Համաժողովին ընդդիմությունն իշխող կուսակցությանը մեղադրել է խախտումների համար, իսկ արտասահմանցի դիվանագետներն իշխանություններին կոչ են արել անհապաղ բարելավել ընտրական միջովայրը" />

Ի՞նչ ցույց տվեցին Վրաստանի նախագահի վերջերս կայացած ընտրությունները․ գնահատականներ և կարծիքներ

Համաժողովին ընդդիմությունն իշխող կուսակցությանը մեղադրել է խախտումների համար, իսկ արտասահմանցի դիվանագետներն իշխանություններին կոչ են արել անհապաղ բարելավել ընտրական միջովայրը

Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները, որոնք կայացել են 2018թ-ի հոկտեմբեր-նոյեմբերին, դարձել են Թբիլիսիում կայացած համաժողովի քննարկման առարկա։ Իրենց առաջարկներն ու գնահատականներն են ներկայացրել Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարը, հասարակական կազմակերպություններն, իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներն, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

2018թ-ի ընտրությունների արդյունքում Վրաստանի նախագահն առաջիկա վեց տարում դարձավ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։

Ի՞նչ ենք մենք իմացել Վրաստանի մասին՝ շնորհիվ 2018թ-ի նախագահական ընտրությունների

Միջազգային դիտորդնրը․ ընտրությունները մրցակցային էին, բայց անարդար

Who is Սալոմե Զուրաբիշվիլի՝ Վրաստանի նոր նախագահ

Եվրամիություն և Եվրախորհուրդ

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելը վրացական իշխանություններին հորդորում է օգտագոծել մինչև խորհրդարանական ընտրություններն (2020թ) ընկած ժամանակահատվածն ընտրական միջավայրը բարելավելու համար։

Ընտրություններին պետք է մասնակցեն հասարակության առավելի լայն շերտեր, ծայրահեղ կարևոր է, որ խնդիրների լուծմանը լծվեն և իշխանությունները, և ընդդիմությունն, ինչպես նաև լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն, ասել է Կարլ Հարցելը։

«Ժամանակը շատ չէ, և աշխատանքը պետք է սկսել անհապաղ։ Այդ խնդրի լուծմանը պետք է ծայրահեղ ուշադիր լինել, այդ գործընթացները կարևոր են Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների համար», – ասել է Կարլ Հարցելը։

Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Քրստիան Ուրսեն լուրջ խնդիր է համարում քաղաքական կուսակցությունների ներկայացվածության դիսբալանսը, բացասական բնույթի արշավներն ու մեդիայի դերը որպես կարգավորողի։

Քրիստիան Ուրսեն կոչ է արել ընդդիմությանն ու իշխանություններին իրավիճակը շտկել մինչև 2020թ-ի խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել։

ԱՄՆ

Վրաստանի ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնը կարծում է, որ ընտրարշավը բացահայտեց Վրաստանի համար կարևոր մի քանի հիմնարար խնդիր և հարց։

Նրա խոսքով՝ վերջին տասը տարիներին Վրաստանը մեծ հաջողությունների է հասել ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, սակայն ժողովրդավարական մշակույթի ամրապնդման համար անհրաժեշտ է արմատախիլ անել այն խախտումները, որոնք գրանցվել են նախագահի ընտրությունների ժամանակ։

Իշխանություններ

Վրաստանի իշխանությունները անցած նախագահական ընտրություններն արդար ու թափանցիկ են համարում։

Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝ հասարակական կազմակերպությունները չեզոքություն չէին պահպանում և չկարողացան նախագահի կին թեկնածուին պաշտպանել գենդերային հատկանիշով հարձակումներից։

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ շատերին դուր չի եկել, որ իշխանությունները սատարել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, այդ պատճառով էլ նրա դեմ ծայրահեղ ագրեսիվ արշավ էր գնում։

Ինչ վերաբերում է քվեների հաշվարկի ընթացակարգին, ապա, աննշան սխալները հանած, գործընթացն անցկացվել է հանգիստ և խաղաղ միջավայրում և անաչառ պատկեր է ունեցել, կարծում է արդարադատության նախարարը։

Ընդդիմություն

Ընդդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ 2018թ-ի նախագահական ընտրություններն անցկացվել են կոպիտ խախտումներով, իսկ թեկնածուներն անհավասար պայմաններում են մրցակցել։

«Զարգացման շարժման» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին պնդում է, որ 2018թ-ի ընտրությունների ընթացքում դրսևորվեց 1990-ականների ողջ բացասական պրակտիկան։

«Նոր աջեր» կուսակցության առաջնորդների մեկը՝ Մամուկա Կացիտաձեն հայտարարել է, որ նախագահական ընտրություններն անցկացվել են բացարձակ անարդար պայմաններում․ իշխանությունները հսկայական վարչական ռեսուրս են օգտագործել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կտրականապես հերքել է ընտրությունների կեղծման ցանկացած մեղադրանք։

Հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հաղորդել է, որ ընտրական հանձնաժողովի հասցեին բազում վարկաբեկող հայտարարություններ են արվել, սակայն ի վերջո բոլոր դիտորդական առաքելությունները հաստատել են, որ 2018թ-ի նախագահական ընտրություններն անցկացվել են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում