Նոր դեսպանի թեկնածությունն արգելափակել է Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարն իբր Սաակաշվիլիի հանդեպ թեկնածուի համակրանքի պատճառով, գրում է Foreign Policy" />

Ինչո՞ւ Վրաստանում դեռ ԱՄՆ դեսպան չկա։ Վտանգավոր քաղաքական առևտրի մասին

Նոր դեսպանի թեկնածությունն արգելափակել է Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարն իբր Սաակաշվիլիի հանդեպ թեկնածուի համակրանքի պատճառով, գրում է Foreign Policy

Գրեթե մեկ տարի է, ինչ Վրաստանն ԱՄՆ դեսպան չունի։ Այն բանից հետո, երբ 2018թ-ին լրացել է դեսպան Յան Քելլիի լիազորությունների ժամկետը, նշանակվում են միայն դիվանագիտական առաքելության ղեկավարներ։

Գրեթե կես տարի դեսպանի պարտականությունները կատարում էր Էլիզաբեթ Ռուդին։ 2018թ-ի նոյեմբերին նրան փոխարինեց դիվանագետ Ռոս Ուիլսոնը, որն իր վեցամսյա առաքելությունն ավարտելու է այս ամառ։

Իրավիճակը վաղուց դուրս է եկել ընդունված գործընթացի շրջանակից, և, հաշվի առնելով Վրաստանի համար ԱՄՆ հետ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը, Թբիլիսիի և Վաշինգտոնի փորձագետներն ակտիվորեն քննարկում են պատճառներն ու հետևանքները։

Այսպիսով, ի՞նչ է կատարվում

«ԱՄՆ դեսպանի թեկնածությունն արգելափակել է իշխող կուսակցության առաջնորդ Իվանիշվիլին»

2018թ-ի դեկտեմբերին ազդեցիկ ամերիկյան Foreign Policy պարբերականը հաղորդել է, որ Վաշինգտոնը դեսպանի թեկնածություն է առաջարկել, սակայն այն արգելափակել է անձամբ Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Պատճառն այն է, որ Բրինքը չափազանց լավ է վերաբերվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որին Վրաստանի ներկայիս իշխանություններն իրենց գրեթե գլխավոր թշնամի են համարում, գրում է Foreign Policy-ին՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։

Հոդվածում խոսվում է, որ տեղեկության անանուն աղբյուրներին հոդվածի հեղինակները հանդիպել են Թբիլիսիում և Վաշինգտոնում։

Թբիլիսիում Բրիջիթ Բրինքի հետ հանդիպումը, որն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդականն էր։ Լուսանկարն՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի

Ինչու է Թրամփը որոշել Վրաստանին հակատանկային հրթիռներ տալ, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը

Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ կցանկանայիք հարցնել վրացիներից

Թրամփի «պարզ ուղերձն» Արևելյան Եվրոպային, այդ թվում՝ Կովկասին։ Ինչի՞ մասին է խոսքը

Ի՞նչ սխալ բան է արել Բրիջիթ Բրինքը

Բրիջիթ Բրինքը փորձառու ամերիկյան դիվանագետ է։ Վրաստանին և Կովկասին նա ծանոթ է 2005 թ-ից։

2011-2014 թթ-ին Բրինքը Վրաստանում աշխատել է որպես ԱՄՆ փոխդեսպան։ Իսկ դրանից առաջ՝ 2005-2008թթ-ին, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը համակարգել է վրացական քաղաքականության և տնտեսության հարցերը։

2009-2010թթ-ին Բրինքն աշխատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով։ Այնտեղ զբաղվել է հարավկովկասի հարցերով։

2015թ-ից մինչև 2018թ-ի օգոստոս նա աշխատել է Եվրոպայի և Եվրասիայի գործերով Բյուրոյում որպես պետքարտուղարի օգնական Ուես Միտչելի տեղակալ և համակարգել է Կավկասի և տարածաշրջանի հակամարտությունների հետ կապված հարցերը։

Foreign Policy-ի հոդվածում ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ պաշտոնատար անձինք Բրիջիթ Բրինքին բնորոշում են որպես պրոֆեսիոնալի, որը Վրաստանի նախկին նախագահի և նրա «Ազգային շարժում» կուսակցության հանդեպ երբեք առանձնահատուկ որևէ բարեհաճ վերաբերմունքի նշաններ չի ցուցադրել։

Դևիդ Քրամերն՝ ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է, որ Բրիջիթ Բրինքն «իսկական պրոֆեսիոնալ դիվանագետ է, և նրանից լավ դեսպան դուրս կգար»։

«Կատարվածն ափսոսանք է առաջացնում, Վրաստանն ինքն իրեն վնասում է», – ասել է Քրամերը։

Ինչ են ասում Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը

JAMnews-ը կապվել է ԱՄՆ դեսպանատան հետ՝ պարզելու, թե ինչու մինչև հիմա դեսպան չի նշանակվել, արդյո՞ք հստակ ժամկետներ կան, որոնց ընթացքում դա անպայման պետք է տեղի ունենար, և ինչպես դա կարող է անդրադառնալ երկու երկրների փոխհարաբերությունների ներկայիս իրավիճակի վրա։

Մենք այսպիսի պատասխան ենք ստացել

«Ինչպես ավելի վաղ նշել էր Վրաստանի գործերի հավատարմատար դեսպան Ուիլսոնը, Վաշինգտոնի կառավարությունը թեկնածու է որոնում։ Թեկնածու, որը հարմար է Վրաստանում որպես դեսպան աշխատելու համար։ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Վրաստանում դիվանագիտական առաքելության, ներկայացուցիչների հարցերին, այդ պատճառով էլ դեսպան Ուիլսոնին խնդրել ենք խորհրդականի պաշտոնը զբաղեցնել։ Մենք որևէ լրացուցիչ տեղեկություն չունենք դեսպանի նշանակման կամ հավատարմատար դեսպան Ուիլսոնի մեկնելու ժամկետների վերաբերյալ»։

ԱՄՆ Վրաստանի գործերի հավատարմատար, դեսպան Ռոս Ուիլսոն։ Լուսանկարը՝ պետական դեպարտամենտ

Ի՞նչ է ասում պաշտոնական Թբիլիսին

Վրաստանի կառավարությունում հերքում են այն տեղեկությունները, թե որպես Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքի թեկնածությունն արգելափակել է Բիձինա Իվանիշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին չի միջամտում Վրաստանում ուրիշ երկրների դեսպանների նշանակման գործընթացին և «անլուրջ է պնդելը, թե Բրիջիթ Բրինքին որպես Վրաստանում ԱՄՆ դեսպան նշանակելն արգելափակվում է վրացական կողմից»։

«Վրաստանի կառավարության ոչ կոմպետենտության արդյունք», կարծում են փորձագետները

Վրաստանի ատլանտյան խորհրդի փոխնախագահ, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեդսպան Բատու Քութելիան կարծում է, որ Վրաստանն այժմ բավականին անհարմար դրության մեջ է, ինչը կառավարության ոչ կոմպետենտության արդյունք է։

«Վրաստանն ԱՄՆ-ին բացահայտ ցույց է տվել իր նախընտրությունները դեսպանի թեկնածության առնչությամբ, դա շատ անհաջող դիվանագիտական քայլ է, իր քայլով կառավարությունն ինքն իր հեղինակությանը վնաս է հասցրել», – ասում է Քութելիան։

Նրա խոսքով, որպես կանոն, դեսպանի պաշտոնակատարը նշանակվում է վեց ամսով, առավելագույնը՝ մեկ տարով։ Դրանից հետո պետք է դեսպան նշանակվի։

«Եթե գորընթացն էլ ավելի ձգվի կամ եթե դեսպանն այդպես էլ չնշանակվի, դա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խախտում կլինի։ Դա անդառնալի վնաս կհասցնի մեր երկրին, ԱՄՆ հետ գործընկերությանն ու կարող է շատ գործընթացներ այլ ուղղությամբ տանել», – ասում է Քութելիան։


Կարդալ ավելին JAMnews-ում