20-21-րդ դարերի ադրբեջանական ջազի պատմությունը Բաքվում կայացած փառատոնի լուսանկարների միջոցով" />

Ինչպես ադրբեջանական ջազը հայտնի դարձավ․ ֆոտոպատմություն

20-21-րդ դարերի ադրբեջանական ջազի պատմությունը Բաքվում կայացած փառատոնի լուսանկարների միջոցով

Slider
Փոքր ավտոբուսային կանգառի հետնամասում փակցված է «Ավելի շատ ջազ։ Ավելի շատ ինտելեկտ» պաստառը։ Մի քանի փողոց այն կողմ ջազային երաժիշտ Ջեյմի Դևիսի հսկայական լուսանկարն է․ նա անցորդներին է նայում սյան վրայից։ Անգամ զբոսաշրջիկը, որը մի քանի օրով է եկել, չի կարող չնկատել Բաքվի ջազային փառատոնի գովազդային արշավը։

Առաջին հայացքից առանձնահատուկ բան չկա, կառավարության հերթական պոպուլիստական նախագիծն է։ Դրանք մի քանիսն էին՝ Ֆորմուլա-1-ը, Եվրոպական խաղերը, Եվրոպական ֆուտբոլային լիգայի եզրափակիչը։ Հիմա էլ ջազային փառատո՞ն։
Slider
Slider

Տոմսերը շատ թանկ են տեղացիների համար։ Այնպես որ, դահիլճի մեծ մասը, հավանաբար, ունևոր տեղացիներն են կամ արտասահմանցիները։ Սակայն Ջազը Բաքվում պոպուլյար է։

Slider
Slider
Բաքուն և ջազը․ պատմություն
Ջազը ծնվել է Ամերիկայում 20-րդ դարի սկզբին, շատերը կարծում են, որ Նոր Օռլեանում, և սկզբից այն նվագում էին աֆրոամերիկացիները։ Մի քանի տարի անց ջազը պոպուլյար է դարձել Եվրոպայում, այդ ժամանակ էլ եկել է նաև այս մեծ մասամբ մուսուլմանական երկիր Կասպից ծովի ափին։
Այն ժամանակներում Բաքուն հայտնի բում-քաղաք էր, որը գրավում էր զբոսաշրջիկների, ինժեներների և արկածախնդիրների ողջ աշխարհից։ Սակայն ջազը Բաքվում տարածում է գտել ոչ միայն այն պատճառով, որ նրանք նման են եղել իրենց կոսմոպոլիտ էությամբ։ Եվս մեկ խթան էր գրամոֆոնի ստեղծումը։
Slider
Slider

1920 թ-ին խորհրդային բանակի ներխուժումն ու խորհրդային իշխանության հաստատումը չխանգարեց Բաքվում ջազի պոպուլյարությանը։ Ավելին, 1922 թ-ին Բաքվում կայացավ առաջին ջազային համերգը։

Slider
Slider
Թեև ջազը եկել էր Խորհրդային Միության համար թշնամական Ամերիկայից, այն այստեղ որոշ ժամանակ բարյացակամությամբ էր ընկալվում, քանի որ համարվում էր կեղեքված աֆրոամերիկացիների երաժշտություն։ Այդ պատճառով էլ թույլատրվում էր այն կատարել։
Ադրբեջանական առաջին ջազային բենդը ստեղծվել է 1920-ականներին։ Ստեղծողներից մեկը հայտնի Նիյազին էր։ Բաքվի կենտրոնում նրա անունով փողոց կա, ինչպես նաև ռադիո, հեռուստաալիք և դպրոց։ Կա նաև Նիյազիի թանգարան, և վերջերս նրա արձանն է կանգնեցվել։

Slider
Slider

Սակայն շուտով ջազի նկատմամբ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը սկսեց փոխվել։ Իշխանության եկավ Ստալինը, և նրանց, ովքեր լսում կամ նվագում էին ջազ, սկսեցին հետապնդել։ Ազդեցիկ գրող Մաքսիմ Գորկին էսսե հրապարակեց, որում գրել էր, որ «ջազը նույնն է, ինչ միասեռականությունը, թմրանյութերն ու էգոցենտրիզմը»։

Slider
Slider

Ջազը Խորհրդային Միությունում արգելվեց, և երաժիշտներին մնում էր միայն արտագաղթել կամ նվագել նկուղներում և մասնավոր բնակարաններում։ Այն վայրերից մեկը, որտեղ ջազի համար ավելի հեշտ էր «ողջ մնալ», Բաքուն էր։

Slider
Slider
Ադրբեջանական ջազի ծնունդը
Բաքվում մի փոքր բնարան կա, ուր կարող է գալ յուրաքանչյուր ցանկացող։ Բնակարանն ադրբեջանական ջազի ծնունդի ականատեսն է։ Այն գտնվում է հին քաղաքի նեղ փողոցներից մեկում։ Այստեղ է մեծացել Վագիֆ Մուստաֆազադեն։

Երբ Վագիֆը դեռ տակավին երիտասարդ էր և դաշնամուր նվագել էր սովորում, նա տպավորված էր ջազային մեղեդիներով, որոնք լսել էր ֆիլմերում և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանով՝ գաղտնի։ Եվ դաշնամուրը, և այն ռադիոն այսօր էլ նրա սենյակում են։
Slider
Slider

Այս բնակարանում գործող թանգարանի երիտասարդ կառավարչուհին պատմեց, որ Վագիֆը ժամերով դաշնամուրի առջև էր անցկացնում, ստեղծելով իր առաջին ջազային կոմպոզիցիաները։ Դրանք հետագայում հայտնի են դարձել ջազի և ֆոլկլորային մուղամի բացառիկ համադրության շնորհիվ։

Slider
Play
Slider

Ստալինի մահից հետո իրավիճակը փոխվեց։ Ջազը քիչ-քիչ թոթափեց արգելքը։ 1960-ականներին բենդերը կրկին կարող էին բացահայտ նվագել, և նույնիսկ ջազային փառատոններ էին կազմակերպվում։ Առաջիններից մեկն անցկացվեց Բաքվում 1969-ին։ Առաջին մրցանակն այն ժամանակ ստացավ Վագիֆ Մուստաֆազադեն, և նա դարձավ մի երաժիշտ, որը ոգեշնչեց մի ամբողջ սերնդի և ադրբեջանական ջազը հայտնի դարձրեց աշխարհում։

Slider
Slider
Ջազն Ադրբեջանում այսօր
Ջազային փառատոնների ավանդույթը Բաքվում սկսեց անհետանալ դեռ խորհրդային տարիներին։ Հետագայում փառատոն կազմակերպելու մի քանի փորձեր եղան։ Առավել հաջողված էր ջազային փառատոնը, որը Բաքվում կազմակերպեց 2005-ին երաժիշտ Ռաուլ Սուլթանովը։
Երաժշտության այլ ոճերն այսօր ավելի պոպուլյար են Ադրբեջանում։ Սակայն դա կարելի է նաև համաշխարհային միտում համարել։ Ռոքը, փոփն ու էլեկտրոնային երաժշտությունը մեծ մրցակցություն ստեղծեցին ջազի համար։

Slider
Slider

Սակայն ջազային երաժիշտներ Բաքվում կան, և նրանցից շատերը հայտնի են և պոպուլյար։

Slider
Slider

Ռաուլ Սուլթանովն ասում է, որ փառատոնն այդ երաժիշտներին սատարելու և աշխարհին ադրբեջանական ջազի մասին հիշեցնելու լավագույն եղանակն է։

Slider
Slider

Կարդալ ավելին JAMnews-ում