Անգլիական պրեմիեր-լիգայի պատմության 25 ամենավառ պահերը " />

Ինչո՞ւ ենք մենք սիրում ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը

Անգլիական պրեմիեր-լիգայի պատմության 25 ամենավառ պահերը

Անգլիական պրեմիեր-լիգայի` աշխարհի ամենատեսարժան ֆուտբոլային առաջնության 26-րդ սեզոնը մեկնարկել է օգոստոսի 11-ին: Այդ առիթով CNN հիշում է այդ առաջնության 25-ամյա պատմության ամենահիշվող պահերը:

1.

 

2002թ-ի հոկտեմբերին «Արսենալը», որը մինչ այդ չէր պարտվել 30 խաղ շարունակ, Լիվերպուլ էր ժամանել «Էվերթոնի» հետ խաղալու: Դեռևս անհայտ 16-ամյա խաղացող Ուեյն Ռունին այն ժամանակ գոլ խփեց, որն «Էվերթոնին» թույլ տվեց կասեցնել «Արսենալի» հաղթարշավը:

Հաջորդ 15 տարում Ռունին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ, իսկ այս միջսեզոնային ժամանակահատվածում վերադաձրավ հարազատ «Էվերթոն»:

2.

 

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը» 27 տարի՝ 1986-ից մինչև 2013թ.: Այդ մեծ մարզիչն իր ակումբի հետ հաղթել է Անգլիայի 13 առաջնություն և Չեմպիոնների լիգայի 2 գավաթ, որն ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարն է: Նա իր կարիերան ավարտել է 2013թ-ին՝ գլխավերևում պահելով անգլիական պրեմիեր լիգայի հերթական գավաթը:

3.

Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» համար խաղացել է 17 տարի: Լիվերպուլի համար խաղացած նրա վերջին սեզոնին ակումբն իրական շանսեր ուներ հաղթելու Անգլիայի առաջնությունն, ինչը Ջերարդին դեռ չէր հաջողվել և ինչ մասին նա իհարկե երազում էր:

2014թ-ի ապրիլի 27-ին «Լիվերպուլը» խաղում էր «Չելսիի» հետ, իսկ բոլոր փորձագետներն այն կարծիքին էին, որ դա սեզոնի վճռորոշ խաղն է: Պարզունակ իրավիճակում Ջերարդը սայթաքեց իր կիսադաշտում՝ թույլ տալով «Չելսիի» հարձակվողին վճռորոշ գոլ խփել և զրկելով «Լիվերպուլին» չեմպիոնության հնարավորությունից:

4.

2015/16 սեզոնի սկզբում բուքմեքերները համարում էին, որ այն բանի հավանականությունը, որ «Լեսթեր» ակումբը չեմպիոն կդառնա, հավասար է 5000/1-ի: Ակումբը, որը նախորդ առաջնությանը հազիվ էր փրկվել ցածրագույն դիվիզիոն տեղափոխվելուց, անհավանական սեզոն անցկացրեց՝ զարմացնելով ողջ ֆուտբոլային աշխարհը: «Լեսթերը», որի կազմում անհայտ խաղացողներ էին, Անգլիայի չեմպիոն դարձավ՝ ֆուտբոլի պատմության մեջ ամենագլխավոր սենսացիաներից մեկը կերտելով:

5.

2009 թ-ի հոկտեմբերի 17-ին «Լիվերպուլը» խաղում էր «Սանդերլենդի» հետ: Գնդակը, որը «Սանդերլենդի» խաղացողի կողմից ակնհայտ նպատակակետից շեղվում էր, հայտնվեց դաշտ գլորված փչովի գնդի մեջ, որից հետո հայտնվեց «Լիվերպուլի» դարպասներում: «Լիվերպուլի» խաղացողները փորձում էին բողոքել, սակայն արդյունքում մրցավարը գոլ գրանցեց, որը դարձավ պրեմիեր-լիգային պատմության ամենազավեշտալի գոլը:

6.

2001թ-ի ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Ռոյ Քինը կոպտորեն խախտեց կանոնները «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ալֆե-Ինգե Հաալանդի նկատմամբ: Բոլորի համար ակնհայտ էր, որ Քինը դա դիտավորալ է արել, ինչի համար էլ 5 խաղով որակազրկվեց և 150 հազար ֆունտ ռեկորդային տուգանք պարտավորվեց վճարել:

Քինը նման կերպ Հաալանդին վրեժ լուծեց նրա համար, որ վերջինս Քինին 4 տարի առաջ սիմուլյանտ էր անվանել:

7. 

2003/04 սեզոնին «Արսենալն» Անգլիայի չեմպիոն դարձավ՝ չպարտվելով ոչ մի խաղ: Ոչ դրանից առաջ, ոչ հետո ոչ ոքի չի հաջողվել կրկնել այդ ձեռքբերումը: Այն թիմում էին հանդես գալիս այնպիսի մեծ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Տիերի Անրին, Պատրիկ Վիերան, Դենիս Բերգկամպն ու Յենս Լեմանը:

8.

«Ասթոն Վիլայի» հետ խաղում 2005թ-ի ապրիլին «Նյուքասլի» երկու խաղացողներ Քիրոն Դայերն ու Լի Բոուերը ինչ-որ բանի պատճառով գժտվեցին, արդյունքում՝ կռվեցին: Ֆուտբոլի պատմությունը դաշտում կռիվների շատ օրինակներ գիտի, սակայն ակումբակիցների միջև կռիվ միայն մեկ անգամ է տեղի ունեցել: Արդյունքում՝ դատավորը կարմիր քարտ ցույց տվեց երկուսին էլ:

9.

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ձեռք բերեց «Չելսի» ակումբը 2003թ-ին և այն ժամանակվա տվյալներով շատ գումար ծախսեց տրանսֆերների վրա: Հաջորդ տարի նա ակումբ հրավիրեց Ժոզե Մոուրինյոյին, որն ավելի ուշ «Չելսիին» մի քանի մրցանակ բերեց և իսկական թոփ-ակումբի կարգավիճակ, իսկ ինքը վերածվեց աշխարհի լավահույն մարզիչներից մեկի:

10.

2013թ-ի ապրիլի 20-ին «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կծեց «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին այդ երկու թիմերի միջև խաղի ժամանակ: Մրցավարը դա չնկատեց, սակայն ավելի ուշ Սուարեսը որակազրկվեց 10 խաղով:

11.

2009/10 սեզոնի սկզբին՝ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Էմանուել Ադեբայորն «Արսենալից» «Մանչեսթեր սիթի» տեղափոխվեց, այդ երկու ակումբներն իրար հետ էին խաղում: Ադեբայորը գոլ խփեց, որը ոչնչով չէր նշանավորվի, եթե խաղացողը չկտրեր-անցներ ողջ դաշտը, որպեսզի այդ հաղթանակը տոներ հակառակ տրիբունաների մոտ, որտեղ «Արսենալի» ֆանատներն էին՝ դրանով իսկ երկրպագուների ցասումն առաջացնելով:

12.

2008թ-ի դեկտեմբերի 26-ին «Հալ սիթին» առաջին խաղակեսից հետո պարտվում էր «Մանչեսթեր սիթիին» 4:0 հաշվով: «Հալի» մարզիչ Ֆիլ Բրաունը զայրացած էր, ինչի պատճառով որոշում կայացրեց իր խաղացողների հետ խոսել հենց դաշտում՝ երկրպագուների աչքի առջև: Մարզիչը չկարողացավ ազդել խաղի ընթացքի վրա, «Սիթին» հաղթեց 5:1 հաշվով, սակայն «Հալի» երկրպագուները դեռ երկար էին հիշում Բրաունի ոչ ստանդարտ քայլը:

13.

2016/17 սեզոնին «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղում մանչեսթերյան թիմի գլխավոր մարզչի հետ զավեշտալի իրավիճակ տեղի ունեցավ: Լուի Վան Գալը սայթաքեց մարզչական գոտում և ընկավ մեջքի վրա: Այն ժամանակ ակումբում Վան Գալի գործերն այնքան էլ լավ չէին, և նրա ընկնելը զուգակցվում էր սոցցանցերում երկրպագուների հազարավոր սուր մեկնաբանություններով:

14.

2011թ-ի փետրվարին Ուեյն Ռունին խփեց անգլիական պրեմիեր-լիգայի պատմության մեջ ամենահզոր գոլերից մեկը: Դա տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլլխավոր հակառակորդ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, այդ պատճառով էլ այդ գոլի արժեքը չափազանց մեծ է: Ռունին գոլ խփեց իր վրայով քսան մետրից, դարպասապահը հնարավորություն չուներ բռնելու այդ գնդակը:

15.

1999թ-ի օգոստոսի 3-ին «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը կատարեց իր լավագույն տրանսֆերներից մեկը՝ պայմանագիր ստորագրելով երիտասարդ ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրիի հետ: Ավելի ուշ Անրին դարձավ այն «Արսենալի» գլխավոր աստղ, որը չեմպիոն դարձավ 2002 և 2004թթ-ին:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում