Լրագրողները պարզել են. Չեչնիայի խոշոր պաշտոնյաների մեծ մասը երկրի ղեկավարի ազգականները, համագյուղացիներն ու ընկերներն են:" />

Իշխանությունը Չեչնիայում՝ որպես Ռամզան Կադիրովի ընտանեկան բիզնես

Լրագրողները պարզել են. Չեչնիայի խոշոր պաշտոնյաների մեծ մասը երկրի ղեկավարի ազգականները, համագյուղացիներն ու ընկերներն են:

Կավկազսկի ուզելի նյութը

Գրոզնիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է հունիսի 25-ին նշանակվել Չեչնիայի ղեկավարի եղբորորդի Իբրահիմ Զաքրիևը: Տարբեր տարիների նա զբաղեցրել է Չեչնիայի ղեկավարի օգնականի, նրա և հանրապետության կառավարության գործերի վարչության ղեկավարի, կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնները:

Չեչնիայում կառավարման գրեթե ողջ համակարգն անձամբ Ռամզան Կադիրովի և նրան մոտ մարդկանց հետ է կապված: Բի-Բի-Սիի ռուսական ծառայության հաշվարկներով՝ Չեչնիայի 158 խոշոր պաշտոնյաների 30%-ը Կադիրովի ազգականներն են, 23%-ը՝ համագյուղացիները, ևս 12%-ը՝ նրա ընկերներն ու նրանց ազգականները: Կադիրովի 6 ազգական ղեկավար պաշտոններ է զբաղեցնում հանրապետության ղեկավարի վարչակազմում, ևս 8-ը՝ կառավարությունում, 5-ը՝ խորհրդարանում:

Շրջանի ուժային գերատեսչություններում աշխատում է Կադիրովի 7 ազգական, այդ թվում՝ գլխավորում է Դաշնային միգրացիոն ծառայությունը, ճանապարհային ոստիկանությունն և Գրոզնիի ՆԳՆ-ն: Կադիրովի ևս 9 ազգական ղեկավար պաշտոններ է զբաղեցնում քաղաքների և շրջանների վարչակազմերում, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների տարածքային վարչություններում:

Քաղաքագետների խոսքով՝ Չեչնիայի ղեկավարի կադրային քաղաքականությունն ուղղված է իր ընտանիքի դիրքերի ամրապնդմանն ու Կադիրովի կլանի շահերի զարգացմանը, հաղորդում է Կավկազսկի ուզելը:


Կարդալ ավելին JAMnews-ում