Հնարավոր տարբերակները․ վրեժ՝ քննադատության համար կամ Կրեմլի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկություն" />

Ինչո՞ւ են ռուս բլոգեր Իլյա Վառլամովին արգելել մուտք գործել Ադրբեջան

Հնարավոր տարբերակները․ վրեժ՝ քննադատության համար կամ Կրեմլի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկություն

Իլյա Վառլամովը Բաքու է ժամանել նոյեմբերի 2-ին։ Սահմանապահներն ասել են, որ «նրա ներկայությունն Ադրբեջանում անցանկալի է»։ Պատճառները չեն հայտնել և ասել են, որ բլոգերն այժմ երկու տարբերակ ունի․ մեկ շաբաթ սպասել օդանավակայանում և հաջորդ չվերթով վերադառնալ Մոսկվա կամ սեփական միջոցներով տոմս գնել դեպի ցանկացած այլ երկիր։ Վառլամովն ընտրել է Ստամբուլը։

Իլյա Վառլամովը ռուս բլոգեր և ձեռնակատեր է։ Հայտնի է իր ճամփորդական ակնարկներով և Ռուսաստանի ու աշխարհի տարբեր քաղաքներից իր ֆոտոռեպորտաժներով։ Այդ քաղաքներից յուրաքանչյուրի մասին նա երկուական «հաշվետվություն» է գրում՝ ամեն լավ և վատ բաների մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու պետական կառույցները Վառլամովին չընդունելուն ոչ մի կերպ չեն արձագանքել։ Սոցցանցերում վարկածներ են առաջ քաշում, թե ինչու Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Արտգործնախարարության կայքում անցանկալի այցելուների պաշտոնական ցուցակում նա չկա։ Ադրբեջան մուտք գործելու պատճառը սովորաբար Լեռնային Ղարաբաղ այցելելն է լինում՝ Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող հանրապետություն, որի տարածքը Հայաստանի վերահսկողության տակ է գտնվում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ ցանկացած անձ, ով Ղարաբաղ է այցելում Հայաստանի տարածքով՝ ադրբեջանցի սահմանապահներին «շրջանցելով», օրենք է խախտում։

• Ինչպես և ինչու է բլոգեր Լապշինը հայտնվել ադրբեջանական բանտում 

• Ինչո՞ւ էին Ադրբեջանի բնակիչները դեմ երգչուհի Զառայի այցին 

Վառլամովը, սակայն, Լեռնային Ղարաբաղում երբեք չի եղել։

Վրեժ՝ քննադատության համա՞ր

«Լեռնային Ղարաբաղ երբեք չեմ այցելել, Ադրբեջանի օրենսդրությունը չեմ խախտել։ Հնարավոր է, որ պատճառը Բաքվի մասին իմ հին գրառումներն են», – ենթադրում է բլոգերը՝ նկատի ունենալով իր նախորդ այցը։

Նա Բաքու էր եկել 2016 թ-ին և, սովորության համաձայն, գրել ոչ միայն «լավ Բաքվի», այլև «վատի» մասին․ օրինակ՝ ետնախորշերի, աղբի, գործազրկության մասին։ Բաքվեցիներից շատերին դա դուր չէր եկել․ բլոգերին միահամուռ կերպով և զայրացած քննադատում էին։ Եվ հիմա Վառլամովը ենթադրում է, որ ոչ միայն հասարակ քաղաքացիներն են իր հանդեպ թշնամաբար տրամադրված, այլ նաև արտգործնախարարությունը և հիմա վրեժ է լուծում իրենից։

Ռևերանսներ՝ Մոսկվայի ուղղությա՞մբ

«Բավականին հավանական է թվում ևս մեկ վարկած, որը հիմնված է Վառլամովի քաղաքական դիրքորոշման վրա։ Վերջին ժամանակներս նա ակտիվորեն լուսաբանում էր ռուսական ընդդիմության ակցիաները, Բոլոտնայա հրապարակի բողոքի ցույցերը, իր թեկնածությունն էր առաջադրել Մոսկվայի և Օմսկի քաղաքապետերի պաշտոնի համար, որտեղ նրան աջակցում էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին և «անբարեհույս» գրող Ակունինը։

Չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկացել նման սկանդալային անձի տեսնել երկրում։ Կարելի է հիշել իշխանությունների մեկ այլ քննադատ երաժիշտ Անդրեյ Մակարևիչին չընդունելը․ թեև նրա համերգը Բաքվում նախապես համաձայնեցված էր, նրան վերջին պահին մերժել էին մտացածին պատճառով», – այսպիսին է JAMnews-ի քաղաքական տեսաբան Շահին Ռզաևի կարծիքը։

Քննարկում սոցցանցերում

Վառլամովի հետ կապված միջադեպը քննարկում են հիմնականում ռուսախոս բաքվեցիները, որոնք նրա հետ նույն տեղեկատվական դաշտում են գտնվում։

Տիպիկ մեկնաբանություններ․

«Մեզ պե՞տք էր)) Մեզ մոտ թույլ չտվեցին մուտք գործել, հայերը միանգամից սկսեցին կանչել։ Հաշվեք, թե մերոնք պատվիրել են «Հիանալի Երևան» գրառումը։ Դա մեզ պե՞տք էր, հարցնում եմ)))»։

«Նա ո՞վ է, որ այդքան դարդ ենք անում։ Կարծում եմ, չթողնելու պատճառ եղել է»։

«Դա մեզ՝ բաքվեցիներիս, համար էլ է վիրավորական։ Մեր պետությունն, ի հեճուկս նախագահի ստեղծած իմիջի, այնքան էլ հյուրընկալ չէ, որքան մենք կցանկանայինք։ Զզվելի է ամեն ինչ նաև քաղաքական տեսանկյունից։ Ոչ մի քննադատություն չեն հանդուրժում»։


Կարդալ ավելին JAMnews-ում