Ռուսաստանի ԱԳՆ-ն և կառավարամետ մամուլը լի են լավատեսությամբ: Մինչդեռ անկախ մամուլը և սոցցանցերի օգտատերերը նրանց հետ համաձայն չեն" />

Ինչպես Ռուսաստանում գնահատեցին Վրաստանի ընտրությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ն և կառավարամետ մամուլը լի են լավատեսությամբ: Մինչդեռ անկախ մամուլը և սոցցանցերի օգտատերերը նրանց հետ համաձայն չեն

Մոսկվան պատրաստվում է Ամանորին, նոյեմբերի 30, 2018թ. REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ռուսաստանում մեծ հետաքրքրությամբ հետևում էին և ակտիվ մեկնաբանում Վրաստանում վերջերս տեղի ունեցած աղմկոտ ընտրությունները: Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրական է տրամադրված Վրաստանի նոր նախագահի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ

Ռուսաստանը տրամադրված է լավ հարաբերություններ զարգացնել Թբիլիսիի հետ և Վրաստանում նախագահի ընտրությունից հետո կառուցողական երկխոսության հույս ունի, դեկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է Լավրովը:

«Մենք Զուրաբիշվիլիին մաղթում ենք լինել բոլոր վրացիների նախագահՌուսաստանը, ինչպես ինձ թվում է, Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, զգալի է զբոսաշրջային հոսքը: Մենք ցանկանում ենք շարունակել փնտրել ավելի շատ ճանապարհներ՝ կառուցողական համագործակցության համար»

• Ովքեր էին պայքարում Վրաստանում նախագահի աթոռի համար, և ինչով նշանավորվեցին այս ընտրությունները

• Քաղաքաքական արվեստ. Վրաստանի նախագահի թեկնածուների պաստառները

Վրաստանի նոր նախագահի ընտրությունն ակտիվորեն մեկնաբանում է նաև ռուսական մամուլը: Բայց գնահատականները կտրուկ տարբերվում են՝ կախված նրանից, թե որ ռեսուրսն է տարածում հաղորդագրությունը՝ կառավարամետ, թե անկախ:

Առաջարկում ենք կարճ համեմատական ակնարկ:

Կառավարամետ մամուլ

Եթե ամփոփենք հաղորդագրությունները, տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները գնահատելիս ռուսական կառավարամետ մամուլը կարևոր է համարել այս չորս հանգամանքները.

• «Վրաստանի նոր նախագահը հայտարարել է, որ հրաժարվում է Ռուսաստանի հետ համագործակցությունից» (gazeta.ru)

• «ԱՄՆը Վրաստանի նորընտրիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ արդյունավետ համագործակցության հույս ունի երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ» (ՏԱՍՍ)

• «Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են հրահրել նախագահական ընտրություններից հետո» («Զվեզդա» հեռուստաալիք)

• «Զուրաբիշվիլին չի տեղափոխվի նախագահական պալատ և աշխատանքի կգնա ոտքով» (Առաջին ալիք)

Ընտրությունների մասին առավել լավատեսորեն է արտահայտվել Sputnik ռեսուրսը, որն ուղղված է արտասահմանում ռուսալեզու լսարանին.

«Սալոմե Զուրաբիշվիլին բավականին փորձառու և հմուտ քաղաքական գործիչ է. .. Վրաստանում քաղաքականության մեջ կնոջ գործոնը նորություն չէ: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ նրանք բավականին լավ քաղաքական գործիչներ և առաջնորդներ ենայս թեկնածությունը բավականին լավն է»:

Ռուսական անկախ մամուլ

Մամուլի այս ճամբարում հիմնական շեշտը դրվել է Վրաստանում ներքաղաքական դիմակայության և «ռուսամետարևմտամետ» հասկացությունների շուրջ վեճի վրա.

• «Վրաստանի նախագահի երկու թեկնածուների քարոզարշավն էլ կառուցվում է մրցակցին Մոսկվայի նկատմամբ հավատարմության մեջ մեղադրանքների վրա» («Նովայա գազետա»)

• «Վրաստանի մեծ ողբերգությունն այն է, որ իշխող կուսակցությունը փորձում է իշխանությունը պահել կեղծարարությունների և տեղեկատվական պատերազմների մեթոդներով, փոխանակ իշխանության փոխանցում ապահովելու: Ինչպիսին էլ որ լիներ Սաակաշվիլին, 2012թ. խորհրդարանական ընտրությունների օրը նա ճանաչեց պարտությունը և ապահովեց իշխանության լեգիտիմ փոխանցում:» («Կավկազսկիյ ուզել»):

Սոցցանցերը Ռուսաստանում

Եթե դիտարկենք հայտնի հեղինակների, բլոգերների և օգտատերերի քննարկումները, այստեղ հնչում են բավականին կտրուկ գնահատականներ.

Շատերը գրում են, որ Վրաստանի հասարակության մեջ ժողովրդավարական բաղադրիչը դեռ լիարժեք չի հասունացել: Չնայած շատերն էլ հիշեցնում են, որ Ռուսաստանի հասաարակության մեջ այդ խնդիրն ավելի մեծ է:

Օրինակ, հայտնի ռուս հրապարակախոս և հասարակական գործիչ Ալեքսանդր Օսովցովը իր Facebook-ում գրել է.

«Վրաստանի ընտրությունների արդյունքներ առանց վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման, ձայների գնման և կեծարարությունների սոցիոլոգիական և ընտրական առումով հնարավոր չէ պատկերացնել: Այդպես չի պատահում»:  

Մեկնաբանողներից մեկը նրան պատասխանել է. «Պատահում է. Ռուսաստանում»:

«Եղել եմ Վրաստանի ընտրություններում,- հայտնել է մեկ այլ բլոգեր:- Հետաքրքիր է, որ գործընթացն այստեղ ընդհանուր առմամբ ավելի լավ է կազմակերպված, քան մեզ մոտ: Օրինակ, ընտրական ցուցակներում կան ընտրողների լուսանկարները: Եվ քվեաթերթիկը տալիս անձնագրի լուսանկարը համեմատվում է ցուցակի լուսանկարի հետ: Բացի այդ, յուրաքանյուր քվեարկողի ձեռքի վրա հատուկ ներկով նշան է արվում, որը երևում է միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ: Նման կերպ այստեղ պայքարում են «կարուսելների» դեմ»:

Ընտրությունների վերաբերյալ հնչել է նաև այսպիսի բնորոշում՝ «ստվերների պատերազմ»:

«Սալոմե Զուրաբիշվիլիի ետևում կանգնած է Իվանիշվիլիի «ստվերը», չնայած որ նա փորձում է հեռանալ Իվանիշվիլլից և դա անում է առաջին հրթին հակառուսական կոշտ հայտարարությունների միջոցով: Ընտրություններում պարտված Գրիգոլ Վաշաձեի [ընդդիմության թեկնածուն] ետևում Միխեիլ Սաակաշվիլիի «ստվերն» է»:

Կրկին բնորոշ մի բան՝ կրկնվող կարծիք.

«Վրաստանի ընտրություններում եղել է ձայների գնում, վարչական ռեսուրսի օգտագործում, միմյանց վրա ցեխ շպրտել: Բայց դրանք այնուամենայնիվ, ընտրություններ էին, քանի որ դա իրական պայքար էր: Իսկ մեզ մոտ՝ Ռուսաստանում, գերեզմանոցի հանգուցյալների մրցույթ է»:

Վրաստանում նախագահական ընտրութոյւնների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 28-ին: Իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52%-ը, ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48%-ը: Վրաստանում սա ուղղակի քվեարկությամբ վերջին ընտրություններն էին. այսուհետ պետության ղեկավարը կընտրվի հատուկ ընտրական կոլեգիայի կողմից: Նոր նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է, ոչ թե հինգ՝ ինչպես նախկինում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում