Ոչ մի ջրածնի պերօքսիդ և սխտորների շարանից վզնոց" />

Ինչպե՞ս գրիպով չհիվանդանալ։ Մանրամասն պարզաբանում

Ոչ մի ջրածնի պերօքսիդ և սխտորների շարանից վզնոց

Հունվար-փետրվար ամիսները գրիպի սեզոն են ոչ միայն Վրաստանում, այլև ողջ հյուսիսային կիսագնդում։

Չնայած նրան, որ գրիպն ամենատարածված հիվանդություններից մեկն է, շատերը դրա մասին համապատասխան տեղեկություններ չունեն։

JAMnews-ը հավաքել է գրիպի վարակի մասին ամենատարածված հարցերը։ Նյութը պատրաստելիս մենք հիմնվել ենք միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Կոկրեյնի բժշկական գրադարանի տեղեկությունների վրա։

Ինչպես նաև փորձառու վրացի մանկաբույժ Մակա Լոմիձեի խորհուրդների վրա։

Ինչո՞ւ պետք է գրիպի դեմ պատվաստվել

Գրիպը (influenza) պոտենցիալ բավականին վտանգավոր հիվանդություն է։ Յուրաքանչյուր տարի գրիպով հիվանդանում են միլիոնավոր մարդիկ։ Հարյուր հազարավոր մարդիկ հիվադանոց են ընկնում, հազարները՝ մահանում։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը դրանից խուսափելու լավագույն միջոցն է։

Գրիպի դեմ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է հիվանդանալու, ինչպես նաև հիվանդանոց ընկնելու ռիսկը և դրա հետևանքով մահացության դեպքերը։

• Վրաստանում խուճապ է։ Մահվան 13 դեպք «խոզի գրիպի» հետևանքով

Գտիր տեղդ առողջապահության նոր ծրագրում: Իմացիր, թե ապահովագրության որ տեսակից ես օգտվելու

 • Ինչպիսի՞ պետական բյուջե է ունենալու Վրաստանը 2019թ-ին։ Ներկայացնում ենք հակիրճ և պարզ

Ինչպե՞ս է գործում պատվաստանյութը

Պատվաստվելուց հետո սկսվում է հակամարմինների արտադրում (իմունագլոբուլին, պաշտպանիչ սպիտակուցներ), որի համար մոտ երկու շաբաթ ժամանակ է պահանջվում։

Հենց այս հակամարմիններն են ապահովում պաշտպանություն գրիպի այն վարակներից, որոնք ներառված են պատվաստանյութի կազմում։

Յուրաքանչյուր տարի հետազոտությունների եղանակով հայտնաբերվում են այն վարակները, որոնք ակտիվ են լինելու ընթացիկ սեզոնին, և հենց դրանցից է պաշտպանում գրիպի դեմ պատվաստանյութը։

Այսօրվա դրությամբ գրիպի դեմ պատվաստանյութի երկու տեսակ կա՝ այսպես կոչված եռավալենտ պատվաստանյութը (ներառում է А-գրիպի երկու տեսակ՝ H1N1 и H3N2), ինչպես նաև В-գրիպի մեկ տեսակ՝ B (Colorado/06/2017) և քառավալենտ պատվաստանյութը (վերոնշյալ տեսակներին ավելանում է В-գրիպի ևս մեկ տեսակ՝ B/Phuket/3073/2013)։

Գոյություն ունեն գրիպի ավելի շատ տարատեսակներ, սակայն այս չորս տեսակն առավել տարածվածն են վերջին ժամանակներս։ Այդ պատճառով էլ պատվաստանյութերի կազմում հենց այս տեսակներն են ներառված։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնն (CDC) խորհուրդ է տալիս այդ երկու տեսակների լիցենզավորված պատվաստանյութերը։ Համարվում է, որ դրանցից ոչ մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի։ Պարզապես երկուսն էլ իրենց առանձնահատկություններն ունեն, որոնք բժիշկը հեշտությամբ կներակայցնի ձեզ և այդ երկուսից կընտրի ձեզ առավել համապատասխանը։

Ո՞ւմ է անհրաժեշտ պատվաստումը

Ցանկացածին, ում 6 ամիսը լրացել է։ Ընդ որում, յուրաքանչյուր տարի է անհրաժեշտ պատվաստվել։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետները կարծում են, որ անպայման պետք է պատվաստվեն բարձր ռիսկի խմբում գտնվող անձինք։

Այդ խմբերն են

 6-ամսականից բարձր տարիքի երեխաները;

 65 տարեկանից բարձր տարեցները;

 հղիները;

• բուժհաստատությունների անձնակազմները;

• տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք (շաքարախտ, ասթմա, սրտի, նյարդային համակարգի, թոքերի, երիկամների, լյարդի և այլ օրգանների քրոնիկական հիվանդություններ);

• մարդիկ, ովքեր ապրում կամ շփում ունեն ռիսկի նշված խմբերի հետ (օրինակ, նորածնի ծնողները կամ ասթմայով հիվանդի ընտանիքի անդամները

Ե՞րբ պատվաստվել

Պատվաստվելու լավագույն ժամանակը գրիպի սեզոնից առաջ ընկած ժամանակահատվածն է՝ մոտավորապես հոկտեմբերի վերջին։

Սակայն դա չի նշանակում, որ եթե այդ ժամանակ չեք պատվաստվել, հետո էլ հնարավոր չէ։

Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն, որ պատվաստվելու համար ուշ է։ Պատվաստվելը օգտակար է անգամ լաբորատոր ճանապարհով հաստատված և արդեն տարած գրիպից հետո նույնիսկ։

Ինչո՞ւ։ Քանի որ, ինչպես արդեն նշեցինք, պատվաստանյութի կազմում ներառված է գրիպի 3 կամ 4 վարակ, և նույնիսկ եթե մարդը մեկով հիվանդացել է, մյուս տեսակի գրիպներով վարակվելու ռիսկը պահպանվում է։

Ինչո՞ւ է անհրաժեշտ պատվաստվել ամեն տարի

Երկու պատճառ կա։

•  Առաջին պատճառը գրիպի վարակի դեմ իմունային հիշողությունն է (այսինքն՝ պաշտպանության երկարատևությունը), որը երկար չէ։ Հաջորդ սեզոնի սկզբին նախորդ տարի ստացած պաշտպանությունն աստիճանաբար թուլանում է, այդ պտճառով էլ օպտիմալ արդյունքի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի պատվաստվել։

•  Երկրորդ պատճառն այն է, որ գրիպի վարակի բանաձևը մշտապես փոխվում է։ Հետևաբար, պատվաստանյութի բանաձևը յուրաքանչյուր տարի վերանայում և թարմացում է պահանջում։

Եթե ես պատվաստվեմ, արդյո՞ք դա կնշանակի, որ գրիպով չեմ հիվանդանա

Պատվաստանյութը գրիպից ամբողջությամբ չի պաշտպանում՝ միայն 60 տոկոսով:

Պատվաստված մարդը կարող է հիվանդանալ գրիպով ահա թե ինչու

•  Հնարավոր է՝ դուք գրիպով վարակվել եք պատվաստվելուց անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո (հիշեք, որ հակամարմիններ արտադրելու համար երկու շաբաթ է անհրաժեշտ

• Բնության մեջ գրիպի բազմաթիվ վարակներ կան։ Իսկ պատվաստանյութի կազմում միայն երեք կամ չորս տեսակ է։ Հետևաբար, ձեզ կարող է հանդիպել պատվաստանյութի կազմում չներառված գրիպի վարակ։

• Կարելի է հիվանդանալ գրիպի նաև այն վարակով, որը պատվաստանյութում կա։ Ոչ ոք չի պնդում, որ պատվաստանյութը 100-տոկոսանոց պաշտպանություն է ապահովում։

Պաշտպանության աստիճանը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ տարիքից, առողջական վիճակից։ Այս առումով լավագույն արդյունքները դիտվում են երիտասարդների և երեխաների մոտ։

Տարիքով կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց իմունային պատասխանը ցածր է։ Սակայն լավ նորությունն այն է, որ պատվաստանյութը դրական ազդեցություն է ունենում հիվանդության ծանրության վրա պատվաստված տարեցները կամ քրոնիկական հիվանդություններ ունեցողներն ավելի թեթև են տանում գրիպը, քան չպատվաստվածները։ Նրանք ավելի հազվադեպ կարող են հիվանդանոցում հայտնվել, մահվան ելքի ռիսկն ավելի ցածր է։

Եզրակացություն․ թեև պատվաստանյութը լիարժեք միջոց չէ, այն լավագույն պաշտպանության գոյություն ունեցող միջոցն է գրիպի դեմ։

Արդյո՞ք պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ ունի

Ոչ։ Պետք չէ վախենալ պատվաստվել։ Պատվաստվելու միակ տհաճ հետևանքը, որ կարող է լինել, ներարկման հատվածում թույլ ցավն է ու կարմրությունը։ Հազվադեպ պատահում է, որ պատվաստվածի ջերմությունը բարձրանում է, լինում են գլխացավ և մկանային ցավ, հնարավոր է հարբուխ, սակայն այդ ամենն անցնում է առավելագույնը երկու օրից։

Հենց ջերմությունս բարձրանա, միանգամից «Տամիֆլյու» կխմեմ

Հատուկ բրիֆինգին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրացական գրասենյակի ղեկավար Մարիան Իվանուշան հիշեցրել է, որ դեղորայքը կոնֆետ չէ, և չի կարելի այն ըդնունել սեփական որոշման համաձայն։

Դա վերաբերում է նաև «Տամիֆլյուին»՝ գրիպի վարակի դեմ դեղամիջոցին, որը ներկա պահին անալոգներ չունի շուկայում։

REUTERS/Jessica Rinaldi

Նրա խոսքով՝ հիվանդներից շատերին պետք չէ ուժեղ հակավարակային «Տամիֆլյու» միջոցը, և այն անհրաժեշտ է ընդունել միայն բացառիկ դեպքերում։

«Տամիֆլյուն» հակավարակային դեղամիջոց է, որը նման է հակաբիոտիկի։ Սակայն, ի տարբերություն հակաբիոտիկի, այն գործում է ոչ թե բակտերիաների, այլ վարակի դեմ։

Պատվաստվելուց զատ էլ ի՞նչ կարելի է անել գրիպից խուսափելու համար

Պահպանեք հիգիենայի կանոններն ու վարակի ակտիվ տարածման փուլում խուսափեք մարդաշատ վայրերից։

Կարևոր է, որ վարակը չհայտնվի լորձաթաղանթի վրա։ Դրա համար անհրաժեշտ է

• հաճախ և ճիշտ լվանալ ձեռքերն օճառով (եթե տարածքում ջուր չկա, օգտագործեք ձեռքերը մաքրելու հատուկ հակաբակտերիալ միջոցներ, որոնք վաճառվում են ցանկացած դեղատանը։ Ի դեպ, գրիպի վարակի տարածման ժամանակ դա շատ ավելի կարևոր իր է ձեր պայուսակում, քան օքսոլինի քսուքը);

•  աչքերին, քթին, բերանին՝ այն հատվածներին, որտեղ լորձաթաղանթ կա, ձեռք չտալ;

•  հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից։

Դիտեք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսանյութն այն մասին, թե ինչպես ճիշտ լվացվել։

Ոսկե կանոն է նաև այն, որ գրիպով վարակված մարդը պետք է մյուսներից մեկուսացվի։ Անթույլատրելի է այդ ընթացքում աշխատանքի գնալն ու հարազատների հետ սերտ կապի մեջ լինելը։

Ըստ CDC-ի խորհրդի՝ գրիպ տարած անձը պետք է տանը մնա վերջին անգամ բարձր ջերմություն ունենալուց հետո լրացուցիչ 24 ժամվա ընթացքում։

Երկրորդ ոսկե կանոնը գրիպով հիվանդ մարդը պետք է կարողանա ճիշտ փռշտալ և հազալ։ Փակեք բերանը և քիթն անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո անմիջապես պետք է դեն նետել։ Եթե անձեռոցիկ չկա, դեմքը ծածկեք ձեռքի ծալվող հատվածով։ Մատներով կամ դաստակով դա մի արեք, որովհետև հետո այդ ձեռքերով տարբեր իրերի եք դիպչելու և տարածելու վարակը։ Խորհուրդ չի տրվում նաև կտորից թաշկինակ օգտագործել, որը կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր։

Ջրածնի պերօքսիդ և սխտոր քթի մե՞ջ

Այն մասին, որ չի կարելի խմել կամ կաթեցնել ջրածնի պերօքսիդ, չարժե խոսել անգամ։ Դա ոչնչով չի օգնի, բայց կարող է վնասել՝ այրել։

Մեծ հավանականությամբ չի օգնի նաև սխտորը։ Չկա որևէ գիտական աշխատություն, որը գրիպի առումով ապացուցում է սխտորի կամ վիտամին C-ի կանխարգելիչ ազդեցությունը։

Ի դեպ, բժշկական դիմակը նույնպես արդունք չի տալիս։ Միակ դրական բանն այն է, որ երբ դիմակով եք, ավելի հազվադեպ եք դիպչում դեմքին, քթին և բերանին։


Կարդալ ավելին JAMnews-ում