Թուրքական իշխանություններն ուզում են Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում, որոնք սահմանակից են Թուրքիային, «անվտանգության գոտի» ստեղծել։ Դա սպառնում է քրդական կազմավորումների հետ բախումներով" />

Ինչո՞վ են Թուրքիային խանգարում Սիրիայի քրդերը

Թուրքական իշխանություններն ուզում են Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում, որոնք սահմանակից են Թուրքիային, «անվտանգության գոտի» ստեղծել։ Դա սպառնում է քրդական կազմավորումների հետ բախումներով

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություն սկսելու մտադրության մասին, որպեսզի իր սահմանների երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծի։ Վաշինգտոնը հայտարարել է, որ չի դիմադրելու թուրք զինվորականներին, և սկսել է զորքերը դուրս բերել այդ տարածքից։ Ստեղծված իրավիճակում համակարտության սրացման սպառնալիք է ստեղծվել Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև, որոնք այժմ վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքը։ Բի-Բի-Սին ներկայացնում է իրադարձությունների համատեքստը։

Թուրքիայի ինչի՞ն է պետք այդ գործողությունը

Թուրքիայի կողմից հայտարարված գործողության գլխավոր նպատակն է հետ մղել իր սահմանների մերձակայքից ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները, որոնց Անկարան ահաբեկիչնր է համարում։

Թուրքական իշխանությունները մտադիր են Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքում Թուրքիայի սահմաների երկայնքով 32-կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծել, որն ազատ է քրդական աշխարհազորից։

Այդ «անվտանգության գոտում» Անկարան պլանավորում է նաև վերաբնակեցնել 2 մլն սիրիացի փախստականների, որոնք այժմ բնակվում են Թուրքիայում (ընդհանուր առմամբ, երկրում շուրջ 3,6 մլն փախստական կա, որոնք Սիրիան լքել են 2011թ-ին սկսված քաղաքացիական պատերազմի ժամանակ)։

Ինչի՞ց է վախենում Թուրքիան

Քրդական ինքնապաշտպանության ջոկատները համարվում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղ։ Կուսակցությունը 1984թ-ից պայքարում է Թուրքիայի հարավ-արևելքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար։

Թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ Սիրիայի քրդերը, որոնք ուզում են հասնել Սիրիայի ներսում սեփական ինքնակառավարվող տարածքի ստեղծմանը (Իրաքի Քրդստանի նմանությամբ, որն Իրաքում լայն ինքնավարության կարգավիճակ ունի), կոգեշնչեն Թուրքիայի քրդերին նման բան ստեղծել Թուրքիայի տարածքում։

ԱՄՆ դերն ու մեղադրանքներ Թրամփի հասցեին

2018թ-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայում Իսլամական պետության ջախջախման և այն մասին, որ ստորագրել է անհապաղ երկու հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերումը սկսելու մասին հրաման։ Նրանք Սիրիայում օգնություն էին ցուցաբերում ընդդեմ ԻՊ կոալիցիայի։ Քրդական ինքնապաշտպանության ջոկատներն այդ կոալիցիայի մեջ էին։

ԱՄՆ արտասահմանյան դաշնակիցներն ու Հանրապետական կուսակցության որոշ բարձրաստիճան անդամներ ԻՊ ջախջախման մասին պնդումը վաղաժամ են անվանել և մտահոգություն հայտնել այն առնչությամբ, թե ինչ կարող է տեղի ունենալ քրդական ուժերի հետ առանց ԱՄՆ պաշտպանության։

Մի քանի օրից Թրամփն իր Թվիթերում խոստացել է «սնանկացնել թուրքական տնտեսությունն» այն դեպքում, եթե թուրքական ուժերը հարվածեն քրդերին։

«Ստեղծեք 20 մղոնանոց (32կմ – Բի-Բի-Սի) անվտանգության գոտի», – Անկարային խորհուրդ է տվել ԱՄՆ առաջնորդը։

Եվ թեև ամերիկացիների դուրսբերումը հետաձգվել է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառչել է Թրամփի առաջարկից և հայտարարել «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական ուժերի պատրաստակամության մասին։

ԱՄՆ-ում Թրամփի հակառակորդները նրա գործողություններն անվանում են հին դաշնակցի՝ քրդերի նկատմամբ դավաճանություն։


Կարդալ ավելին JAMnews-ում