Շուտով 30 տարի կլինի, որ Աբխազիայի վրացական համայնքը փորձում է կենդանի մնալ չլուծված հակամարտության պայմաններում" />

Ինգուրի կամրջով դեպի հակամարտության մյուս կողմը

Շուտով 30 տարի կլինի, որ Աբխազիայի վրացական համայնքը փորձում է կենդանի մնալ չլուծված հակամարտության պայմաններում

Ինգուրի կամրջով դեպի հակամարտության մյուս կողմը
Slider
Ինգուր գետի կամուրջը բաժանում է աբխազական և վրացական կողմերը 1990-ականների հակամարտության ժամանակներից։ Այն անցնում է Վրաստանի Զուգդիդի շրջանի և Աբխազիայի Գալիի շրջանի միջև։ Կամրջով անցնելու համար պետք է անցնել երեք վերահսկիչ անցակետ՝ վրացական, աբխազական, ինչպես նաև անցակետը, որտեղ ռուս սահմանապահներն են։ 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանն ու ևս մի քանի երկիր ճանաչեց Աբխազիայի անկախությունը։ Վրաստանը, որին սատարում է Արևմուտքն ու միջազգային հանրության մեծ մասը, պնդում է իր տարածքային ամբողջականությունն ու Աբխազիան իր երկրի մի մաս համարում։
Գալիի շրջանում մեծ մասամբ վրացիներ են բնակվում, նրանք շատ գործեր ունեն մյուս կողմում։ Երթուղայինները մեկը մյուսի հետևից երթևեկում են, սակայն շատերի վերջնական կանգառը կամրջից անմիջապես հետո է։ Ուղևորներն արագ իջնում են և շտապում հերթ զբաղեցնել, որը մյուս ավելի ժամանակակից երթուղային է տանում։ Դա շարժական բանկ է։ «Մենք այստեղ կանգնում ենք մեր կենսաթոշակները ստանալու։ Այն մեզ վճարում է Վրաստանը, դա փոքր գումար է, սակայն լավ է, քան ոչինչ», - ասում է տարեց մի կին։
Slider
previous arrow
next arrow
Slider
previous arrow
next arrow
Slider
Slider
Դրանից մի քանի օր առաջ մենք Զուգդիդիի շրջանից կամրջով անցնում էինք դեպի Աբխազիա։ Մեզ հետ միասին շատ մարդիկ էին անցնում, նրանք տուն էին վերադառնում և պայուսակներ ունեին՝ մինչև պռունկը լցված Վրաստանից գնված մթերքով և ապրանքով։ Հարցերին պատասխանում էին․ որովհետև դրանք հնարավոր չէ գնել Աբխազիայից։ Սակայն մի մարդ իր հետ տանում էր միայն երեք շիշ վրացական «Բորժոմի» հանքային ջուր։
«Ես ապրում եմ Զուգդիդիում, սակայն ընտանիքս Սուխումում է։ Ես նրանց ժամանակ առ ժամանակ այցելում եմ», - ասում է մոտ 60 տարեկան վրացի մի կին, որը մեզ հետ միասին սպասում էր աբխազական հսկիչ անցակետում։
Slider
Slider
Շուտով մեզ միացավ ևս մեկ կին, որը նույնպես գնում էր ընտանիքին տեսակցելու։ Նրա կրտսեր դուստրը վրացերենով մոր ու քրոջ հետ վիճում էր այն մասին, թե որ լեզվով ենք մենք խոսում՝ անգերե՞ն, թե՞ իսպաներեն։ Մենք աղջկան կոտրտված վրացերենով ասացինք, որ անգլերենով։
«Այո, ես հիմա կնախընտրեի ընտանիքիս հետ Ամերիկա մեկնել։ Սակայն մեզ վիզա է անհրաժեշտ, ո՞վ մեզ կտա», - զուսպ արձագանքեց աղջիկների մայրը։
Slider
Slider
Հսկայական սաղարթախիտ ծառի ստվերում խոտի վրա մի քանի տղամարդ էր նստած, նրանք վիճում էին, թե քանի տուփ ծխախոտ է թույլատրվում իրենց հետ անցկացնել։ Խոսակցությունն այնքան թեժացավ, որ նրանց մոտեցավ սահմանապահն ու խնդրեց չաղմկել։
Եվս կես ժամ անց վերջապես հասավ հսկիչ անցակետին մոտենալու մեր հերթը, որտեղ մեզ սպասում էին ռուս սահմանապահները։ «Բորժոմիի» շշերով մարդը, որը մեզնից առաջ էր, դեռ սպասում էր իր հերթին, սակայն ռուս զինվորները կռահեցին, որ մենք Արևմուտքից ենք, և առաջարկեցին առանց հերթի անցնել։ Տարբեր թեմաներով խոսակցություններ սկսվեցին, քանի որ զինվորներն ակնհայտորեն ձանձրանում էին։
Slider
Slider
Մեր անձնագրերը ստուգեցին աբխազական հսկիչ անցակետում։ Աբխազ սահմանապահները բոլորը միասին նստած ծխում էին։ Նրանցից մեկը վեր կացավ, ծխուկը գետնին գցեց, տրորեց ծանր սև ռազմական կոշիկով և մեր անձնագրերը պահանջեց։
«Այ եթե ձեր կառավարությունները ճանաչեին (Աբխազիայի անկախությունը), դուք այսքան բանի միջով չէիք անցնի», - ասաց նա և վերադարձրեց անձնագրերը, և մենք շարժվեցինք առաջ։
Slider
Slider
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում