JAMnews-ը հետաքրքրվել է տեխզննմանը վերաբերող բոլոր առավել տարածված հարցերով " />

Ինչպե՞ս տեխզննում անցնել։ Ամեն ինչ՝ տեխնիկական տեսչական ստուգման մասին

JAMnews-ը հետաքրքրվել է տեխզննմանը վերաբերող բոլոր առավել տարածված հարցերով

Լուսանկարը՝ Դավիթ Տաբագարիի, JAMnews

Կառավարության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաները պետք է որոշակի պահանջների համապատասխանեն, հակառակ դեպքում դրանց տերերը պետք է լուրջ տուգանք մուծեն։

JAMnews-ը հետաքրքրվել է բոլոր առավել տարածված հարցերով, որոնք վերաբերում են տեխզննմանը։

Առաջինն ու գլխավորը ե՞րբ և որտե՞ղ տեխզննում անցնել

Ամեն ինչ կախված է ավտոմեքենայի գրանցման ամսաթվից։ Օրինակ, եթե մեքենան գրանցվել է մայիսի 10-ին, և այդ ամսաթիվն է նշված մեքենայի անձնագրում, նշանակում է, որ տեխզննում անցնելու վերջին ժամկետը հենց մայիսի 10-ն է։

Ի՞նչ է շնչում Թբիլիսին

Վեց պատճառ, թե ինչու Թբիլիսին լավագույն վայրը չէ քայլելու սիրահարների համար

581․ այսքան մարդ է զոհվել Թբիլիսիի ճանապարհներին 2016թ-ին։ Ի՞նչ անել

Եթե մեքենան գնվել և գրանցվել է փետրվարին, ապա պետք է շտապեք վերջնաժամկետին քիչ է մնացել։ Տեխզննման ամսաթիվը կարելի է վերստուգել pti.ge կայքում։

Բախտը չի բերել այն վարորդների, որոնց մեքենաները գրանցված են հունվարին։ Տարեսկզբից տուգանվել է ավելի քան ինը հազար վարորդ։ Նույն պատճառով՝ ժամկետանց տեխզննում։

Որտե՞ղ է տեխնիկական տեսչական ստուգում անցկացվում։ Ո՞ւմ դիմել լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում

Հերթ չկանգնելու համար կարելի է առցանց գրանցվել www.pti.ge կայքում։ Այստեղ էլ հենց կարելի է ընտրել տեխզննման համապատասխան կենտրոնը։ Գրանցվելուց հետո բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է գալիս՝ կենտրոնի հստակ հասցեով և ձեր պատվերի համարով։

Կարելի է նաև հեռախոսով գրանցվել՝ անվճար զանգահարելով 14-84 «թեժ գծի» հեռախոսահամարով։ Ճիշտ է, շաբաթ և կիրակի օրերին օպերատորները չեն աշխատում, իսկ մնացած օրերին կարելի է զանգել միայն 9.00 -18.00 ընկած ժամանակահատվածում։

Լրացուցիչ հարցերի առաջացման դեպքում նույնպես կարելի է զանգահարել «թեժ գիծ»։ Կամ ինքնուրույն փնտրել առաջացած հարցի պատասխանը www.pti.ge կայքում, Driver Helper բջջային հավելվածում։ 

Որքա՞ն կարժենա տեխզննումը

Մարդատար մեքենայի տեխզննումն արժե 60 լարի [մոտ $22], բեռնատար և ուղևորատար տրանսպորտինը՝ 100 լարի [մոտ $37]։

Վճարումը կարելի է կատարել բանկում, համացանցի կամ բանկոմատների միջոցով։

Պետք է հաշվի առնել, որ կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ եթե մեքենան զննելիս խնդիրներ հայտնաբերվեն, դրանք պետք է վերացնել։

Մեքենան կարող է առաջին անգամից տեխզննումը չանցնել

Բոլոր անսարքությունները պետք է վերացնել 30 օրվա ընթացքում։ Եթե այդ ժամկետներում չտեղավորվեք, կրկնակի տեխզննում անցնելու համար կրկին պետք է վճարեք։

Ի՞նչն է ստուգվում տեխզննման ժամանակ

Գոյություն ունի հատուկ տեխնիկական կանոնակարգ, որի պայմաններին պետք է ավտոմեքենան համապատասխանի պետք է սարքին լինեն արգելակները, ղեկային կառավարման համակարգը, լուսարձակները, ներքին լուսավորությունը, էլեկտրասարքավորումներն, առանցքները, անիվները, անվադողերը, կախոցներն, ամրաշրջանակներն ու դրա մասերը։

Բացի այդ, ավտոմեքենան չպետք է աղտոտի շրջակա միջավայրն ու նորմայից ավել չաղմկի չափվում է արտանետումների և աղմուկի մակարդակը։

Թեև ասում են, որ տեխնիկական կանոնակարգը, հնարավոր է, մեղմացվի։

Խոսքը մի քանի փոփոխությունների մասին է։ Կմեղմացվի ստուգողների վերաբերմունքը դիմապակու վնասվածքների հանդեպ հավանաբար, իշխանությունները հաշվի են առել այն հանգամանքը, որ Վրաստանում ճանապարհները կատարյալ չեն, և դիմապակուն ցանկացած պահի կարող է, ասենք, դիմացի ավտոմեքենայի անիվներիվ տակից դուրս թռած քար դիպչել։ Ներկայիս կանոնակարգի համաձայն՝ դիմապակու անգամ ամենափոքր քերծվածքի կամ ճաքի դեպքում այն ենթակա է փոփոխման, իսկ դա բավականին թանկ է։

Եվս մեկ փոփոխություն ենթադրաբար կվերաբերի ավտոմեքենայի կողմնային ապակիների մգեցմանը։ Ավելի քիչ ուշադրություն կդարձվի մեքենայի թափքի արտաքին տեսքին, մասնավորապես, ծեփամածիկով պատված, բայց դեռ չներկված հատվածները պատճառ չեն լինի, որ մեքենան տեխզննում չանցնի։

Ֆեյսբուքում վարորդները միմյանց հետ կիսվում են տեխզննում անցնելու փորձով։ Հավաքել ենք առավել հեաքրքիր հատվածները, որոնց կարելի է ծանոթանալ, սեղմելով այստեղ

+

1. Պետք է սարքին լինեն բոլոր լամպերը, որոնք մեքենայի վրա տեղադրվել են գործարանային արտադրության ընթացքում (այդ թվում՝ սրահի լամպերը)։

2.  Դիմապակին և հետնապակին պետք է սարքին լինեն՝ առանց ճաքերի, չափազանց զգալի անհարթությունների, որոնք շեղում են վարորդի ուշադրությունը (դիմապակու անհարթությունը չպետք է գերազանցի հինգ միլիմետրը).

3. Կատարյալ պետք է աշխատեն մաքրիչները։ Բոլոր հայելիները պետք է ամբողջական լինեն։ Դռները՝ սարքին։

4. Արտաքուստ մեքենան պետք է նորմալ տեսք ունենա՝ առանց փոսերի և ժանգի։

5.  Լուսարձակները պետք է մաքուր լինեն և հավասարաչափ լուսավորեն։ Դա վերաբերում է ենթալուսարձակներին և վթարային լույսին։

6.  Ուշադրություն դարձրեք անվադողերի, պահպանաշերտի չափսերին։ Բոլոր անվադողերը պետք է միանման լինեն։ Անպայման պետք է պահեստային անվադող լինի։

7.  Արգելակները, ձեռնարգելակը պետք է սարքին լինեն։ Ինչպես նաև ղեկային համակարգը։

8. Շարժիչը պետք է հավասարաչափ գործի, առանց մեծ աղմուկի։ Չպետք է մեծ պտույտներ ունենա, չհանգի «չեզոք» դիրքում։ Անպայման ստուգեք այրման մոմերը, կարգի բերեք օդային զտիչը, բենզինի մատակարարման համակարգն ու զտիչները։

9. Մեքենան տակից են ստուգում։ Ուշադրություն դարձրեք յուղի արտահոսքին։ Եվ ընդհանրապես, տեխզննումից առաջ մեքենան լավ կլինի բոլոր կողմերից լվանալ, այդ թվում՝ տակից։

10. Տակը չպետք է լինեն ժանգոտած հատվածներ, վատ ամրացված դետալներ և մասեր։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տեխզննում անցնելու համար

Միայն ավտոմեքենայի անձնագիրը, անձը հաստատող փաստաթուղթ և տեխզննման ծառայությունների դիմաց վճարման կտրոնը։

Ի՞նչ կլինի, եթե մեքենան տեխզննում չանցնի

Վարորդը, որը փորձում է առանց տեխզննման վարել մեքենան, կտուգանվի 50 լարիով [մոտ $19], իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝ 200 լարիով [մոտ $75]։

Եթե այսպիսի մեքենա ինչ-որ մեկին տրամադրեք, որ վարի, ապա 50 լարի [մոտ $19] ստիպված կլինի վճարել և մեքենայի տերը, և վարորդը։ Եթե չվերանորոգեք, ապա յուրաքանչյուր հաջորդ ամիս պետք է 50-ական լարի [մոտ $19] վճարեք, իսկ դա տարեկան 600 լարի է [մոտ $225]։ Տուգանքը պետք է վճարվի մեկ ամսվա ընթացքում։

Այդ տուգանքը չվճարելու դեպքում լրացուցիչ 500 լարի [մոտ $188] տուգանք կավելանա։ Եթե նման պատիժն անարդյունավետ լինի, վարորդը կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։

Հունվարի 14-ից «տեխզննում չսիրողների» կյանքը բարդացել է Վրաստանի ճանապարհներին «խելացի տեսանկարահանող սարքեր» են տեղադրվել, որոնք հեշտությամբ գրանցում են դիմապակու վրա տեխզննում անցնելու մասին համապատասխան կտրոնի բացակայությունը։

Չորս օրում «խելացի տեսախցիկները» 6654 տուգանք են դուրս գրել։ Իսկ դրանից առաջ տարեսկզբից պարեկային ծառայությունը 2404 տուգանք է դուրս գրել առանց տեխզննման մեքենաների վարորդներին։

Ի՞նչ պետք է անեն աջ ղեկով մեքենաների տերերը

Նույնն, ինչ անում են մնացած բոլորը։ Օրենքը բոլորի համար նույնն է։ Աջ ղեկով մեքենաները նույն տեխզննումն են անցնում, ինչ մնացած մարդատարները։ Աջ ղեկով մեքենաների տերերը լրացուցիչ ստիպված կլինեն ուղղել իրենց մեքենայի լուսարձակների լույսային հոսքի ուղղությունը։

Մոտեցումը բոլոր մեքենաների հանդեպ նույնն է գլխավորն այն է, որ ավտոմեքենան բավարարի տեխնիկական պահանջներին։

Նույնպիսի կանոններ են գործում նաև աջ ղեկը ձախի վերափոխած մեքենաների հանդեպ։ Պետք է նշել, որ եթե որոշել եք ղեկը աջից ձախ տանել, դա պետք է անել տեխզննումից առաջ, քանի որ այն անցնելուց հետո ղեկի տեղը փոխել խստիվ արգելվում է։ Ընդհուպ մինչև այն, որ մեքենային չի թույլատրվի հաջորդ տեխզննումն անցնել։

Իսկ եթե մեքենայի վրա գազի բալոն է տեղադրվա՞ծ

Տեխզննումը պարտադիր է նաև գազով աշխատող մեքենաների համար։ Դրանք տեխզննում են անցնում հատուկ արտոնված վայրերում։ Հասցեները կարելի է իմանալ այստեղ։

Որքա՞ն հաճախ է պետք տեխզննում անցնել

Եթե այս տարի բոլոր մեքենաները տեխզննում են անցնելու՝ ըստ գրանցման ամսաթվի, ապա մյուս տարվանից տեխզննում անցնելու ժամկետը որոշվելու է ավտոմեքենայի թողարկման ամսաթվով։ Իսկ ընթացակարգը հետևյալ կերպ է կանոնակարգվում եթե մարդատար մեքենան պակաս, քան չորս տարի առաջ է թողարկվել, ապա տեխզննում պետք է իրականացվի թողարկման օրվանից չորս տարի անց։

Այսպիսի տեսք ունի փաստաթուղթը, որը վկայում է այն մասին, որ մեքենան տեխզննում է անցել

4-8 տարեկան մեքենաները պետք է տեխզննում անցնեն երկու տարին մեկ։

Ութ տարեկանից մեծ մեքենաները պետք է ամեն տարի տեխզննում անցնեն։

Ինչ վերաբերում է ուղևորատար տրանսպորտին (ութ և ավելի նստատեղ ունեցող մեքենաները), օրինակ, երթուղայիններին, ապա նրանց համար տեխզննում նախատեսված է յուրաքանչյուր տարի։ Իսկ եթե այդ մեքենան ավելի քան չորս տարեկան է, ապա տեխզննում պետք է իրականացվի տարեկան երկու անգամ։

Նույնը վերաբերում է նաև տաքսիներին։ Անկախ թողարկման ամսաթվից՝ տեխզննում պետք է անցկացվի տարեկան երկու անգամ։ Նույն կարգավորումը վերաբերում է շտապօգնության մեքենաներին։

Ամենամյա տեխզննում է նախատեսված նաև բեռնատար մեքենաների (3,5 տոննա և ավելի), քարշակների, կիսաքարշակների (3,5 տոննա և ավելի) համար։

Ո՞ւմ չի վերաբերում տեխնիկական տեսչական ստուգումը

Տարանցիկ համարանիշներով մեքենաներին, չմաքսազերծված մեքենաներին։

Տեխզննում պետք չէ մոտոցիկլետներին։

Ինչպես նաև մինչև 1960թ-ը թողարկված մեքենաներին, արտադրությունից հանված մոդելներին, պատմական արժեք հանդիսացող մեքենաներին, որոնք առաջնային վիճակում են, տեղաշարժվելու հնարավորույթուններ չունեցող և նույն վայրում անշարժ գտնվող մեքենաներին, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցներին, որոնց արագությունը գործարանային պարամետրերով չի գերազանցում 25 կմ/ժ արագությունը։

Վրաստանի ոչ քաղաքացի անձանց համար

Քաղաքացիությունը տեխզննման հետ ոչ մի կապ չունի։ Արտասահմանցիներն, ինչպես և Վրաստանի քաղաքացիները նույն վրացական ճանապարհներով են երթևեկում։ Այսպիսով, արտասահմանցիները նույնպես պետք է մեքենաների տեխզննում իրականացնեն։

Ինչո՞ւ է անհրաժեշտ տեխզննումը

Իշխանությունները երեք գլխավոր պատճառ են նշում։

Առաջինը՝ եվրոպական չափորոշիչներին մոտենալու վերաբերյալ Եվրամիության պահանջն է։

Երկրորդը՝ ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների կանխարգելումը։

Երրորդը՝ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը։

Արդյո՞ք բացառվում է կոռուպցիայի սպառնալիքը

Օրենքի համաձայն՝ հաճախորդի և տեխզննման կենտրոնի ներկայացուցչի հարաբերություններում կանխիկ գումար չի շրջանառվում։ Վճարումը կատարվում է բանկերի և տերմինալների միջոցով։

Բացի այդ, տեղում տեսամոնիթորինգ է իրականացվում, գործընթացը տեսագրվում է, իսկ տեսագրությունը՝ պահպանվում 14 ամսվա ընթացքում։

Սակայն թերահավատները կարծում են, որ թվարկված միջոցները բավարար չեն և կոռուպցիոն սխեմաներից գործընթացը պաշտպանելու համար ավելի խիստ լծակներ են անհրաժեշտ։

Արդյո՞ք մեքենայի տերն ինքը պետք է պարտադիր տեխզննման տանի այն

Ոչ, պարտադիր չէ։ Մեքենան կարելի է վստահել ընկերոջը, կնոջն, ամուսնուն, հորը և այլն։

Բացի այդ, հատուկ ծառայություն կա ձեր պատվերով մեքենան տանում են տեխզննման, բերում տեխզննման կենտրոն և բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո հետ վերադարձնում։ Բնականաբար, այս ամենն անվճար չէ։ Սակայն փոխարենը ժամանակ և նյարդեր կխնայեք։ Այդպիսի մի ծառայության կարող եք ծանոթանալ caru.ge կայքում։

Առաջին արդյունքները

Ավտոմեքենաների տեսչական ստուգման մարմինների ասոցացման տեղեկության համաձայն՝ տեխզննում է արդեն անցել 130 հազար մեքենա, դրանցից 40 հազարի դեպքում թերություններ են հայտնաբերվել։

Այդ մեքենաների 30 տոկոսը կրկնակի տեխզննման դեռ չեն եկել։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ ստուգումները ցույց են տվել, որ հիմնական թերությունները վերաբերում են մեքենաների արգելակման համակարգերին, ղեկային կառավարմանը, արտանետումների բարձր մակարդակին։

Տեխզննումը ձախողել է մոտ 200 «դեղին միկրոավտոբուս», 100 ավտոբուս և Թբիլիսիի քաղաքապետարանի 42 ավտոմեքենա։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկության համաձայն՝ վրացական ավտոպարկի գրեթե կեսը 20 և ավելի տարի առաջ թողարկված մեքենաներ են։

Աուդիտորական ստուգումների տվյալներով՝ Վրաստանում օդի աղտոտման գործում մեքենաների մասնաբաժինը կազմում է 71 տոկոս։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում