Մրցաշարի տասն ամենավառ պահերը՝ JAMnews-ի ակնարկում" />

Ինչպե՞ս հիշվեց 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Լուսանկարներ և պատմություններ

Մրցաշարի տասն ամենավառ պահերը՝ JAMnews-ի ակնարկում

Ռուսաստանում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ մրցաշար, որին հետևում էին միլիոնավոր երկրպագուներ ողջ աշխարհից: Ֆուտբոլասերներն ու փորձագետները խոստովանում են, որ առաջնությունը վերջին տարիների ամենադիտարժան իրադարձություններից մեկն էր:

Աշխարհի առաջնությանը Ռուսաստան չէր եկել խոշոր եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը (միակ բացառությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունն էր եզրափակչում, որում խաղում էր նրա երկրի հավաքականը):

Նրանք դա փաստարկում էին, որ առաջնությունը նպաստում է Վլադիմիր Պուտինի վարկանիշի բարձրացմանը, որը հակասահմանադրական կերպով երկրում իշխանության է մնում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ արևմտյան քաղաքական գործիչների կողմից նման համատարած անտեսում տեղի ունեցավ առաջին անգամ:

JAMnews-ը Reuters-ի լուսանկարների օգնությամբ հիշում է առաջնության ամենավառ պահերը:

Աշխարհի առաջնության վիճակահանությամբ այնպես ստացվեց, որ մրցաշարի արդեն երկրորդ օրը կայացավ երկու ֆավորիտների խաղը: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը մրցում էր Իսպանիայի հավաքականի հետ, որն աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է:

Խաղը գերազանցեց երկրպագուների նույնիսկ ամենալավատեսական սպասումները: Թիմերը երեքական գոլ խփեցին, դրանցից որոշները շատ գեղեցիկ էին, Կրիշտիանու Ռոնալդուն (Cristiano Ronaldo) հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ խաղի ելքը պարզ չէր մինչև վերջին րոպեն, երբ պորտուգալացիներն այնուամենայնիվ կարողացան հավասարեցնել հաշիվը:

Լուսանկարում՝ Կրիշտիանու Ռոնալդուն վիճում է մրցավար Սեզար Արտուրո Ռամոսի (Cesar Arturo Ramos) հետ Ուրուգվայ-Պորտուգալիա խաղի ժամանակ, 2018թ-ի հունիսի 30, քաղաք Սոչի: REUTERS/Toru Hanai

Փորձագետների նախնական կանխատեսումների համաձայն՝ գերմանացիները համարվում էին մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը: Աշխարհի նախորդ առաջնության հաղթողները հենց նրանք էին: Այնուամենայնիվ, Գերմանիայի փորձառու հավաքականին չհաջողվեց փլեյ-օֆ դուրս գալ:

Առաջին իսկ փուլում նրանք սենսացիոն կերպով պարտվեցին Մեքսիկային: Երկրորդում դժվարությամբ շրջանցեցին շվեդներին, իսկ իրենց, ինչպես պարզվեց, վերջին խաղում չկարողացան հաղթել ճապոնացիներին:

Լուսանկարում՝ երկրպագուները հավաքվել են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ Գերմանիա-Մեքսիկա խաղի ժամանակ, 2018թ-ի հունիսի 17: REUTERS/Hannibal Hanschke

Խորվաթիան միշտ բավականին լավ եվրոպական հավաքական է համարվել, սակայն երբեք խոշոր մրցաշարերում ֆավորիտի դերում չի եղել: Խորվաթիայի հավաքականի պատմության գլխավոր ձեռքբերումը մինչ այս եղել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալները, որոնց նրանք արժանացել են 20 տարի առաջ:

 

Վստահ հաղթանակ տանելով խմբային փուլի բոլոր խաղերում՝ խորվաթները փլեյ-օֆ դուրս եկան, որտեղ շրջանցեցին Դանիայի, Ռուսաստանի և Անգլիայի հավաքականներին և իրենց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան համաշխարհային առաջնության եզրափակիչ:

Լուսանկարում՝ երկրպագուները Զագրեբում դիտում են Խորվաթիա-Անգլիա կիսաեզրափակիչ խաղը, 2018թ-ի հուլիսի 11:

REUTERS/Antonio Bronic

Փլեյ-օֆի ամենադիտարժան խաղը 1/8 եզրափակիչն էր, երբ հանդիպեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները: Այս խաղում առաջատար էր մերթ մեկը, մերթ՝ մյուսը, երկու թիմերն էլ գեղեցկագույն գոլեր էին խփում և գրոհային ֆուտբոլ էին ցուցադրում: Պարբերաբար կադրում էր հայտնվում լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որը մարզադաշտում էր և չափազանց էմոցիոնալ էր երկրպագում իր հայրենակիցներին: Խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների:

Լուսանկարում՝ արգենտինացի Մարկոս Ռոջոն (Marcos Rojo) երջանիկ է, որ երկրորդ գոլն է խփել Նիգերիա-Արգենտինա խաղի ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 2018թ-ի հունիսի 26: REUTERS/Henry Romero

 

Առաջնությունից առաջ Ռուսաստանի հավաքականը FIFA ամենացածր վարկանիշն ուներ: Այդ պատճառով էլ այն, որ Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ խմբից և հասավ ¼ եզրափակիչ, իրոք անսպասելի էր:

Առաջնության ամենաուժեղ թիմերից մեկի՝ Իսպանիայի հավաքականի հանդեպ տարած հաղթանակն ու արժանապատիվ խաղը Խորվաթիայի հավաքականի հետ, դարձան լավագույն պահերը ռուսական ֆուտբոլի ժամանակակից պատմության մեջ:

Լուսանկարում՝ Իսպանացի Դիեգո Կոստան (Diego Costa) է ռուսաստանցի Սերգեյ Իգնաշևիչի (Sergei Ignashevich) հետ Իսպանիա-Ռուսաստան խաղում, 2018թ-ի հուլիսի 1, Մոսկվա: REUTERS/Carl Recine

 

Այս առաջնությունն առաջին խոշոր մրցաշարն էր, որի ժամանակ մրցավարները կարող էին որոշում կայացնելիս օգտվել տեսագրությունները դիտելու հնարավորությունից: Գրեթե բոլոր խաղերի ժամանակ վիճելի պահեր կային, որոնց ժամանակ արբիտրներն դիտում էին կրկնապատկերը: Դրանք հիմնականում վճռորոշ դեր էին խաղում 11-մետրանոցներ նշանակելիս, որոնք կարող էին ճակատագրական դեր ունենալ խաղում:

Լուսանկարում՝ Շվեդիայի հավաքականի խաղացող Անդրեաս Գրանկվիստն

(Andreas Granqvist) ուրախ է, որ խփել է առաջին գնդակը Շվեդիա-Կորեա խաղում: 2018թ-ի հունիսի 18, Նիժնի Նովգորոդ: REUTERS/Matthew Childs 

 

FIFA-ն աշխարհի այս առաջնությունն ամենասեքսիստականն է անվանել: Դա կապված է, առաջին հերթին, առաջնության խաղերի հեռարձակման ռեժիսորների աշխատանքի հետ, որոնք հաճախ նախընտրում էին ցուցադրել տրիբունաներում գտնվող գեղեցիկ կին երկրպագուներին արական սեռի երկրպագուների փոխարեն:

Բազմաթիվ դեպքեր էլ տեղի էին ունենում առաջնությունը լուսաբանող կին լրագրողների հանդեպ երկրպագուների ոչ կոռեկտ պահվածքի կապակցությամբ: Տարբեր ալիքների ուղիղ եթերում միջադեպեր էին տեղի ունենում, երբ երկրպագուները փորձում էին համբուրել կամ դիպչել կին լրագրողներին: Այդ երկրպագուներից ոմանք հետագայում զրկվեցին երկրպագուի իրենց անձնագրերից:

Լուսանկարում՝ Անգլիայի հավաքականի երկրպագուները Լոնդոնի

Hyde Park-ում Խորվաթիայի հետ խաղում Անգլիայի հավաքականի պարտությունից հետո, 2018թ-ի հուլիսի 11: 

 

Շվեյցարիայի հավաքականի խաղացողներից շատերը Կոսովոյի ալբանացիներ էին, այդ պատճառով էլ Շվեյցարիայի և Սերբիայի միջև խաղն ի սկզբանե լարման ավելի բարձր աստիճան ուներ, քան այլ խաղերը: Ջորդան Շաքիրին և Գրանիտ Ջական (երկուսն էլ Կոսովոյի ալբանացիներ են) տոնում էին սերբերի դարպասին խփած գնդակներն արծիվ հիշեցնող ժեստով (այն պատկերված է Ալբանիայի դրոշի վրա):

Ավելի ուշ ֆուտբոլիստները հայտարարեցին, որ ժեստերը քաղաքական ենթատեքստ չունեին, սակայն FIFA-ն, այնուամենայնիվ, տուգանեց նրանց:

Լուսանկարում՝ Սերբիա-Բրազիլիա խաղը, 2018թ-ի հուլիսի 27: REUTERS/Kai Pfaffenbach

Մեկ քառորդ եզրափակչում Ռուսաստանի հետ խաղում Խորվաթիայի հավաքականի հաղթանակից հետո խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան տեսանյութ էր ձայնագրել, որում ասում էր “Փառք Ուկրաինային” և խոսում այն մասին, որ հաղթանակը նվիրում է հենց այդ երկրին: Վիդան երկար ժամանակ խաղացել է Կիևի “Դինամոյի” կազմում, ինչն էլ թերևս պատճառ է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական կոնֆլիկտի մեջ խորանալու:

Ավելի ուշ Վիդան ներողություն էր խնդրել ռուսներից: Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքից ազատել էր մարզչական շտաբի անդամ Օգնեն Վուկոևիչին, որը տեսագրությունն արել էր Վիդայի հետ միասին:

Լուսանկարում՝ Լենինի լուսավորված արձանը Սոչի քաղաքի զվարճանքների այգում, որտեղ անցկացվում էին առաջնության խաղերից մի քանիսը:

 REUTERS/Kai Pfaffenbach

Ֆրանսիան՝ չեմպիոն 

Լուսանկարում՝ ֆրանսիացի Բենժամին Մենդին (Benjamin Mendy) գավաթը ձեռքին տոնում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը: 2018թ-ի հուլիսի 15, Москва. REUTERS/Kai Pfaffenbach

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում