Երբ բարոյական սկզբունքները ժողովրդականություն չեն վայելում, պետք է հետևանքների սպասել: Մեկնաբանություն " />

Ինչո՞ւ էր այդքան հեշտ աբխազական լողափին զբոսաշրջիկների պատանդ վերցնելը

Երբ բարոյական սկզբունքները ժողովրդականություն չեն վայելում, պետք է հետևանքների սպասել: Մեկնաբանություն

Աբխազիայի ՆԳՆ-ն հայտարարել է երկրորդ կասկածյալի ձերբակալության մասին ռուս զբոսաշրջիկների խմբի վրա ավազակային հարձակման գործով, որի ընթացքում հանգստացողներից մեկը ստացած վիրավորումներից մահացել էր Գուդաութիի հիվանդանոցում:

Չեմ կարծում, որ ապացույցների հետ մեծ խնդիրներ կառաջանան (չնայած, իմանալով մեր իրավապահ համակարգը, ամեն ինչ կարելի է սպասել): Այնուամենայնիվ, ինչ-որ վստահություն կա, որ ռուսների վրա հարձակման գործը տրամաբանական ավարտի՝ դատավճռի կհասցվի:

Քանի որ ինքը հանցագործությունը բացի այն, որ աղմկահարույց էր (այդ գործերում անգամ ամենակոռումպացված համակարգերում, գրեթե ինչպիսին է աբխազականը, ուղեղը հերիքում է փող չաշխատել), նաև հսկայական մարդկային հիմարության արդյունք էր:

Պատկերացրեք երկու եղբայրների, 30-ին մոտ երիտասարդների, որոնք ապրում են գյուղում, որին շատ մոտ է ծովը: Կրթություն չունեն, այսինքն՝ հնարավորություն չկա ինչ-որ տեղ պաշտոնյա կամ վատագույն դեպքում ՃՈ աշխատակից լինելու, որտեղ մանր կաշառքների հաշվին ապրելու տարբերակ կա:

Բիզնեսով զբաղվելու համար փող է պետք, ուղեղ, ինչպես նաև շուրջօրյա ռեժիմով աշխատել ինչպես հայր Կառլոն: Նույնպես չի ստացվում:

Դաշտում աշխատել, օրինակ ձմերուկ, սեխ, լոլիկ կամ վարունգ աճեցնել… թող եզն աշխատի:

Այդ տղաները, պետք է նշել, անիհիմն չէ որ ձրի բան են սիրում: Մեզ մոտ ընդհանրապես ողջ գաղափարախոսությունը հետպատերազմյան տարիներին անշեղորեն այդ ուղին է բռնել:

Պարզապես ոմանք, իրենց դրությունից ելնելով, պետական սեփականություն են ձրի ստանում: Կամ իրենց անունով նույնպես ձրի թանկ հողի հեկտարներ են ձևակերպում, որն աբխազական օրենքների համաձայն, չի վաճառվում, այնուամենայնիվ շատ աշխույժ վերավաճառվում է կամ հետագա բիզնեսում լավ մասնաբաժին ունենալու դիմաց փոխանակվում:

Մյուսները բոլոր ճանապարհներով հասնում են նախագահի մոտ, «հայրենիքի և կուսակցության առջև ունեցած ավանդների» դիմաց արտոնյալ, երբեմն էլ գրեթե անվճար վարկ են պոկում, իսկ հետո լենդկրուզեր գնում: Սրընթաց արշավելով մեր «հայվեյներում»՝ կոտրում են այն, որպեսզի հետո կրկին գնան նախագահի մոտ, եթե սա չլինի, հաջորդը կլինի:

Երրորդները, որոնց գեղեցիկ կյանքի հնարավորություններն ավելի սահմանափակ են, գլուխ են հանում, ինչպես կարող են. ունենալ շտամպ, սուլիչ կամ կանխիկ դրամի հասանելիություն:

Սակայն մեր հերոսները բարօրության հասնելու ճանապարհ չգտան: Եվ ի՞նչ էր մնում: Դուրս գալ կյանքի տոնի մեծ ճանապարհ: Եվ մի բան գոնե խլել:

Ահա նրանք, զինվելով ինքնաձիգով և դանակով, գնացել են գործի՝ սովորական լողափ: Եվ այստեղ ես ինձ հարց եմ տալիս. ինչո՞ւ լողափ, այլ ոչ թե ճանապարհ:

Չէ՞ որ կարելի է պարզապես կրպակ կամ ճանապարհի վրա գտնվող սրճարան կողոպտել. մի քսան հազար ռուբլի այսպես թե այնպես կպոկեին՝ ավելի քիչ խառնաշփոթ և տեղեկատվական ռեզոնանս ստեղծելով:

Բայց ոչ, նրանք նպատակաուղղված լողափ են գնացել, որը տնից մի քանի կիլոմետր է հեռու: Որովհետև այնտեղ՝ լողափին, լողում և արևայրուք են ընդունում ռուս զբոսաշրջիկները:

Կողոպտում ես կրպակ: Եթե անգամ ոստիկանությունը չգտնի, կրպակի տերը ոտքի կհանի բոլոր ծանոթներին և հարազատներին, բայց անպայման կգտնի չարագործներին: Իսկ դա նրանց համար, ովքեր ուզում են 20 հազար ռուբլի ունենալ, ավելի վատ գլխացավանք է, քան ազատազրկումը: Մահացու թշնամիների ցանկում կներառեն: Կարող են նույնիսկ սպանել:

Իսկ ռուս զբոսաշրջիկներին կարելի է առանց տանջվելու թալանել: Նրանց նույնիսկ ոստիկանությունը չի փնտրի: «Տեսեք, թե որքան հանգստացողներ են եկել-գնացել: Ո՞վ է հետո նրանց հիշելու», – փորձում են մեր գանգստերների «տրամաբանական» մտքին հետևել ոմանք:

Ահա և դուրս են եկել տղաները լողափ անհոգ մտքերով: Կանանց և երեխաներին պատանդ են վերցրել և տղամարդուն՝ երկու պատանդ ընտանիքներից մեկի հորն, ուղարկել բանկոմատից գումար բերելու: Հետո մյուս ընտանիքի անդամին չենթարկվելու համար մահացու վիրավորել:

Այդպիսի բարոյապես մերժվածները, որոնց գիտելիքներն ու աշխարհընկալումը սահմանափակվում է Աբխազիայով, բավականին շատ են հենց այդ աբխազական հողի փոքր կտորի վրա: Այսինքն՝ նրանց համար Աբխազիան անգամ մոլորակ չէ, այլ մի ամբողջ տիեզերք, որտեղ յուրաքանչյուրն աշխատում է, ինչպես կարող է: Իսկ այդ բոլոր զբոսաշրջիկները գրեթե այլմոլորակայիններ են: Նրանք մի քիչ արևի տակ կպառկեն և հետ կգնան: Եվ քանի դեռ նրանք այստեղ են, պետք է նրանց կաշին քերթել:

Եվ անում են, մեկն՝ ուղղակի, մյուսն՝ ամուղղակի իմաստով, և յուրաքանչյուրն՝ իր մակարդակում: Արյունալի սյուժեները շատ չեն, սակայն գունապնակը տպավորում է:

Ինչ արժե միայն տեղի խորհրդարանի պատգամավորի արածը, որն ազատվել է իր ռուս բիզնես-գործընկերոջից՝ նրան հղի ընկերուհու հետ հորը նետելով:

Սակայն չէ՞ որ աղմկահարույց հանցագործություններից զատ առաջին հայացքից անմեղ շատ սյուժեներ կան, որոնք չեն խախտում ոչ քրեական, ոչ անգամ վարչական օրենսգիրքը: Սակայն նրանք սնում են այն համակարգը, որից ծնվում են այդ ամենաարյունոտ հրեշները:

Ինձ մոտ հաճախ են ընկերներ, գործընկերներ գալիս: Եվ, որպես կանոն, մեկնելուց առաջ խնդրում են իրենց շուկա ուղեկցել արևելյան ինչ-որ բաներ գնելու համար՝ աջիկա, չորացրած խուրմա, մանդարին, ֆոյխոա և այլն:

Խոստովանում եմ՝ երբեք այդքան չեմ ամաչում, որքան շուկա այդ այցելությունների ժամանակ: Քանի որ ամեն երկրորդ վաճառողը, տեսնելով ինձ արտասահմանցու հետ, անպայման հարցնում է, թե ով է վճարում:

«Եթե դու չես, նա է, ես նրա մոտ գրոշ չեմ թողնի», – հպարտությամբ ասում են նրանք:

Այսինքն՝ զբոսաշրջիկը նրանց համար անվերապահ զոհ է, որից պետք է ամեն ինչ պոկել առանց մնացորդի: Ընդ որում, ցանկացած գնով: Այնտեղ՝ պոկեցիր պաշտոնապես, այստեղ խլեցիր լպիրշ ձևով: Եվ դա այն պատճառով է, որ ոչ ոք չի պատժի ոչ պետության մակարդակով, ոչ էլ՝ սեփական խղճի:

Այսպես էլ ապրում ենք թերի ընկալմամբ, որ աշխարհի կենտրոնը մենք ենք:

 

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում