Ադրբեջանի ԼԳԲՏ խնդիրների մասին" />

Ինչպե՞ս ապրեն գեյերը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկրում

Ադրբեջանի ԼԳԲՏ խնդիրների մասին

«Եթե ամեն անկյունում չգոռաս, որ գեյ ես, ամեն ինչն նորմալ է, դու խնդիր չունես», – ասում է Անդրեյը, մինչ մենք անձրևից ենք պատսպարվում խանութի տանիքի տակ: Անդրեյը բոյով, սպորտային կազմվածքով երիտասարդ է:

Նրանք երկուսով են եկել: Նա և Ադնանը: Ընդհանրապես Ադնանը խոստացել է էլի մարդկանց բերել լրագրողի հետ հանդիպման, սակայն մնացածը հրաժարվել են: Ադնանը միջին հասակի է, ձեռքսեսղմումը փափուկ է, ոճային է հագնված, խնամված սանրվածք ունի: Այդպիսիներին անգամ գեյ-հանրությունում (որտեղ նույնպես «ներքին հոմոֆոբիայի» պես մի բան է հանդիպում) «սեթևեթ» են անվանում: Նա ընդհանրապես նման չէ Անդրեյին: Սա հենց «ամենախոցելի» տեսակն է. մարդիկ, ում կողմնորոշումը «դեմքին գրված է»:

Մենք հանդիպում ենք «Իչերի Շեհեր» մետրոկայանի մոտ և քայլում ենք առանց հստակ նշանակետի: Անձրև է կաթկթում: Մտնում ենք Ներքին քաղաք, գնում ամրոցի պատի կողքով՝ հենդմեյդի և նկարների խանութների կողքով, «Գոշա Գալայով» դուրս ենք գալիս Շատրվանների հրապարակ: Ճանապարհին նրանք պատմում են իրենց պատմությունները:

Իմ խնդիրը հենց ԼԳԲՏ ներկայացուցիչներից իմանալն է, թե որքանով է նրանց հանդեպ հանդուրժող մեր հասարակությունը: Մի կողմից ILGA-Europe-ի վարկանիշը կա, որում Ադրբեջանը Եվրոպայում սեռական փոքրամասնությունների հանդեպ ամենաանհանդուրժող երկիրն է: Մյուս կողմից՝ «համատարած հանդուրժողականության» մասին պետության վստահեցումները:

Երկուսն էլ (Ադնանն ու Անդրեյը) միանգամից ասացին, որ իրենց խնդիր չեն ունեցել, «եթե այդ մասին չգոռալ ամեն անկյունում»: Սակայն ինձ դա զգաստացնում է: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է կապ հաստատելն այդքան դժվար: Ինչո՞ւ են սոցցանցերում ԼԳԲՏ-ներկայացուցիչների էջերն առանց լուսանկարների և հաճախ՝ մտացածին անուններով: Եվ որտեղի՞ց չշփվելու այդ զանգվծային ցանկությունը, եթե ամեն ինչ այդքան լավ է:

Անդրեյն ասում է, որ ամեն ինչ պատմել է ծնողներին, երբ 15 տարեկանն է լրացել: Ծնողները «նորմալ» են արձագանքել, սկանդալներ չեն եղել: Այդպես էլ ապրում են: «Ամեն ինչ լավ է»:

Իսկ Ադնանի ծնողները մինչ օրս տեղյակ չեն: Նրան սոցցանցերում չկան, թե չէ վաղուց կիմանային. համացանցում Ադնանը «չի թաքնվում»: Սակայն հարևանները կասկածում են, քչփչում են, երբ նա անցնում է:

Իսկ ինչ վերաբերում է դպրոցի՞ն, ինստիտուտի՞ն: Ամեն ինչ նորմալ է «չէ որ մենք չենք բղավում այդ մասին»:
Այդ արտահայտությունը, որ միասեռականը չպետք է «այդ մասին գոռա», ԼԳԲՏ-ից նախինում էլ եմ լսել:

«Քամինգ աութը»՝ հանրային կերպով կողմնորոշման մասին հայտարարելը, որը մյուս երկրներում հերոսական քայլ է, ադրբեջանցի գեյերի կողմից որպես տարբերակ չի դիտարկվում:

Դեռևս 1869թ-ին փաստաբան և փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Կարլ Ուլրիխն էր «քամինգ աութի» կոչ անում: Նույն դիրքորոշմանն էր նաև հայտնի սեքսաբան Իվան Բլոխը: Դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին հոգեբաններն ու հոգեբույժները եկան այն եզրակացության, որ միասեռականների խնդիրն այն է, որ հասարակությունը նրանց չի ընդունում, և այդ խնդրի լուծման համար հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի, իսկ ինքը միասեռականությունը հնարավոր չէ փոխել:

ԼԳԲՏ-հանրությունը սոցցանցերում

Սոցցանցերում ԼԳԲՏ համայնքին նվիրված խմբեր էլ կան: Օրինակ, բավականին բազմամարդ է ֆեյսբուքյան LGBT Azerbaijan-ը, որը 3362 մասնակից ունի: Դա Բաքվի բնակչության մոտ 0,1%-ն է:

Դրանում, ի դեպ, կան ոչ միայն ԼԳԲՏ ներկայացուցիչներ, այլ նաև հանդուրժող հետերասեքսուալներ: Խմբում քննարկվող թեմաները շատ տարբեր են: Քննարկվում են տեղական լրատվամիջոցների՝ ԼԳԲՏ հետ կապ ունեցող հրապարակումները, սակայն այլ թեմաներ և պրակտիկ հարցեր, օրինակ, «կվարձակալեմ բնակարան», նույնպես կան: Սակայն թեմաների մեծ մասը վերաբերում է նրանց կողմնորոշմանն ու կարգավիճակին («Այսօր իմ մասին պատմել եմ ամենամոտ ընկերոջս: Ուզում եմ շարունակել և պատմել ծնողներիս, եղբորս»: Մնացածները սիրալիր հետաքրքրվում են, աջակցում են. «Ինչպիսի՞ն էր արձագանքը»): Սակայն խմբի անդամների մեծ մասին (խմբում մեծ մասն ադրբեջանախոս երիտասարդություն է) ընտանիքի, հարազատների հետ հարաբերություններն են հուզում:

Նույն տեսակի կայք է նաև gay.az-ը՝ 1414 գրանցված օգտատերերով: Այն միակ ԼԳԲՏ կայքն է Ադրբեջանում: Դրա ստեղծողը՝ Ռուսլան Բալուխինը պնդում է, որ Ադրբեջանում, ինչպես նա վերջերս պարզել է, արգելված է գեյ-թեմատիկայով դոմեն գրանցելը: «.az (online.az) գոտում դոմենների անվանումների գրանցման տեխնիկական աջակցությունում Gay.Az-ին հայտնել են, որ այդ դոմենի անվանումը IntraNS ընկերության կողմից սև ցուցակ է մտցվել, որն Ադրբեջանում .az ազգային դոմենի համակարգողն է», – ասված է կայքում: Դրան հետևեցին IntraNS և կապի նախարարության միջև պարզաբանումները, որոնք այդպես էլ ոչնչի չբերեցին. պաշտոնյաները միայն մեկը մյուսի վրա էին գցում»:

Ի դեպ, միայն Gay.az կայքն է տեղական չափանիշներով խիզախ ակցիա՝ ծիածանագույն դրոշով ֆոտոսեսիա, անցկացրել Բաքվի փողոցներում:

ТУТ ФОТО С фЛАГОМ

Այդպիսի համայնքներից մեկի անդամ էր նաև գեյ-ակտիվիստ Իսա Շահմարլին, որն ինքնասպան եղավ 2014թ-ին հետապնդումների պատճառով: Նրա վերջին գրառումը Ֆեյսբուքի իր «պատին» հետևյալն էր. «Այս երկիրը, այս աշխարհն ինձ համար չեն… Այս աշխարհն այնքան կատարյալ չէ, որ ընդունի իմ գույնը: Մնաք բարով»:

Նրա մահվանից հետո Բաքվի Բինա ավանի բնակիչները թույլ չտվեցին նրան հուղարկավորել: Իսկ այն բանից հետո, երբ ի վերջո դա հնարավոր եղավ անել, Իսայի գերեզմանը քանդեցին տեղի վանդալները:

ФОТО с похорон

Զաուր. «Ես էլ այսպիսին եմ ծնվել»:

Խմբի անդամներից մեկը երիտասարդ տղա է՝ Զաուրը: Նա ընդամենը 17 տարեկան է, նոր է դպրոցն ավարտել:

«Հաճախ դպրոցում հետապնդումների եմ բախվել: Ահա թե ինչու եմ այն դժոխք անվանում: Օրինակ, ես չէի կարողանում նորմալ դուրս գալ դասարանից և գնալ դպրոցի ճաշարան: Ինչ-որ դեռահասներ անպայման կծաղրեին և իմ հասցեին ինչ-որ անհարիր արտահայտություններ կանեին (օրինակ, «Էյ, աքլորի՛կ, այստեղ նայիր»): Մինչև 9-րդ դասարան դրան սուր արձագանք էի տալիս, մեկ տնօրենին էի բողոքում, մեկ՝ դասղեկին: Եվ, փառք Աստծո, նրանք միշտ իմ կողմից էին: Սակայն այն ժամանակ ես դեռ երեխա էի, և իմ ֆեմինին բնավորությունն այնքան էլ ուշադրոթյուն չէր գրավում, հատկապես՝ ուսուցիչների ուշադրությունը»:

Իհարկե, նրանցից ոչ ոք հստակ չգիտեր, որ ես գեյ եմ: Կներեք, բայց ես իմ 17 տարեկանում դեռ որևէ նորմալ հարաբերություն չեմ ունեցել: Ինձ հավանաբար մատնում էր իմ շփման ձևը և ընդհանրապես շարժուձևս, որը դժվարանում եմ վերահսկել, քանի որ ես էլ այդպիսին եմ ծնվել: Մեծանալուց հետո հասկանում ես, որ շրջապատի մարդիկ ինչ-որ տարակուսանքով են քեզ նայում, նույնիսկ ուսուցիչներն են քո մասին բամբասում: Բայց չէ՞ որ ես այդ ուսուցիչների աչքի առջև եմ մեծացել, և նրանք ինձ ճանաչում են որպես օրինակելի և հաջողակ աշակերտի: Այժմ ավելի շուտ նայում են որպես հիվանդ մարդու»:

Վարկանիշներ, հետազոտություններ, պաշտոնական դիրքորոշում

Այսպիսով, ILGA-Europe կազմակերպության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Ադրբեջանը սեռական փոքրամասնությունների հանդեպ Եվրոպայի ամենաանհանդուրժող երկիրն է: Ադրբեջանում ԼԳԲՏ-համայնքը պաշտպանող օրենքներ չկան, բռնությունից խուսափելու հատուկ ապաստարաններ չկան, անհանդուրժողականություն կա ընտանիքում, ինչպես նաև ատելության լեզու՝ հասարակությունում և պետական ծառայողների մակարդակում : Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունում կազմակերպությունը հատուկ ԼԳԲՏ դեմ քրեական հանցագործությունների օրինակներ է բերում, պաշտոնյաների և քաղաքական գործիչների անհանդուրժողականությունը դրսևորող մեջբերումներ:

Օրինակ, ILGA-Europe-ի տվյալներով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ծեծի և անգամ սպանության դեպքեր կան, որոնք կապված են հենց նրանց սեռական կողմնորոշման հետ. սպանություններ ծանոթությունների կայքի միջոցով «բռնելուց», ծեծի ենթարկելուց հետո և սպանություն փողոցում:

ILGA-Europe-ը պաշտոնական անձանց կողմից ագրեսիվ հռետորաբանության օրինակներ է բերում: Այսպես, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ «մենք երբեք միասեռ ամուսնություններ թույլ չենք տա: Ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ», իսկ Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման Ազգային խորհրդի ղեկավար Նուրշիրվան Մագերամլին քննադատել է հեռուստաալիքներից մեկին «միասեռականությունը որպես նորմալ մի բան ներկայացնելու» համար:

Ահա մեկ այլ տեսանկյուն: «Գենդեր և զարգացում» կազմակերպության (զբաղվում է ԼԳԲՏ իրավունքներով) ղեկավար Քյամրան Ռզաևը հայտարարել է, որ իրականում Ադրբեջանը բավականին հանդուրժող վայր է սեռական փոքրամասնությունների հանդեպ, ILGA-Europe-ի վարկանիշը հիմնված է բացառապես ԼԳՊՏ պաշտպանող օրենսդրական հիմքի բացակայության վրա:

Այդ նույն հանդւորժողականության մասին է հաճախ խոսում նաև իշխանամետ մամուլը ,՝ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանողներին (օրինակ, «Նեֆես» կազմակերոպությանը) սադրիչներ անվանելով: Դրա հետ մեկտեղ սեռական փոքրամասնությունների հանդեպ ագրեսիվ հռետորաբանությամբ հոդվածներ են հայտնվում :

Vesti.az-ում գեյ-բարի մասին հոդվածից մի հատված.

«Որքան էլ խոսեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ հանդուրժողականության մասին և մեզ ներշնչեն, որ դա նորմալ է, որ գեյերը նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք, միևնույնն է, ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել այդ աննորմալ երևույթին: Կարծում եմ՝ ինձ հետ համերաշխ են բոլոր սթափ դատող մարդիկ»:

Դասագրքերը դեմ են գեյերին

«Նեֆեսը» ԼԳԲՏ իրավունքներով զբաղվող ևս մեկ կազմակերպություն է, այսինքն նրանք հենց այն «սադրիչներն» են, որոնց մասին խոսում էինք: Կազմակերպությունը տեղեկատվություն է հավաքել ԼԳԲՏ հանդեպ վերաբերմունքի մասին և եվրոպական կազմակերպությունների համար հաշվետվություններ պատրաստել:

«Նեֆեսի» նախկին աշխատակից, գենդերային շարժման ակտիվիստ, ինչպես նաև «Minority» ԼԳԲՏ առաջին առցանց ամսագրի խմբագիր Գյուլնարա Մեհթիևան պատմում է ԼԳԲՏ հանդեպ անմիջականորեն պետական կառույցների ատելության դրսևորումների մասին:

«Նախադեպ կար. «Ընտանեկան հոգեբանություն» գրքում, որով դասավանդում էին բուհերում, նշված է, որ միասեռականությունը հիվանդություն է, պաթոլոգիա և այլն: Հեղինակն անգամ գրել է՝ «դա հակասում է Բարձրյալի կամքին», կարծես առարկան ոչ թե բուհում, այլ մեդրեսում է դասավանդվում: Սարսափելի է, մի խոսքով, – ասում է Գյուլնարան: Մենք կրթության նախարարություն բողոք ենք գրել, որ ոչ արժանահավատ տեղեկատվություն է դասավանդվում, միասեռականությունն աշխարհում հիվանդություն չի համարվում 1990թ-ից, Ադրբեջանում՝ 2005թ-ից: Իսկ գիրքը 2015թ-ին է հրատարկվել: Մեզ ասացին, որ դա իրենց չի վերաբերում, դիմենք բուհի գիտխորհրդին:

Առաջին հերթին առողջապահության նախարարությունից պատասխան ստացա: Նրանց հարցում էի ուղարկել. արդյո՞ք միասեռականությունը հիվանդություն է, և արդյո՞ք բժիշկն իրավունք ունի նրան «բուժելու»: Նրանք պատասխանցին, որ 2005թ-ից մեզ մոտ ՀՄԴ-10-ն է (Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայում) օգտագործվում, որի համաձայն՝ դա հիվանդություն չէ, և բուժումն արգելված է»:

Վիճակագրություն

Ադրբեջանում դժվար է ԼԳԲՏ վերաբերող ինչ-որ թվեր գտնել: «2015թ-ին «Նեֆեսն» արդեն քրեական և բռնության դեպքերի վերաբերյալ հաշվետվություններ չէր պատրաստում, ասում է Գյուլնարա Մեհթիևան: Այդ հաշվետվությունը կազմվում էր քրեական լրահոսում հրապարակվող լուրերի հիման վրա, սակայն այդտեղ էլ կարող են չնշել, որ հանցագործությունը տեղի է ունեցել ԼԳԲՏ հողի վրա: Ոստիկանությունն այդ գործերն որպես առանձին տեսակ չի առանձնացնում, չնայած մենք երկար ժամանակ փորձում էինք փոխել դա: Օրինակ, մի դեպք կար, երբ մարմնավաճառին տարել էին անտառ, ծեծել, կողոպել այն բանից հետո, երբ նա խոստովանել էր որ տրանս է: Ընդ որում, հանցագործներն իրենք են խոստովանել դա»:

ԼԳԲՏ հանդեպ իսկական վերաբերմունքի մասին շատ բան կարող է ասել նաև «Minority» ամսագրի անցկացրած տեսահարցումը. «Ի՞նչ կանեիք, եթե ձեր երեխան գեյ լիներ»: Մարդիկ պատասխանել են. «Մենք մուսուլմաններ ենք, մենք պետք է տարբերվենք քրիստոնեական երկրներից», «Կսպանեի», «Այդպիսի բան չի կարող լինել» կամ, ընդհակառակը, «Թող ապրի, ինչպես ուզում է», «Ես գեյ ընկերներ ունեմ, ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում»: Հարցվածների մեծ մասը համոզված է, որ իրենց հետ նման բան տեղի չի ունենա: Սակայն քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են իրենց երեխային ցանկացած դեպքում աջակցելու:

Հարցումը մատնացույց է անում հասարակությունում մինչ այժմ պահպանված կայուն կարծրատիպը. այսօր միասեռականությունն արդեն ոչ թե «հիվանդություն» է, այլ «այլասերվածություն, որը պետք է և հարկ է վերահսկել «ճիշտ դաստիարակության միջոցով»»:

Պետք չէ մոռանալ, որ հարցումն անցկացվել է քաղաքի հենց կենտրոնում: Ծայրամասերում կամ այլ քաղաքներում արդյունքն ավելի «արմատական» կլիներ:

Արգելված պտուղ

ԼԳԲՏ հանդեպ վերաբերմունքի ևս մեկ կողմ է արգելվածի հանդեպ մեծ հետաքրքրությունը: Այսպես, Ալեքպեր Ալիևի «Արտուշն ու Զաուրը» գիրքը մի քանի տարի առաջ սկանդալային հետաքրքրություն առաջացրեց, Ադրբեջանի համար անհավանական բազմահազարանոց տպաքանակ և անգամ տպաքանակի առգրավում՝ դատարանի որոշմամբ: Գլխավոր հերոսներն ադրբեջանցի և հայ գեյեր էին՝ սիրեկաններ: Իրարանցումից զատ գիրքը սոցցաների օգտատերերի զայրույթն առաջացրեց, և բոլորին հուզող գլխավոր հարցն այն էր, թե նրանցից ով էր ակտիվը, իսկ ով՝ պասիվը: Այսպես էլ ապրում ենք:

Լուսանկարներն արված են Peace for LGBT կազմակերպության ակտիվիստների կողմից «Z-53» ակցիայի շրջանակում 2015թ-ի հոկտեմբերին

ФОТО С ДЕВОЧКАМИ

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում