Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման փաստաթղթի վավերացմանը դեմ մարդկանց մեծ մասը ծանոթ չէ դրան։ Ընդդեմ փաստաթղթի փաստարկներն ու դրանց հերքումը" />

Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ առասպելներ են միահյուսվել դրան Հայաստանում

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման փաստաթղթի վավերացմանը դեմ մարդկանց մեծ մասը ծանոթ չէ դրան։ Ընդդեմ փաստաթղթի փաստարկներն ու դրանց հերքումը

Стамбульская конвенция, подписание, ратификация, протест, национальные ценности, предотвращение насилия, домашнее насилие, насилие против женщин, Совет Европы, Евросоюз, ЛГБТ, церковь, Армения, Հայաստան, Ստամբուլյան կոնվենցիա, ստորագրում, վավերացում, բողոք, ազգային արժեքներ, բռնության կանխարգելում, ընտանեկան բռնություն, կանանց նկատմամբ բռնություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն, ԼԳԲՏ, եկեղեցի, Հայաստան,

Հայաստանի Հանրապետությունը մինչև տարեվերջ պետք է վավերացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, որն ավելի հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվանումով:

Սակայն հասարակությունում լուրջ բողոք կա դրա վավերացման դեմ, թեև մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է ասվում փաստաթղթում։ Կոնվենցիայի վավերացման հակառակորդների հիմնական փաստարկն է, որ այն հակասում է ազգային ավանդույթներին և արժեքներին։

Իրականում ինչ է ասվում փաստաթղթում, ինչ փաստարկներ են բերվում դրա վավերցման դեմ և դրանց հերքումը։

Ընտանեկան բռնության դեմ պայքարը հակասո՞ւմ է ազգային արժեքներին։ Հայաստանում բողոքում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ

Հայաստանում պահանջում են կրթության նախարարի հրաժարականը։ Ինչ կապ ունի դա «Ստամբուլյան կոնվենցիայի հետ»

Կոնվենցիայի դրույթները՝ ընդհանուր պատկերացման համար

• Պետությունը պատասխանատու է կանանց նկատմամբբռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնարարին պատասխանատվության ենթարկելու համար:

• Պետությունը պետք էնպաստի կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը և կանխարգելի բռնությունը կանանց նկատմամբ` խթանելով կոնֆլիկտները փոխադարձ հարգանքի միջոցով և առանց բռնության լուծելու գաղափարը, նպաստելով գենդերային կարծրատիպերի վերացմանը (ներառյալ այդ նպատակով կրթական նյութերի օգտագործումը):

• Պետությունը պետք էհետաքննի բռնության մասին բոլոր պնդումները և պատասխանատվության ենթարկի բռնարարներին:

• Պետությունը պետք էպաշտպանի և աջակցի նրանց, ովքեր բռնության են ենթարկվում (օրինակ՝ բռնարարներին տանից դուրս բերելով՝ ապահովելու համար տուժողի անվտանգությունը, և տրամադրելով հասանելի ապաստարաններ):

• Պետությունը պետք է ապահովի, որ տուժողները կարողանան փոխհատուցում պահանջելբռնարարից, և պետք է տրամադրի համապատասխան փոխհատուցումը, եթե այն չի կարող հատուցվել այլ աղբյուրներից:

• Բռնությունից տուժողները պետք էտեղեկություն ունենան աջակցության ծառայությունների մասին, և դրանք պետք է հասանելի լինեն նրանց:

• Ոստիկանության և արդարադատության համակարգի մասնագետները պետք էվերապատրաստվեն տուժողների իրավունքների և հետագա վնասները կանխարգելելու ուղղությամբ՝ արձագանքելու և վտանգավոր իրավիճակները կառավարելու համար:

Տեղեկատվություն կոնվենցիայի մասին

Փաստաթուղթը հաստատվել է 2011թ․ մայիսին Ստամբուլում և այդ ժամանակից բաց է ստորագրման համար։ 2012թ․ մարտին Թուրքիան առաջինն է ստորագրել այն։

Այս պահի դրությամբ կոնվենցիան ստորագրել է Եվրախորհրդի անդամ 46 երկիր և Եվրամիությունը, սակայն վավերացրել է այն միայն 33-ը:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ստորագրել այն։ Իսկ 2018 թվականի հուլիսին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն պաշտոնապես հակասահմանադրական է ճանաչել:

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թ.-ի դեկտեմբերի 28-ին։ Իսկ 2018 թ.-ի հունվարի 18-ին այն ստորագրվել է Ստրասբուրգում՝ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից։ Սակայն այն դեռ չի վավերացվել։

Կոնվենցիայի դեմ պայքարը Հայաստանում

Դրա դեմ բողոքը սկսվել է փաստաթղթի ստորագրման պահից, իսկ վերջին կես տարվա ընթացքում առանձնահատուկ սրվել է։ Իշխանությունները պլանավորում էին Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել 2019թ-ի սեպտեմբերի երկրորդ կեսին։ Վավերացումը շարունակում է հետաձգվել, քանի որ հասարկութան մի մասը ոչ միայն չի ընդունում նման հնարավորությունն, այլև փողոցային բողոքի ակցիաների է մասնակցում։

Հայաստանում ընդունված է համարել, որ երկրում նման երևույթ պարզապես չկա, կոնվենցիան էլ սպառնալիք է հայկական արժեքների համար, դեմ է կրոնական ավանդույթներին։

Քննարկումները կառուցողական դաշտ բերելու համար Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անգամ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպումից օրեր անց եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որ կոնվենցիան անընդունելի դրույթներ է պարունակում:

Ազգային ժողովում փաստթղթի թեժ քննարկում է ընթանում։ Առաջարկվում է նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել բռնության կանխարգելան և դրա հետ պայքարի մասին սեփական, «տեղական» փաստաթուղթ՝ ավելի խիստ, բայց զերծ անորոշ ձևակերպուներից և «տողատակով» դրույթներից, որոնք կարող են ոչ միանշանակ մեկնաբանվել։

Պատգամավորների մոտ առավել խիստ մտահոգություն են առաջացնում կոնվենցիայի այն դրույթները, որոնք, նրանց կարծիքով, թուլյատրում են նույնասեռական միություններն ու նրանց կողմից երեխաների որդեգրումը։

Այս կապակցությամբ, առաջարկ կար նաև «Ընտանեկան օրենսգրքում» նույնասեռականների ամուսնության արգելք մտցնել։ Սակայն խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այն մերժեց, քանի որ երկրի Սահմանադրության 35-րդ հոդվածն ու «Ընտանեկան օրենսգրքի» 1-ին հոդվածն արդեն սահմանում են, որ ամուսնությունը կարող է գրանցվել կնոջ ու տղամարդու միջև։

Փաստաթղթի ընդունման դեմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները

Կոնվենցիայի ընդունման դեմ հանդես եկողները մի քանի հիմնական փաստարկներ են առաջ քաշում: Դիտարկենք դրանք հերթով և փաստարկված:

Փաստարկ և հակափաստարկ 1.

Ստամբուլյան կոնվենցիան հակասում է հայկական ավանդական ընտանիքի մոդելին:

Իրականում՝ կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Փաստարկ և հակափաստարկ 2.

Ավանդույթներն ու արժեքները վտանգի տակ են:

Իրականում՝ կոնվենցիան միայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք լինել։

Փաստարկ և հակափաստարկ 3.

«Գենդեր» բառը չի կարող փոխարինել «կանայք» և «տղամարդիկ» եզրույթները:

Իրականում՝ կոնվենցիայում «գենդեր» բառն օտագործվում է մատնանշելու համար այն հանգամանքը, որ կանանց ավելի հաճախ են ենթարկում բռնության՝ ելնելով հենց կին լինելու հանգամանքից: Այսինքն հաճախ բռնությունը գենդերային հիմք է ունենում:

Փաստարկ և հակափաստարկ 4.

Կոնվենցիան սահմանում է «երրորդ սեռ» եզրույթը, որը վերաբերում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին կամ սեռափոխված անձանց:

Իրականում՝ «երրորդ սեռ» եզրույթը ոչ մի անգամ չի գործածվում կոնվենցիայի տեքստում: Չկա նաև դրա ընդունման որևէ պարտավորություն: Պետությունները միայն պարտավորվում են պաշտպանել տուժողների իրավունքները՝ առանց որևէ խտրականության, ներառյալ սեռը, ռասան, կրոնը, լեզուն, տարիքը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը:

Փաստարկ և հակափաստարկ 5.

Կոնվենցիան սահմանում է նույնասեռ ամուսնությունների ընդունումը պետությունների կողմից:

Իրականում՝ կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա, ավելին՝ չի անդրադառնում դրան ընդհանրապես: Նման մանիպուլիատիվ պնդումների համար առիթ է հանդիսանում կոնվենցիայի տեքստում «զուգընկեր» բառի գործածումը։ Այն բերում ընկալման, թե խոսքը գնում է նույնասեռական միության մասին։

Սակայն «զուգընկերների» միություն կարող է որակվել յուրաքանչյուր դեպք, երբ երկուսի հարաբերությունները չունեն իրավական հաստատում, օրինակ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության՝ ԶԱԳՍ-ի կողմից: Եվ այս դրույթը կարոր է, քանի որ գործող օրենսդրությամբ, եթե ամուսինների միությունը չունի իրավական վավերացում, ապա բռնությունը չի որակվում որպես ընտանեկան բռնություն:

Փաստարկ և հակափաստարկ 6.

Նույնասեռական զույգերը կարող են երեխաներ որդեգրել:

Իրականում՝ կոնվենցիան ընդհանարպես չի անդրադառնում որդեգրման կարգին: Այն կարգավորվում է ազգային օրենսդրությամբ:

«Փաստարկ» և հակափաստարկ 7.

Կոնվենցիան սահմանում է, որ պետությունները պետք է պայքարեն ընդունված գենդերային կարծրատիպերի դեմ:

Իրականում՝ կոնվենցիան ասում է, որ պետությունները պետք է պայքարեն բոլոր այն գենդերային կարծրատիպերի հետ, որոնք կարող են բերել բռնության։ Այդպիսի կարծրատիպ է, օրինակ այն, որ կինը ձայնի իրավունք չունի ընտանիքում, կամ համոզմումնքը, որ կնոջ տեղը խոհանոցն է:

«Փաստարկ» և հակափաստարկ 8.

Ստամբուլյան կոնվենցիան Հայոց ցեղասպանության համար պատասխանատու պետության կողմից պարտադրված փաստաթուղթ է:

Իրականում՝ Ստամբուլյան կոնվենցիան այդպես անվանվում է միայն պայմանականորեն: Այն որևէ կապ չունի Թուրքիայի Հանրապետության ազգային քաղաքականության կամ գաղափարախոսության հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում