Նա եղբոր՝ Ադամի հետ միասին հայկական անձնագիր է ստացել և հաշվառվել Հայաստանի Զինված ուժերում" />

Ինստագրամի արքա Դեն Բիլզերյանը Հայաստանում է

Նա եղբոր՝ Ադամի հետ միասին հայկական անձնագիր է ստացել և հաշվառվել Հայաստանի Զինված ուժերում

Հայկական ծագմամբ հանրահայտ ամերիկացի Դեն Բիլզերյանը մասնավոր ինքնաթիռով Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ին։ Նրան ուղեկցում են եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն, ու մոդել Սայլեն Մեդեյրոսը։

Դեն Բիլզերյանը վենչուրային կապիտալիստ է, պոկերի սիրահար և դերասան։

Նրան «պոկերի արքա» են անվանում, սակայն պրոֆեսիոնալ պոկերում նա զգալի հաջողությունների չի հասել։ Պոկերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարին նա մասնակցել է միայն մեկ անգամ։

Բիլզերյանի հայրը նույնպես վենչուրային կապիտալիստ է, ի տարբերություն որդու, նա այդ ոլորտում զգալի հաջողությունների է հասել։

Ինչ նպատակ ունի այցը և ով է հրավիրել Բիլզերյանին Հայաստան՝ դեռ հայտնի չէ։ Սակայն եղբոր հետ միասին նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ և հաշվառման կանգնել Հայաստանի Զինված ուժերում։

Բիլզերյանին նաև նկատել են երևանյան սրճարաններից մեկում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։

Ընդ որում, Դեն Բիլզերյանը զուգահեռ սկսել է Ինստագրամի իր էջում գրառումներ կատարել Հայաստանի մասին, նա ունի մոտ 24 միլիոն հետևորդ։


Կարդալ ավելին JAMnews-ում