Ինչպես էժան ճաշել Բաքվում " />

Ինչպես էժան ճաշել Բաքվում

Ինչպես էժան ճաշել Բաքվում

Գաստրոզբոսաշրջությունը լիովին կարող էր Բաքվի զբոսաշրջային «ֆիշկան» դառնալ՝ շնորհիվ ադրբեջանական խոհանոցի բազմազանության: Սակայն այն դեռևս թանկ քաղաք է, որտեղ էժան և համեղ ոչ ամեն տեղ կարելի է ճաշել: Սակայն, եթե իմանաք՝ ուր գնալ, «բյուջետային» զբոսաշրջությունը «սոված զբոսաշրջության» չի վերածվի:

Առաջարկում ենք հինգ վայր, որտեղ կարելի է կուշտ ուտել՝ գրպանում ունենալով ընդամենը 5 դոլար: Բոլոր այստեղ նշված ուտեստները մատուցում են մեկուկեսից մինչև 3 դոլարով:

Shanson

Այն Իչերի Շեհեր մետրոյի հարևանությամբ է գտնվում՝ Երջանկության պալատի դիմաց: Կան և ազգային ուտեստներ, և եվրոպական, գները բավականին լիբերալ են: Լուսանկարում՝ քյուքյու՝ կանաչիով ձվածեղ:

Արիշտա 

Կիսանկուղային սրճարան է «Շեքսպիր» փաբի հարևանությամբ, ավտոբուսի «Տիկնիկային թատրոն» կանգառում: Սրճարանի անվանումը նկարում պատկերված ուտեստի անվանումն է: Տեխնիկապես դա տնական արիշտա է մսով արգանակով և կոլոլակով:

Խազար

Կիսանկուղային սրճարան է «Գոշա գափիից»՝ քաղաքի կենտրոնից, ոչ հեռու, հին քաղաքի այն մուտքի մոտ, որտեղ ուղեփակոց կա: Լուսանկարում բոզբաշ քյուֆթա է. դա մեծ տեֆտելի է գառան (կամ տավարի մսի հետ խառնած) մսով, կարտոֆիլով և ոլոռով:

 

Anadolu

Ռեստորանների թուրքական ցանց է ամենալայն տեսականիով: Պարզապես գտեք ամենամոտը ուղեցույցի միջոցով: Լուսանկարում ադերբեջանական ամենահամեղ ուտեստներից մեկն է՝ դյուշբարան: Տեխնիկապես, դրանք փոքր պելմեններ են՝եփած համեմունքներով արգանակի մեջ:

 Ֆիրուզա

Ռեստորան է շատրվանների հրապարակում, ուր ավանդաբար տանում են զբոսաշրջիկներին: Սա ամենաէժան վայրը չէ, սակայն բացարձակ առաջատարը գին-որակ համադրության մեջ: Տեսականորեն այստեղ կարելի է, որքան ասես, գումար ծախսել, սակայն, շնորհիվ բազմազան ճաշացանկի, շատ էժան տարբերակներ կան: Օրինակ, սաջը՝ մսով և բանջարեղենով մեծ թավան, որը խմբի համար է նախատեսված:

 


Կարդալ ավելին JAMnews-ում