Հաղթանակի դեպքում, Ալիևի նախագահության ժամկետը կարող է հասնել 22 տարվա " />

Իլհամ Ալիևը չորրորդ անգամ առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու

Հաղթանակի դեպքում, Ալիևի նախագահության ժամկետը կարող է հասնել 22 տարվա

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը 2018թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից:

Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Երիտասարդության օրվա կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Ալիևի հաղթանակի մեջ իրենց ներդրումը կունենանան կուսակցության երիտասարդ ակտիվիտսները:

Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկությունից 60 օր առաջ, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին:

Սակայն նախորդ շաբաթ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններին կուսակցության նախկին առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունն առաջադրելու մասին:

Քչերն էին կասկածում, որ Ալիևը կհավակնի չորրորդ ժամկետին, թեև հանդիպում էին նաև վարկածներ, որ իշխող կուսակցությունից գալիք ընտրություններին կարող է առաջադրվել առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Սակայն ոչ նա, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ոչ մի կերպ չէին մեկնաբանում այդ լուրերը: Կարևոր է նշել, որ Իլհամ Ալիևը 2016թ-ի սահմանադրական բարեփոխումներից հետո ցանկացած պահի իշխանությունը կարող է փոխանցել առաջին փոխնախագահին:

  • 57-ամյա Իլհամ Ալիևն արդեն չորրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահի թեկնածու: Նա Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար է դարձել 2003թ-ի օգոստոսին իր հայր Հեյդար Ալիևի հիվանդանալուց հետո:
  • 2009 թ-ի սահմանադրական հանրաքվեին չեղարկվեցին նախագահի պաշտոնում միանգամից երկու ժամկետ անցկացնելու սահմանափակումները:
  • 2016թ-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքում նախագահի իրավասությունների ժամկետը 5-ից երկարացվեց մինչև 7 տարի: Այսպիսով, Իլհամ Ալիևի հաղթանակի դեպքում նա կարող է Ադրբեջանի կառավարման ղեկին մնալ նվազագույնը մինչև 2025թ-ը:

Կարդալ ավելին JAMnews-ում