ARU TV Youtube-յան ալիքն ասում է, որ իր ֆիլմերը նկարահանում է որպես հետխորհրդային երկրներում ռուսական պրոպագանդայի այլընտրանք" />

Ի՞նչ է «Ռուսական աշխարհն» իրականում: Երեք կարճամետրաժ ֆիլմ

ARU TV Youtube-յան ալիքն ասում է, որ իր ֆիլմերը նկարահանում է որպես հետխորհրդային երկրներում ռուսական պրոպագանդայի այլընտրանք

ARU TV Youtube-յան ալիքն ասում է, որ իր ֆիլմերը նկարահանում է որպես հետխորհրդային երկրներում ռուսական պրոպագանդայի այլընտրանք

FacebookTwitterE-mailVkontakteCopy LinkFacebook Messenger

Համացանցը գրավում է «Ռուսական աշխարհ» ֆիլմերի շարքը, որն իր առջև խնդիր է դնում դիմակայելու ռուսական պրոպագանդային և պատմելու, թե ինչպես են իրականում ապրում ռուսական համայնքները տարբեր երկրներում՝ Ռուսաստանի սահմաններից դուրս: Շարքի հեղինակը ARU TV-ն է, որը տեղակայված է Տալլինում:

ARU TV-ն իր նախագիծը համարում է Կրեմլի՝ նմանատիպ պայմանական անվամբ քաղաքական նախագծի այլընտրանք:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու շատ այլ ռուս առաջնորդներ երկար տարիների ընթացքում խոսում են հետխորհրդային տարածքում ռուսական համայնքներին՝ «ռուսական աշխարհին» աջակցելու կարևորության մասին: Սակայն հետխորհրդային երկրներում «Ռուսական աշխարհ» նախագիծը շատերը համարում են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու Մոսկվայի հետկայսերական փորձ՝ օգտագործելով այնտեղ ապրող էթնիկ ռուսներին: «Ռուսական աշխարհ» մոսկովյան նախագծի ժամանակային առումով վերջին արդյունք շատերն անվանում են Ղրիմի բաժանումն Ուկրաինայից և կցումը Ռուսաստանին:

ARU TV-ն արդեն երեք ֆիլմ է թողարկել՝ հետևողականորեն պատմելով Էստոնիայի, Լատվիայի և Բելառուսի ռուսական համայնքների մասին:

Էստոնիա

Էստոնիայում, եթե հավատանք ARU TV-ն, ավելի ու ավելի հազվադեպ կարելի է ռուսերեն խոսող մարդու հանդիպել, հատկապես՝ երիտասարդության շրջանում: Այնտեղ բնակվող ռուսների հիմնական մասը տարեցներ են, որոնք Էստոնիայում են հայտնվել դեռևս ԽՍՀՄ տարիներին: Ընդ որում, Էստոնիայի միգրացիոն քաղաքականությունը ծայրահեղ մեղմ է միգրանտների հանդեպ, նշում են ֆիլմի հեղինակները:

Էստոնիայի երիտասարդությունը ռուսաց լեզվին գրեթե չի տիրապետում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Երիտասարդները, եթե ուզում են սովորել կամ աշխատել Էստոնիայից դուրս, մեկնում են Սկանդինավիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, բայց ոչ Ռուսաստան:

Լատվիա

Կառավարությունները, որոնք, իրար հաջորդելով, իշխանության են եկել Լատվիայում Խորհրդային Միության անկումից հետո, 25 տարի շարունակ իրականացրել են քաղաքականություն, որի արդյունքում Լատվիայի հեղինակավոր աշխատատեղերի 95%-ը զբաղեցնում են լատվիացիները, հաղորդում են ֆիլմի հեղինակները:

Ընդ որում, Լատվիայի բնակչության մոտ մեկ քառորդը էթնիկ ռուսներ են: Այդ թվում՝ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը:

Բելառուս

Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 23 տարի շարունակ Բելառուսի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, երկար ժամանակ անհրաժեշտ էր համարում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը և խոսում էր այն մասին, որ «ռուսներն ու բելառուսները եղբայրներ են»: Վերջին տարիներին նրա դիրքորոշումը փոխվեց, Բելառուսը սկսեց կապեր հաստատել Արևմուտքի հետ, իսկ Վլադիմիր Պուտինի հետ Լուկաշենկոյի հարաբերությունները վատթարացան:

 


Կարդալ ավելին JAMnews-ում