Հակիրճ, բայց մանրամասն պարզաբանում " />

Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում

Հակիրճ, բայց մանրամասն պարզաբանում

Այս տեքստում մենք հակիրճ մանրամասներ կներկայացնենք դիմակայության գլխավոր անձանց, նրանց առջև դրված խնդիրների, ինչպես նաև այն մասին, թե ով ում է ավելի շատ աջակցում հասարակությունում և ինչու:

Ինչ է տեղի ունենում Հայաստանում

Ընդդիմությունն ու հասարակության զգալի հատվածը դեմ է հանդես գալիս մի մարդու իշխանությանը, որը երկիրը կառավարում է արդեն 10 տարի: Խոսքը գնում է նախկին նախագահ, ներկայիս ամենազոր վաչապետ Սերժ Սարգսյանի մասին:

Հայաստանում ցույցերը, սակայն, ոչ մի կերպ կապված չեն երկրի արտաքին քաղաքականության փոփոխության հետ: Չնայած նրան, որ ցույցերի առաջնորդները մեծ մասամբ արևմտյան հայացքների տեր են, այստեղ խոսք չի գնում արևմտամետ ընդդիմության և ռուսամետ իշխանության դիմակայության մասին: Սերժ Սարգսյանին ներկայացվող գլխավոր դժգոհությունը սոցիալ-տնտեսական ձախողումն է:

Ով կարող էր զբաղեցնել նրա տեղը և ինչ կարող են երկրին առաջարկել ենթադրայլ թեկնածուները, ներկա պահին Հայաստանում չի քնարկվում:

Ե

րկու տարի առաջ՝ 2015թ-ի դեկտեմբերի 6-ին, Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե: Դրան մասնակցեց քաղաքացիների միայն 50.8%-ը, սակայն մեծամասնությունը (66.2%) կողմ արտահայտվեց այն գաղափարին, որ Հայաստանը հրաժարվի կիսանախագահական կառավարման համակարգից և անցում կատարի խորհրդարանական հանրապետություն:

Նախաձեռնության հեղինակն անձամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն էր: Դա նրա նախագահության երկրորդ ժամկետն էր, հետևաբար՝ վերջինը: Նա այլևս իրավունք չուներ առաջադրվելու այս պաշտոնում:

Պետական կառուցվածքի խորհրդարանական համակարգը նախագահականից նախևառաջ տարբերվում է նրանով, որ երկրի առաջին դեմքը վարչապետն է:

Ընդդիմությունը, շատ փորձագետներ և լրագրողներ այս բոլոր տարիներին զգուշացնում էին, որ նախաձեռնության գլխավոր նպատակը Սերժ Սարգսյանի՝ երկրում իր իշխանությունն անավարտ ժամկետով երկարաձգումն է: Այդ սցենարն արդեն հաստատվել է:

2018թ-ի ապրիլի 9-ին Հայաստանում նոր նախագահ են ընտրել, որը նվազագույն իրավասություններ ունի: Այս ընթացքում երկրի օրենսդրությունում փոփոխություններ են արվել, որոնք էլ ավելի են կենտրոնացրել իշխանությունը վարչապետի ձեռքում՝ նրան տալով նաև ուժային կառույցների լիակատար վերահսկողություն:

Վարչապետին ոչ թե ժողովուրդն է ընտրում, այլ խորհրդարանը: Հայաստանում խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը իշխող Հանրապետական կուսակցությունն է, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Կանխատեսելի էր, որ կուսակցությունը նրա թեկնածությունն է առաջադրելու: Կասկածներ, որ նա դառնալու է ամենազորեղ վարչապետ, ևս գրեթե ոչ ոք չուներ:

Հ

ենց այդ հեռանկարից խուսափելու համար էլ սկսվեց ապրիլի 13-ի բողոքը: Այն կազմակերպեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն իր համախոհների հետ միասին փողոց դուրս եկավ:

Առաջին օրը նրան շատ մարդ չմիացավ: Սակայն արդեն երկրորդ օրը ակտիվորեն փողոց դուրս եկավ երիտասարդությունը, առաջին հերթին, ուսանողությունը: Անհնազանդության շարժման մասնակիցների թիվն աստիճանաբար աճեց և սկսեց տասնյակ հազարներով չափվել:

Ցուցարարները գիշերում էին վրաններում, փակում փողոցները, որպեսզի քվեարկության օրը պատգամավորներին ներս չթողնեն ԱԺ շենք, սակայն դա չօգնեց: 2018թ-ի ապրիլի 17-ին խորհրդարանական քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում խաղաղ «թավշյա» հեղափոխություն է սկսվել: Գաղափարն այն է, որ հարյուր հազարավոր մարդիկ գործադուլ սկսեն, հրաժարվեն աշխատանքի, դասի գնալ, զրոյացնեն բանկերում իրենց հաշիվները, իրենց ակցիաներով պարալիզացնեն կառավարության գործունեությունը: Իսկ բազմամարդ ակցիան պետք է ցույց տա, թե որքան մարդ Հայաստանում չի սատարում իշխանություններին:

Ի՞նչ են պահանջում ընդդիմությունն ու ցույցերի մասնակիցները

Սերժ Սարգսյանը դեռևս 2017թ-ին հանրային կերպով հայտարարել էր, որ մտադիր է լքել իշխանությունը և չի զբաղեցնի ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոնը: Նա ասել է. վստահ է, որ ոչ ոք չպետք է հավակնի պետությունը ղեկավարել Հայաստանում երկու ժամկետը սպառելուց հետո:

Հենց այս հայտարարությունն է ցուցարարների գլխավոր փաստարկը. Սերժ Սարգսյանը չպետք է դրժի իր խոսքը և պետք է հեռանա իշխանությունից:

Ո՞վ է ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն և ինչ է նա ուզում

 

Նախկին լրագրող և խմբագիր Նիկոլ Փաշինյանը միշտ քաղաքականապես ակտիվ է եղել,  տարբեր քաղաքական ուժերի է սատարել: Հասարակությունում, հատկապես իր քաղաքական կարիերայի սկզբում, նա առանձնահատուկ համակրանք չէր վայելում:

2017թ-ին Փաշինյանը դարձավ խորհրդարանի պատգամավոր «Ելք» ընդդիմադիր կուսակցությունից, որը դաշինք կազմեց երկու այլ կուսակցույթունների հետ՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն»: Այդ քաղաքական դաշինքն այն ժամանակ ստացավ ընտրողների ձայների 7%-ը, ինչը թույլ տվեց խորհրդարան մտնել:

Հայաստանում շատերն են «Ելքն» իրական ընդդիմություն համարում: Կուսակցությունն արևմտամետ ուղղվածություն ունի և հաճախ խորհրդարանում հանդես է գալիս իշխանության քաղաքականության դեմ: Հենց «Ելքն» էր պահանջում, որպեսզի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից [գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ], և ապացուցում էր, որ դրան անդամակցումը բացասական է ազդում երկրի տնտեսության վրա: Հայաստանի խորհրդարանում ներկայացված է ևս մեկ ընդդիմադիր կուսակցություն՝ «Ծառուկյանը», սակայն շատերն այն ձևական են համարում:

Հիմա Փաշինյանը քաղաքական ագիտացիայի և պայքարի փոքր ինչ էպատաժային ոճ է որդեգրել: Մասնավորապես, վարչապետի ընտրություններից երկու շաբաթ առաջ նա քայլարշավով անցավ երկրով: Գյուղերում և քաղաքներում Նիկոլ Փաշինյանը մարդկանց էր ներկայացնում իր պլանը, թե ինչպես Սերժ Սարգսյանին թույլ չտալ իշխանության մնալ. հարյուր հազար մարդ պետք է Երևանի փողոցներ դուրս գար, շրջափակեր խորհրդարանական շենքն ու թույլ չտար, որպեսզի խորհրդարանում քվեարկություն անցկացվի: Եվ, ինչպես արդեն ասվեց, դա արդեն չհաջողվեց:

Սերժ Սարգսյանի մասին

Սերժ Սարգսյանն իշխանությունում է արդեն 25 տարի: 2000-2007թթ-ը նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարաի պաշտոնը: Այնուհետև, մեկ տարի վարչապետ էր: 2007թ-ից նա գլխավորում է նաև Հանրապետական կուսակցությունը: 2008թ-ին Սարգսյանն առաջին անգամ նախագահ ընտրվեց, և այդ պաշտոնն էր զբաղեցնում մինչև 2018թ-ի ապրիլը:

Սերժ Սարգսյանի կառավարումն ավտորիտարության հատկանիշներ ունի: Նրա կուսակցությունը վերահսկում է խորհրդարանը, նախարարներին և խոշոր ղեկավարների մեծամասնությունը կամ Հանարապետական կուսակցության անդամ է, կամ նրա հանդեպ բացահայտ լիակատար լոյալություն է դրսևորում:

Ընդդիմությունը կարծում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարվա ընթացքում երկիրն այնպես չի զարգացել, ինչպես կարող էր և պետք էր: Բնակչությունը զանգվածաբար լքում է Հայաստանը, շատերն են խոսում այն մասին, որ իրենք տարիներով աշխատանք չունեն, և ոչ մի հեռանկար չկա:

Սերժ Սարգսյանը լավ շախմատ է խաղում, և դա նրան օգնում է հարցեր լուծելիս հաջող քաղաքական քայլեր անել: Մասնավորապես, հասկանալով, որ մարդիկ հոգնել են նույն դեմքերից և վաղուց կորցրել են նրանց հանդեպ հետաքրքրությունն ու վստահությունը, նա վերջերս օգտագործեց իր թիմում նոր և համակրելի դեմքեր ներգրավելու խաղաքարտը:

Սկզբում՝ խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ նախընտրական արշավը նա վստահեց այն ժամանակ նոր դեմք՝ համակրելի և խոստումնալից վարչապետ Կարեն Կարապետյանին: Եվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստացավ: Այնուհետև նույն քայլը գործի դրվեց Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելիս, որին շատերն են Հայաստանում հարգում:

Իշխանությունում նոր և ինտելեկտուալ դեմք հայտնվեց, մի մարդ, որի համար չեն ամաչում: Բացի այդ, նոր նախագահը ոչ ֆորմալ ռեսուրս ունի և իշխանության կողմ կարող է գրավել ազդեցիկ սփյուռքին:

Հասարակությունն ու մեդիան. ինչ դիրքորոշումներ են պոպուլյար

Ցույցի ամենասկզբում Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձում էին շրջանցել այդ իրադարձությունների մասին լուրերն, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը: Ընդ որում, մի քանի առցանց պարբերականներ ակտիվորեն լուսաաբնել են իրադարձություններն առաջին իսկ օրվանից: Այնուհետև, սակայն, իշխանամետ լրատվամիջոցները սկսեցին փոխանցել փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունն, ընդ որում՝ ընդգծված ջանասիրությամբ:

Փորձագետները համակարծիք են, որ Հայաստանում հասարակությունը ծայրահեղ հիասթափված է, մասնավորապես՝ նախորդ ցույցերի փորձից ելնելով:

2015թ-ին ժողովուրդը փողոց էր դուրս եկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքելու, այդ բազմամարդ ցույցը ստացել էր #ElectricYerevan անվանումը: 2016թ-ին տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը մի խումբ զինված անձանց կողմից, որը վերաճեց իշխանությունների դեմ պայքարի: Երկու անգամ էլ հասարակությունում հաղթանակի պատրանք ստեղծվեց, սակայն երկու շարժումներն էլ արդյուքն չունեցան: Էլեկտրաէներգիայի թանկացում տեղի ունեցավ, սակայն ավելի ուշ: Գունդը գրաված խումբն էլ հանձնվեց:

Ք

չերն էին հավատում, որ մարդիկ կրկին փողոց դուրս կգան: Սակայն հասարակությունն այնուամենայնիվ զանգվածաբար միացավ ցույցերին: Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պայքարն արդեն մի քանի շաբաթ, իսկ վերջին օրերին՝ շուրջօրյա: Եվ, հնարավոր է, որ հենց այդ երկարատև, տևական ակցիայի արդյունքում զանգվածներ դուրս բերեց փողոց:

Ըստ տարբեր հաշվարկների՝ ցույցերին մասնակցում է 10-50 հազար մարդ: Դա զգալի թիվ է: Սակայն, որպեսզի խաղաղ «թավշյա» հեղափոխությունը նպատակին հասնի, դրան պետք է շատ ավելի մարդ աջակցի:

Հայաստանում բողոքի ցույցերն արդեն մի քանի օր է, ինչ գլխավոր նորություններն են: JAMnews-ը մշտապես ռեպորտաժ է վարում Երևանի փողոցներից և պատմում բոլոր իրադարձությունների մասին:

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը (քաղաքագետի կարծիք)

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Նմանատիպ նյութեր

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

«Վրացական երազանքի» Սահմանադրությունը

Աբխազական ընդդիմությունը մեղադրում է գլխավոր դատախազին, որին ավելի վաղ հենց ինքն է նշանակել

Աբխազական ընդդիմությունը մեղադրում է գլխավոր դատախազին, որին ավելի վաղ հենց ինքն է նշանակել

Ադրբեջանը 2017թ-ին

Ադրբեջանը 2017թ-ին

Արդյո՞ք կփոփոխվի Վրաստանի նախագահի ընտրությունների մասին օրենքը

Արդյո՞ք կփոփոխվի Վրաստանի նախագահի ընտրությունների մասին օրենքը

Բորժոմի քաղաքապետարանի աշխատակիցներն այնպես էին պայքարում իրենց աշխատավարձները բարձրացման համար, որ ստիպված էին հատուկ ջոկատայինների կանչել

Բորժոմի քաղաքապետարանի աշխատակիցներն այնպես էին պայքարում իրենց աշխատավարձները բարձրացման համար, որ ստիպված էին հատուկ ջոկատայինների կանչել

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի կառավարությունը երիտասարդանում է. նոր վարչապետը նոր թիմ է ձևավորում

Հայաստանի կառավարությունը երիտասարդանում է. նոր վարչապետը նոր թիմ է ձևավորում

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան՝ որպես թավշյա հեղափոխության աջակից

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին


Կարդալ ավելին JAMnews-ում