Մեկնաբանություն. «Զատկի ու Փեսախի ճակատագիրն է՝ միշտ մոտ գտնվել մեկը մյուսին»" />

Ուղղափառ ու կաթոլիկ Զատիկ և հրեական Փեսախ՝ որն է դրանց ընդհանրությունն ու տարբերությունը

Մեկնաբանություն. «Զատկի ու Փեսախի ճակատագիրն է՝ միշտ մոտ գտնվել մեկը մյուսին»

Ի տարբերություն Հանուկայի և Նոր տարվա, Զատիկն ու Փեսախը հավասար կարևորության տոներ են և երկու կրոնների էության մասին շատ բան կարող են բացատրել:

Ismar Schorsch ռաբբիի մեկնաբանությունը, որն առաջարկում է Jewish learning թերթը:

Հավաքվել գարնանը

Նախևառաջ, դրանք գարնանային տոներ են: Եվ քրիստոնեական Զատկի 7 օրերը, և հրեական Փեսախի 8 օրերը պետք է նշվեն վաղ գարնանը:

Զատիկ տոնելու որոշումն ընդունվել է առաջին Տիեզերական ժողովի ժամանակ Նիկեայում 325թ-ին: Եթե բարդ հաշվարկների մեջ չընկնենք, ընդհանուր կանոնը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Զատիկը տոնվում է գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը»:

Այսպիսով, Զատիկը ժամանակային առումով մոտ է հրեական Փեսախ տոնին, որն, իր հերթին, պետք է ամեն տարի նշվի հրեական լուսնային օրացույցի նիսան ամսվա 14-րդ օրը:

Փեսախը կապված է հրեա ժողովրդի պատմության կարևոր իրադարձության՝ Եգիպտոսից դուրս գալու և ստրկությունից ազատագրվելու օրվա հետ: «Դու ազատագրվում ես այս օրը՝ Ավիվ ամսում» տողերը ռաբբիները մեկնաբանում են որպես գարնան գալուստը տոնելու պարտադիր հանգամանք: Տոնը շարժական է համարվում, այն նշում են, երբ ձմեռային անձրևներն ավարտվում են և եղանակն ավելի մեղմ է դառնում:

Հրեական համայնքը պատրաստվում է Փեսախ տոնին: Տեսանյութը՝ Reuters-ի, 2017թ-ի ապրիլ, Երուսաղեմ

Ստացվում է, որ Զատկի ու Փեսախի ճակատագիրն է՝ միշտ մոտ գտնվել մեկը մյուսին:

Երկու տոներն էլ խոսում են պատմության և հույսի մասին

Երկրորդ տարրը, որը հաստատում է երկու տոների նմանությունը, հույսն է: Դրա մասին է խոսում գարունն ու բնության նորացումը: Հույսի մասին են խոսում նաև պատմական իրադարձությունները, որոնք տոնվում են Զատկին և Փեսախին:

Փեսախի դեպքում, ստրկությունից ազատագրվելը՝  քո կյանքի և քո վերականգնման ճանապարհն է:

Զատկի դեպքում մեկի մահը փրկում է մյուսների կյանքը: Քրիստոսի հարությունը դա կյանքի վերջնական հաղթանակի տոն է, ինչի մասին, օրինակ, խոսվում է բյուզանդական ժամերգությունում.

«Քրիստոս հարություն առավ մեռելներից, Իր մահվամբ մահը խորտակեց և Իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց» (no. 638):

Այնուամենայնիվ, չնայած առկա նմանություններին Ելքի տոնն ու Զատիկը հիմնովին տարբերվում են:

Փեսախը համայնքային տոն է, Զատիկը՝ անհատական

Երկու տոներն էլ խորհրդանշում են հուսահատությունից հեռացում, կլինի դա ստրկություն, թե մեղք: Սակայն այդ գործընթացում հրեական ժողովուրդը կոչված է մասնակցելու որպես համայնք այն դեպքում, երբ Զատիկը խոսում է հավերժ կյանքի հնարավորության մասին՝ առանձին դիմելով յուրաքանչյուր մարդու:

Բացի այդ, Փեսախը կոչ է անում հրեա ժողովրդին կյանքն ավելի լավը դարձնել հենց հիմա և այստեղ, իսկ Զատիկը խոսում է այս աշխարհից դուրս փրկության մասին:

Ինչու ուղղափառ Զատկի օրը չի համընկնում կաթոլիկի օրվա հետ

Նախազատիկյան ծառայություն Basilica Agoniae Domini տաճարում՝ Երուսաղեմի Գեթսեմանի այգում:  2017թ.-ի ապրլի 14, տեսանյութը՝ JAMnews-ի

2017թ-ին ուղղափառներն ու կաթոլիկները Զատիկը միասին էին տոնում, նույն օրը՝ ապրիլի 16-ին: Եվ դա տեղի է ունենում ոչ միշտ: Ավելին, հաջորդ անգամ նման համընկնում տեղի կունենա միայն 2025թ-ին:

Սովորաբար ուղղափառները Քրիստոսի հարությունը տոնում են ավելի ուշ, քան կաթոլիկները:

Դրա բարդ պատճառները հակիրճ այսպես կարելի է ներկայացնել.

• պատճառներից մեկը տարբեր օրացույցներն են

• մյուս պատճառն է այն, որ ուղղափառները հակված են քրիստոնեական եկեղեցու ավելի վաղ շրջանի ավանդույթներին:

Հարկ է նշել, որ մնացած բոլոր տոներն ուղղափառները նշում են նույն օրն, ինչ արևմտյան քրիստոնեական եկեղեցիները: Այդպիսի որոշում է ընդունվել հիմնական ուղղափառ դավանանքների ներկայացուցիչների հանդիպմանը Կոստանդնուպոլսում 1923թ-ին: Այդտեղ որոշվել է հետևել թարմացված գրիգորյան օրացույցին՝ բոլոր եկեղեցական տոները որոշելու համար:

Եվ միայն Զատիկն է ուղղափառ եկեղեցին շարունակում հաշվարկել հին հուլիոսյան օրացույցի համաձայն:

 


Կարդալ ավելին JAMnews-ում