Քաղաքային իշխանությունները կարծում են, որ բավական է աղբի տեսակավորման արկղեր լինեն, իսկ քաղաքացիները կարծում են, որ տուգանքները նույնպես անհրաժեշտ են " />

Ինչպե՞ս բաքվեցիներին սովորեցնել աղբը «ճիշտ թափել»

Քաղաքային իշխանությունները կարծում են, որ բավական է աղբի տեսակավորման արկղեր լինեն, իսկ քաղաքացիները կարծում են, որ տուգանքները նույնպես անհրաժեշտ են

Աղբի տեսակավորման արկղեր են տեղադրվել Բաքվի կենտրոնական որոշ փողոցներում։ Դրանք կարելի է տեսակավորել հետևյալ կերպ՝ պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի և թափոնների այլ տեսակներ։ Սակայն, ըստ Bakı Abadlıq Xidməti ընկերության, որը զբաղվել է դրանց տեղադրմամբ, քաղաքացիները դեռևս անտեսում են այդ նորարարությունն ու շարունակում են աղբը նետել՝ առանց տեսակավորելու։

• Ադրբեջանի հարավում լողափերը տարանջատել են՝ ըստ սեռային հատկանիշի

Սոցցանցերում աղբի տեսակավորման արկղերի մասին լուրը տարակուսանքով ընդունեցին։ Քանի որ մի քանի տարի առաջ բաքվեցիներին արդեն փորձել էին սովորեցնել տեսակավորել աղբը, սակայն արդյունքը զրոյական էր։

Ի՞նչ են մտածում մարդիկ

«Դա, իհարկե, լավ է, սակայն մեր ժողովուրդը նման բաներ չի հասկանում և հազիվ թե մոտ ապագայում հասկանա։ Սրանից առաջ այդպիսի արկղեր տեղադրվել էին ավտոբուսի կանգառների մոտ, և, այնուամենայնիվ, մարդիկ աղբը գցում էին, որտեղ ասես՝ առանց արկղերի վրայի գրառումները կարդալու», – գրում է սոցցանցերից մեկի օգտատերը։

Այդ պատճառով էլ շատերը կարծում են, որ քաղաքային իշխանությունները պետք է վերահսկեն այդ գործընթացը՝ տուգանելով «խախտողներին»․

«Քանի դեռ խստագույն վերահսկողություն և հսկայական տուգանքներ չկան բոլորի համար, չեն օգնի ոչ նոր արկղերը, ոչ էլ այլ նորարարությունները»։

Այս մեթոդն իրոք գործուն է․ զգալի տուգանքներ ներմուծելուց հետո հետիոտնները գրեթե դադարել են սխալ հատվածներում ճանապարհ անցնել։ Ճիշտ է՝ միայն կենտրոնում։ Եվ դա նոր արկղերը քննադատելու ևս մեկ առիթ է․

«Չգիտես ինչու, այդ բոլոր արկղերը միայն քաղաքի կենտրոնում են տեղադրում։ Ծայրամասերի մասին ոչ ոք չի հիշում։ Իսկ այնտեղ, եթե պետք է դատարկ շիշ դեն նետել, պետք է ժամերով քայլել և աղբաման փնտրել»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում