլն ուղեկցվում էր ամիսներ տևած աննախադեպ սկանդալներով, բողոքի ցույցրեով և պատասխան բռնաճնշումներով։

Հակիրճ՝ արդյունքներն այսպիսին են․

• Մոսկվայում, որտեղ քաղաքային խորհրդարանի (Մոսկվայի քաղաքային դումա) ընտրություններ էին, իշխանությունները չեն կարողացել մեծամասնություն ստանալ։ 45 տեղից նվազագույնը քսանը կստանան ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների առաջադրած թեկնածուները։ Նախորդ ընտրություններին նման ընտրատարածքներն ընդամենը յոթն էին։

• Սակայն Ռուսաստանի բոլոր 16 սուբյեկտներում, որտեղ մարզպետ էր ընտրվում, առաջատար են Կրեմլի նշանակած ղեկավարները։

Ռուսաստան․ ընտրություննե՞ր, թե՞ քաղաքական ճգնաժամ

Մոսկվա․ ընդդիմադիրների բազմամյա ազատազրկում՝ թվիթների և բողոքի ակցիաներին մասնակցելու համար

Մոսկվա

Ամենակարևորն օրենսդիր ժողովի ընտրություններն էին Ռուսաստանի երկու գլխավոր քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Տեղի իշխանությունները տարբեր պատճառներով հրաժարվել էին գրանցել անկախ թեկնածուներին, և դա զանգվածային ցույցեր էր առաջացրել։ Դրանց մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։

Իշխանությունները բռնաճնշումներով էին պատասխանել․ հարյուրավոր մարդիկ մինչև 30 օր վարչական կալանքի և հսկայական տուգանքների էին դատապարտվել, վեց մարդ քրեական մեղադրանքներով դատապարտվել է 2-5 տարվա ազատազրկման։

Մոսկվայի այն 20 շրջանները, որտեղ պարտվել են իշխանամետ ներկայացուցիչները, բաժին կընկնեն Կոմունիստական կուսակցությանն, «Արդար Ռուսաստան» և «Յաբլոկո» կուսակցությունների թեկնածուներին։

Բոլոր հաղթած 20 թեկնածուներին ընտրողներին խորհուրդ էր տվել ընտրել ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին։

Նրա գաղափարը, որը նա անվանել էր «խելամիտ քվեարկություն», այն էր, որ պետք է անտեսելով հայացքների չհամընկնումը համախմբված քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել մեծ շանսերն ունի հաղթելու իշխանությունների դրածոյին։

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի դումայի ընտրություններն անվանել է «վերջին ողջ պատմության ընթացքում ամենահուզականն ու իրապես մրցակցայինը»։

Ընտրությունների հուզական լինելու առնչությամբ հարկ է նշել, որ Մոսկվայի ընտրատեղամասերի մոտ սեպտեմբերի 8-ի ողջ օրն անսովոր ներկայացումներ էին տեղի ունենում։ Մարդկանց քվեարկելու էին հրավիրում տեղամասերի մոտ Նինձյա կրիաների, Նինձյագո լեգոյի և մանկական այլ հերոսների կոստյումներով ընտրողներ։ Մոսկավյում անցկացվում էր նաև ծաղկանոցների մրցույթ, որի նպատակը կրկին ընտրությունների պոպուլյարիզացիան էր։

 

Քաղաքում նաև այսպիսի համերգներ էին ընթանում․

Միաժամանակ, քվեարկության օրը Մոսկվայում 14 մարդ է ձերբակալվել, նրանց մի մասն ի պաշտպանության «մոսկովյան գործի» ֆիգուրանտների շապիկներով էր։ Դա քրեական գործ է, որի շրջանակում մի քանի մարդ է դատապարտվել 2-5 տարվա ազատազրկման սոցցանցերում արված գրառման կամ «ոստիկանի սաղավարտին դիպչելու» համար։

Պաշտոնական տվյալներն այստեղ շատ դանդաղ էին հրապարակվում, իսկ այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության գլխավոր թեկնածու Անդրեյ Մետելսկին, արձանագրությունների տվյալները որոշ ժամանակ ընդհանրապես չէին ուզում հրապարակել։

Սոցիալական ցանցերում ծաղրի է արժանացել ի աջակցություն նրա փողոցում ելույթ ունեցած երգչուհի Դիանա Գուրցկայայի՝ նրան նվիրված «Ես այլ թեկնածու չեմ տեսնում» երգը։ Բանն այն է, որ երգչուհի Դիանա Գորցկայան կույր է։

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նախաձեռնությամբ Մոսկվայի երեք շրջաններում թեստավորվել է «ինտերնետ-քվեարկության» համակարգը։ Այն ավելի քան 90% մասնակցություն է ցույց տվել, ինչը կարող է ռեկորդ համարվել։

Ռուսաստանի շրջանները

Ռուսաստանի բոլոր շրջաններում մարզպետների՝ Կրեմլի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարները հաղթել են։

Այդ թվում, Պետերբուրգում 64% քվե է հավաքել ժամանակավոր մարզպետ Բեգլովը, թեև նա ժողովրդականություն չի վայելում տեղի բնակիչների շրջանում։ Այս մասին է խոսում աննախադեպ ցածր մասնակցոթյունը՝ 24 տոկոս։

Խախտումների մասին առավել շատ հաղորդումներ ստացվել են նույնպես Պետերբուրգից (քվեարկության ընթացքում և քվեների հաշվարկի ժամանակ)։ Այստեղ շարքով և մեծ խմբերով քվեարկելու էին գալիս զինվորականներն ու քաղաքային կոմունալ ծառայությունների աշխատակիցները, գրեթե անթաքույց լցոնումներ էին արվում, դիտորդների վրա հարձակվում էին խուլիգանների կազմակերպված խմբեր, որոնց փաստացի աջակցում էր ոստիկանությունը։

Պետերբուրգում շատ ավելի զարմանալի միջադեպեր էլ էին տեղի ունենում․ այստեղ հանձնաժողովների ղեկավարները զանգվածաբար փախչում էին ամփոփիչ արձանագրություններով՝ դիտորդներին պատճենը չտրամադրելով։

None found


Կարդալ ավելին JAMnews-ում