Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իր գաղափարների հանրահռչակման համար ագրեսիվ վերահսկողություն է սահմանում Հունգարիայում և այլ երկրներում զանգվածային լրատվամիջուցների վրա" />

Ինչպես են հունգարացի օլիգարխները մոնոպոլացրել ազգային մամուլը և շարժվում դեպի Եվրոպա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իր գաղափարների հանրահռչակման համար ագրեսիվ վերահսկողություն է սահմանում Հունգարիայում և այլ երկրներում զանգվածային լրատվամիջուցների վրա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարդ է, որը պատկանում է ծայրահեղ աջ հայացքների այնպիսի հարցերում, ինչպիսիք են եվրոպական ինտեգրումը, սեռական փոքրամասնությունների իրավունքները և ներգաղթը:

Նա Եվրոպայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահետևողական դաշնակիցներից մեկն է:

Իր գաղափարների հանրահռչակման համար նա ագրեսիվ վերահսկողություն է սահմանում Հունգարիայում և այլ երկրներում զանգվածային լրատվամիջուցների վրա, ասվում է Coda Story-ի նյութում:

Ինչ է կատարվում Հունգարիայի մամուլի հետ 

Վերջին մի քանի տարիներին վարչապետ Վիկտոր Օրբանի մանկության ընկերները և նրա քաղաքական դաշնակիցները կամ ոչնչացրել, կամ իրենց ձեռքն են վերցրել գրեթե բոլոր պարբերականները, որոնք չեն կիսում իրենց հայացքները: 

Այժմ հունգարական մամուլի մոտ 80 տոկոսը, ըստ Mertek media monitoring group-ի, վերահսկվում է կամ պետության, կամ վարչապետի ընկերների կողմից: Ստացվում է, որ մամուլի մոնոպոլացումն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ 1990թ-ից հետո, երբ երկիրն անցում էր կատարում միակուսակցական կառավարումից դեպի ժողովրդավարություն: 

Հունգարիայում պետությունը կարևոր դեր է կատարում գովազդի բիզնեսում: Վարչապետին ոչ բարեկամական տրամադրված պարբերականները զրկվում են գովազդային բյուջեին հասանելիությունից, մինչդեռ Օրբանին հավատարիմ պարբերականները գնվում են փողով: 

Ովքեր են իրականացնողները 

Երկրի գլխավոր մեդիամագնատը Լյորինց Մեսարոշն է՝ Վիկտոր Օրբանի մանկության ընկերը: 

Ընդամենը մի քանի տարում նա մանր գործարարից, որն ըստ որոշ տեղեկությունների, սնանկության եզրին էր կանգնած, դարձել է Հունգարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նոյեմբերին 476 պարբերականների սեփականատերեր, բոլորը Օրբանի ընկերները, այդ ակտիվները նվիրաբերեցին մի հիմնադրամի, որը ղեկավարում է Մեսարոշի ընկերություններից մեկը: 

2018թ. վերջին Մեսարոշը տիրապետում կամ վերահսկում էր 203 ընկերություն, ուներ մոտ 905 մլն եվրո կարողություն: 

Մեսարշոշը՝ Հունգարիայի ամենաազդեցիկ մեդիամագնատը, իր այդ թռիչքը բացատրում է երեք գործոններով.

«Աստված, հաջողություն և Վիկտոր Օրբան»: 

Հաջորդ քայլը 

Այժմ օրբանամետ հունգարական մեդիամագնատները, որոնք հարուստ են և ունեն լավ քաղաքական կապեր, թիրախավորում են պարբերականներ եվրոպական այլ երկրներում՝ Մակեդոնիայում, Սլովենիայում և անգամ Մեծ Բրիտանիայում, որտեղ Օրբանը հույս ունի զարգացնել իր ծայրահեղ աջ գաղափարախոսությունը: 

Ամեն ինչ սկսվեց 2017թ., երբ Հունգարիայի հանրային հեռուստաընկերության նախկին երկու մենեջերներ Մակեդոնիայում բացեցին ընկերություններ՝ պատրաստվելով ներդրում կատարել տեղի ԶԼՄ-ներում: Նրանք այդ ընկերություններն օգտագործում էին այդ ժամանակ Մակեդոնիայում իշխող և Օրբանին դաշնակից պահպանողական կուսակցությանն աջակցող տեղի մոտ մեկ տասնյակ պարբերականների վրա վերասկողություն սահմանելու համար:

Նոր ղեկավարության տակ պարբերականները սկսեցին հրապարակել կեղծ և քննադատական նորություններ ընդդիմության և քաղաքացիական հասարակության մասին: 

Հաջորդ պլացդարմը դարձավ Սլովենիան: Այստեղ երեք հունգարական մեդիաընկերություններ (որոնցից մեկը մինչ այդ փայլատակել էր Մակեդոնիայում) մեկ տարի ծախսեցին, որպեսզի վերահսկողություն ստանան NOVA24TV.sl մեդիախմբի նկատմամբ, որի մեջ մտնում էր մեկ հեռուստաալիք, նորություների առցանց պորտալ և ռադիոկայան, և որը հիմնադրվել էր պահպանողան Սլովենիայի ժողովրդավարական կուսակցության կողմից: 

Այս տարվա ապրիլին հունգարացիներն անցան Լա-Մանշը և Լոնդոնում բացեցին V4NA լրատվական գործակալությունը, որը լուսաբանում է լրատվական օրակարգ, սպորտ և հրապարակում թեթև հոդվածներ հունգարարենով, անգլերենով և ֆրանսերենով՝ փոխանցելով, բնականաբար, Օրբանի տեսակետը: 

Լրագրողի ճակատագիրը 

Մարտոն Գերգեին նախկինում աշխատել է Nepszabadsag-ում՝ հարգված անկախ թերթում: Այն բանից հետո, երբ թերթն անցավ Օրբանի դաշնակիցների ձեռքը, նա մնաց առանց աշխատանքի: 

Գերգեիի խոսքով, հունգարացի լրագրողները կանգնած են ընտրության առաջ՝ անցնե՞լ կառավարության կողմը, և դու կարող ես արդեն պահել ընտանիքդ և, հնարավոր է, նաև զվարճանալ Օրբանի շրջապատի գործարարների հետ: 

Գերգեին և մյուս հունգարացի անկախ լրագրողները (որոնք գնալով քչանում են) ճոխության մասին մտածելու կարիք չունեն: Nepszabadsag-ի փակվելուց հետո նա և մի քանի նախկին գործընկերներ փորձեցին բացել իրենց թերթը, բայց չհաջողեցին, քանի որ դրա համար ո՛չ փող ունեին, ո՛չ տեխնոլոգիաներ: 

Հետո նա կարողացավ տեղավորվել հարգված այլընտրանքային HVG շաբաթաթերթում, այստեղ նրա աշխատավարձը 30 տոկոսով ավելի ցածր է, քան հայրենի թերթում, և նրա ղեկավարության տակ 6 մարդ է, ոչ թե 60, ինչպես նախկինում: Եվ միևնույն է, նա ասում է, «Իմ բախտը շատ է բերել, և ես շատ երջանիկ եմ: Այնքան էլ շատ լավ աշխատանք չի մնացել»: 

30 տարի առաջ, երբ քանդվեց Երկաթե վարագույրը, երիտասարդ քաղաքական գործիչները բազմաթիվ երիտասարդ հունգարացիների, այդ թվում Գերգեիին, հույս էին տալիս նոր սկզբի համար: Այժմ երկիրը տառապում է հենց Օրբանի գաղափարական կապանքներից և նրա շրջապատի մարդկանց միջակությունից: 

Գերգեին կարծում է, որ բազմաթիվ լրատվամիջոցների փակումը և գրավումը եղել է մաքուր բիզնես-թվաբանության, ինքնատիպ սպորտի մաս, երբ յուրաքանչյուր փակված ընդդիմադիր պարբերական դառնում էր ավար օլիգարխների պատերին: 

Այն փաստը, որ լրագրողները գտնվում են ոչնչացման եզրին, սպառնալիքի տակ է դնում նրա երկիրը և մյուս եվրոպական երկրները: 

«Հունգարիան դարձել է օրինակելի ոչ լիբերալ պետություն: Եվ դա զգացվում է»,– ասում է Գերգեին: 


Կարդալ ավելին JAMnews-ում