Օսերին, որոնք ծնվել և մեծացել են Վրաստանի Կազբեգիի շրջանի գյուղերում և ավելի ուշ տեղափոխվել են Հյուսիսային Օսիա, թույլ չեն տալիս հայրենիք այցելել" />

«Իմ անհասանելի օսական տունը Վրաստանում». պատմություններ Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին գտնվող Տրուսո կիրճից

Օսերին, որոնք ծնվել և մեծացել են Վրաստանի Կազբեգիի շրջանի գյուղերում և ավելի ուշ տեղափոխվել են Հյուսիսային Օսիա, թույլ չեն տալիս հայրենիք այցելել

 

Տրուսոյի կիրճ

Այս պատմությունն օսերի համար կրկնվում է արդեն երկար տարիներ՝ յուրաքանչյուր հուլիս. նրանք ապրում են Հյուսիսային Օսիայում, սակայն ծնունդով Վրաստանից են՝ սահմանակից գյուղերից:

Յուրաքանչյուր տարի հուլիսի վերջին կիրակին օսերը նշում են կրոնական մեծ մի տոն՝ Ատընաեգտաեն (օսական դիցաբանությունում դա աստվածություն է, որը համարվում է հողագործության հովանավորը):

Ատընաեգին ազգականներն, ըստ ավանդույթի, պետք է միասին համաքվեն գյուղի իրենց ցեղական օջախում: Այդպես ձգտել են անել նաև օսերը, որոնք 1990-ականների կոնֆլիկտների հետևանքով կամ ավելի ուշ Վրաստանից տեղափոխվել են Հյուսիսային Օսիա՝ իրենց տները թողնելով ռուս-վրացական սահմանի մոտ գտնվող Կազբեգիի շրջանի Տրուսոյի կիրճի գյուղերում:

Սակայն Վրաստան մուտք գործելու բազմամյա արգելքից հետո այս հուլիս իրենց գյուղեր ոչ ոք արդեն չի էլ փորձում այցելել:

Քարտեզի վրա կարելի է տեսնել Տրուսոյի կիրճի դիրքը՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի, Կազբեկ հայտնի գագաթի և վրացական Գուդաուրի հայտնի լեռնադահուկային հանգստավայրիմիջև

Խնդրի արմատները

ԽՍՀՄ փլուզումից առաջ Վրաստանի Կազբեգիի շրջանում կյանքը եռում էր: Բնակչությունը մասնակիորեն ինտեգրված էր սահմանակից Հյուսիսային Օսիայի կյանքին, որտեղ նախընտրում էին ձմեռել և օսերը, և վրացիները Կազբեգիից և շրջանի գյուղերից. դա մոտակա քաղաքային գոտին էր այդ բարձր լեռների բնակիչների համար:

Կյանքի սովորական առօրյան և ռիթմիկ ընթացքը խախտեց քաղաքականությունը. 2000-ականների կեսերին բարդացան ռուս-վրացական հարաբերությունները, խզվեցին երկու երկրների միջև  դիվանագիտական հարաբերություններն ու փակվեց վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» միակ ցամաքային անցակետը:

Երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցությունը վերականգնվեց 2010թ-ի աշնանը, երբ Վրաստանը միակողմանի կերպով չեղարկեց վիզաները ռուսաստանցիների համար: 2010թ-ի հուլիսին Վրաստանի օսական գյուղերում ծնվածները հույսով ուղևորվեցին դեպի սահման:

Մարդիկ ցանկանում են նախևառաջ այցելել Տրուսոյի կիրճի գյուղերում գտնվող իրենց տներ: Սակայն այնտեղ են գտնվում նաև հին օսական սրբավայրերը, այդ թվում՝ երեք ամենապաշտամունքային սրբավայրերից մեկը՝ Տարանջելոսը: Եվ այնտեղ են ուզում այցելել բազմաթիվ օս ուխտավորներ:

Պատմական լուսանկարն ընտանեկան ալբոմից տրամադրվել է Վրաստանի Տրուսեյի կիրճից վերաբնակեցվածների կողմից: Գյուղերը, որտեղ արվել են լուսանկարներն, այսօր ամբողջությամբ լքված են և չբնակեցված

Սակայն նրանցից շատերին հիասթափություն էր սպասվում:

Վրացական իշխանությունները ստոպ-ցուցակներ են կազմել և սկսել են արգելել օսական գյուղերում հազարավոր ծնվածների այցելել իրենց տներ: Ոմանց կարճ ժամանակով թույլ են տվել հասնել միայն Չետըրս և Կոբ գյուղեր:

Մարդիկ, որոնց թույլ չեն տվել այցելել իրենց ցեղական գյուղեր Ատընաեգտաե տոնին, JAMnews-ին պատմել են, որ սահմանապահներից այսպիսի բացատրություն են ստացել. վրացական հատուկ ծառայությունները նրանց կասկածում են «Դարյալ» հասարակական կազմակերպության առաջնորդ Գայրբեկ Սալբիևի հետ կապերի համար, որը հանրային կերպով կողմ է արտահայտվում, որ այդ գյուղերն ու Տրուսոյի կիրճն ամբողջությամբ անցնեն Հյուսիսային Օսիա-Ալանիային: Սակայն գյուղացիները դա կտրականապես հերքում են:

2017թ-ի հուլիսին նրանք, ովքեր փորձել են Ատընաեգը հարազատ գյուղում և հարազատ տանը նշել և մերժում են ստացել, հատկապես շատ էին. ըստ տեղի իրավապաշտպանների՝ ավելի քան 50 մարդ:

70

ամյա Գալինա Տուաևան JAMnews-ին պատմել է, որ Վրաստան է մեկնել 2017թ-ի հուլիսին 12 տարվա մեջ առաջին անգամ: Նա ծնվել, մեծացել, ամուսնացել և իր երեխաներին մեծացրել է Վրաստանի Կազբեգիի շրջանի Տրուսոյի կիրճի Բուր Մաեսըգ գյուղում:

«Մենք մեքենայով ազգականների հետ ճանապարհ ընկանք հուլիսի 23-ին: Եվ ես չէի էլ կարող ենթադրել, որ ինձ կարող են թույլ չտալ մուտք գործել այնտեղ, չէ՞ որ ես ողջ կյանքս Վրաստանում եմ ապրել: Սակայն վրացի սահմանապահներն ինձ կանգնեցրին «Դարիալի» անցակետում»: Հարցնում էին, թե որտեղ եմ ծնվել, որտեղ եմ ապրում, ուր եմ գնում և ինչու: Ես պատասխանեցի, որ Կոբ եմ մեկնում Ատընաեգտաե տոնը նշելու: Ինձ խնդրեցին սպասել:

Երկու ժամից քաղաքացիական հագուստով մեկը, որն ինձ հարցուփորձ էր անում, դուրս եկավ, ինձ տվեց անձնագիրս ու ասաց. «Ձեզ արգելվում է Վրաստան մուտք գործել»: Անձնագրիս մեջ սև կնիք դրեցին: Այժմ, ստացվում է, ես էլ երբեք չեմ կարող հայրենիք այցելել:

Ինձնից բացի ևս մի քանի մարդ, որոնք նույն ավտոբուսում էին, չկարողացան Կոբ գյուղ մեկնել, նրանց նույնպես արգելեցին:

Ողջ կյանքում Ատընաեգը մեզ համար ամենամեծ տոնն է եղել: Իսկ այժմ նույնիսկ աչքի պոչով թույլ չեն տալիս մեր տները տեսնել: Մենք վրացիների հետ չենք պատերազմել, ինչո՞ւ են մեզնից խլում մեր տներն ու հողերը»:

Պատմական լուսանկարներ ընտանեկան ալբոմից, տրամադրվել են Վրաստանի Տուսոյի կիրճից Հյուսիսային Օսիա մեկնածների կողմից: Գյուղերը, որտեղ արվել են լուսանկարներն, այսօր ամբողջությամբ լքված են և անբնակ

Նոր էջ

2018թ-ին Տրուսոյի կիրճի նախկին բնակիչներից ոչ ոք Ատընաեգ տոնը չի մեկնել նշելու, քանի որ մինչև սրբավայր, որը տեղակայված է Դեշ բնակավայրում, վրացական իշխանությունները նրանց թույլ չեն տալիս հասնել:

«Դարյալ» հասարակական կազմակերպության առաջնորդ Գայրբեկ Սալբիևը, որի հետ կապի պատճառաբանությամբ շատերին արգելել են մուտք գործել կիրճ, լրագրողներին ասել է, որ «Թբիլիսին օսերի համար արհեստականորեն խնդիրներ է ստեղծում սահմանին, փորձում է օսերին ստիպել հրաժարվել իրենց հայրենիքից: Այդպիսով Թբիլիսին խախտում է օս բնակչության իրավունքները՝ բնակարանի հասանելիության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:

Սալբիևի խոսքով՝ Ժնևում և Պրահայում կայացած բանակցություններին Ռուսաստանի և Հարավային Օսիայի դիվանագետները վրացական կողմի առջև դրել են Կազբեգիի շրջանի օս բնակչության խնդիրը:

Նրա հետ համաձայն չէ մեկ այլ հասարակական գործիչ՝ Սերգո Տուատին: Նա գլխավորում է «Կազբեկ» օս-վրացական բարեկամության հասարակական կազմակերպությունը և Սալբիևի հյատարարությունները սադրիչ է համարում, իսկ «Դարյալ» կազմակերպությունն՝ ապօրինի անվանում, որը ոչ մի տեղ գրանցված չէ:

«Գայրբեկ Սալբիևի հակավրացական հայտարարություններն, առաջին հերթին, հարվածում են Կազբեգիի շրջանի ազգությամբ օս բնակիչներին, որոնց համար վրացական իշխանություններն իրոք փակել են ճանապարհը դեպի հարազատ գյուղեր», – ասել է Տուատին «Էխո Կավկազա» առցանց պորտալին տված հարցազրույցում:

Սակայն Սերգո Տուատին նույնպես «սև ցուցակում» է: Նրա ողջ ընտանիքը Վրաստանի Կազբեգիի շրջանի Կոբ գյուղից է: Նրա հայրական տունն այնտեղ է, տան շուրջը մեծ այգի կա, ուր նա չի կարող այցելել 2015թ-ից:

Այդ ժամանակից ի վեր Տուատին մի քանի անգամ փորձել է պաշտոնական ճանապարհ անցնել և դիմել է Վրաստանի օմբուդսմենին՝ բացատրություններ պահանջելով: Նամակագրությունը երկար էր, սակայն ընդհանուր առմամբ, ասում է նա, նամակների բովանդակությունը խուսափողական էր. հաղորդվում էր, որ Վրաստանի ՆԳՆ-ն իրավունք ունի արգելելու երկիր մուտք գործել այն անձանց, որոնց համարում է պոտենցիալ սպառնալիք Վրաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Ավելի վաղ և մինչ այսօր «Կազբեկ» կազմակերպության բոլոր մասնակիցներն օրինապաշտ քաղաքացիներ են եղել, ինքնիշխան Վրաստանի և վրացական պետության անբաժանության կողմնակից”,«Էխո Կավկազային» ասել է Սերգո Տաուտին:

«Մենք միշտ հստակ կարծիք ենք ունեցել Վրաստանի տարածքում անջատողականության ցանկացած ձևերի ապօրինի բնույթի մասին: Եվ այդ ֆոնին մեզ համար վիրավորական է մեր հանդեպ վրացական իշխանությունների նման վերաբերմունքը, քանի որ այն անարդար է և անհիմն:

Մենք կցանկանայինք, որպեսզի Վրաստանի պաշտոնական մարմիններն ինչ-որ կերպ ուշադրություն դարձնեին այս հարցին, աջակցեին և լուծեին այն»,նշել է նա

Պատմական լուսանկարներ ընտանեկան ալբոմից, տրամադրվել են Վրաստանի Տուսոյի կիրճից Հյուսիսային Օսիա մեկնածների կողմից: Գյուղերը, որտեղ արվել են լուսանկարներն, այսօր ամբողջությամբ լքված են և չբնակեցված

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում