Հուլիսի 3-ից Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մալթա ուղիղ չվերթներ են իրականացվելու" />

Ինչո՞ւ է պետք հանգստանալ Մալթայում

Հուլիսի 3-ից Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մալթա ուղիղ չվերթներ են իրականացվելու

Հուլիսի երեքից Թբիլիսիի օդանավակայանից դեպի Մալթա շաբաթական կանոնավոր չվերթներ կիրականացվեն։

Air Malta-ն Վրաստանի ավիացիոն շուկա է բերել «Ինտերկո թրեվլ գրուպ» տուրօպերատորը։

Ինչպես հայտնում են ընկերությունից, շուկայում Air Malta-ի ներկայությունը կհեշտացնի հանգստի հնարավորությունը կղզում ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար։

«Ինտերկո թրեվլ գրուպը»՝ որպես Air Malta-ի առևտրային ներկայացուցիչ, հատուկ առաջարկ է պատրաստում հայկական և ադրբեջանական զբոսաշրջային ընկերությունների համար։

Որքանո՞վ է աշխարհում պոպուլյար Մալթայի ուղղությունը

Մալթան զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է։ Ուղևորություն դեպի Մալթա դեռ գարնանը խորհուրդ էին տալիս CNN-ն ու Բի-Բի-Սին։ Սակայն վերջին ժամանակներս հանգիստը Մալթայում առանձնահատուկ պոպուլյար է դարձել շնորհիվ «Game of Thrones» սերիալի, որի ավարտական տեսարանը նկարահանվել է Մալթայում՝ Վալետայում։

Մալթայի գրավչությունը զբոսաշրջիկների համար այն է, որ ծովից ու լողափերից զատ այս երկրում կարելի է ծանոթանալ մշակույթի բացառիկ հուշարձաններին։ Մալթայի մայրաքաղաք Վալետան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան է։

• Ինչո՞ւ արժե հանգստանալ Եգիպտոսում։ Ինչպե՞ս չսխալվել ուղևորություն ընտրելիս

Ինչո՞ւ է Մալթան այդքան գրավիչ դարձել

Որպես զբոսաշրջային պրոդուկտ Մալթան բավականին տարաբնույթ է։ Այստեղ կարելի է վայելել հարմարավետ և ոչ թանկ հանգիստ, սակայն կարելի է նաև պրեմիում դասի ճամփորդություն կազմակերպել։

Ծովային հանգստից բացի Մալթայում շատ բան կա տեսնելու, ինչը բոնուս է զբոսաշրջիկների համար։

Մալթան եվրոպական հանգստավայր է, ինչն անդրադառնում է դրա որակի վրա։

«Ինտերկո թրեվլ գրուպը» կանխատեսում է, որ Մալթան ողջ տարածաշրջանում նույնպիսի պոպուլյար ուղղություն է դառնալու, ինչպիսին Եվրոպայում է։


Կարդալ ավելին JAMnews-ում