Պատմաբանի մեկնաբանությունը. թե ինչ է տեղի ունե ցել պրոբլոմատիկ հոգեկան ունեցող տիրակալների հետ" />

Թրամփ. միապե՞տ, թե՞ խելագար

Պատմաբանի մեկնաբանությունը. թե ինչ է տեղի ունե ցել պրոբլոմատիկ հոգեկան ունեցող տիրակալների հետ

Նախագահ Դոնալդ Թրամփը, լուսանկարը՝  Cheriss May/NurPhoto via Getty Images

Ավելի ու ավելի հաստատուն են լսվում նրանց ձայներն, ովքեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էքստրավագանտ պահվածքը համարում են հոգեկանի հետ կապված խնդիրների հետևանք: Այդ մասին խոսում և գրում են լրագրողներ, քաղաքական գործիչներ ու պրոֆեսիոնալ հոգեբույժներ:

Իսկ ի՞նչ է ասում պատմությունը. ի՞նչ է կատարվել այն տիրակալների հետ, որոնց հոգեկան առողջության վրա սկսել են կասկածել: Այդ մասին Foreign Policy ամսագրին պատմել է հայտնի անգլիացի պատմաբան Ռիչարդ Էվանսը:

Դոն Ջուլիուս Սեզար դ’Օստրիա

Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ Երկրորդի այս որդին հռչակ է ձեռք բերել նրանով, որ պարբերաբար հարձակվել է իր սեփական ծառաների վրա, կոտրել կահույը, երկար և անկապ ելույթներ ունեցել և, ի վերջո, մահու աստիճան տանջել սեփական սիրուհուն և մի քանի օր այդպես էլ մնացել՝ նրա արյունը վրան: Դա վերջ է դրել հայրական համբերությանն, ու Ռուդոլֆ Երկրորդը հրամայել է խեղդել որդուն:

Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆերդինանդ Առաջինը

Ֆերդինանդ Առաջինի դիմանկարը: WikiArt

Մանկուց երկու հատկությունով է աչքի ընկել՝ դանդաղ զարգացմամբ և ցասման չվերահսկվող պոռթկումներով: Ժամանակակից հետազոտողները դա բժշկական հանգամանքներով են բացատրում. նրա ծնողները մոտ ազգականներ են եղել:

Երբ նա գահ է բարձրացել 1835թ-ին, երկրի կառավարման համար հատուկ խորհուրդ է ստեղծվել, քանի որ պարզ է եղել, որ չի կարելի այդ գործը վստահել Ֆերդինանդ Առաջինին: Սակայն Ավստրո-Հունգարիայում 1848թ-ի հեղափոխությունը կանխել դա այնուամենայնիվ չի օգնել:

19-րդ դարասկզբի բրիտանացի միապետները 

Այստեղ սկզբում Գեորգ Երրորդն է եղել: Որոշ ժամանակ նրա տարօրինակությունների հետ համակերպվել են, սակայն երբ նա սկսել է խոսել ծառերի հետ, արքունիքը որոշել է, որ դա արդեն չափազանց է, և ռեգենտ (գահապահ) է նշանակել նրա որդու տեսքով, որը հետո դարձել է Գեորգ Չորրորդը:

Վերջինս նրանից շատ բանով չէր տարբերվում, քանի որ միակ բանը, որը նրան հետաքրքրում էր, ափիոնն էր, ալկոհոլն ու ուտելիքը (կյանքի ավարտին 140կգ էր կշռում):

Թագավոր Գեորգ  IV-ի դիմանկարը, հեղինակ՝ Thomas Lawrence, WikiArt

Սակայն նրան փոխարինած Ուիլյամ Չորրորդը նրանից ավելի լավը չէր: Նա կարող էր ժամերով զբոսնել շրջակայքում՝ պատահական անցորդներին դիմելով. «Գիտե՞ք արդյոք՝ ես թագավոր եմ»:

Պատմաբանները կարծում են, որ բրիտանական միապետությունը կարողացել է վերապրել այդ փուլը միայն այն պատճառով, որ այդ պահի դրությամբ անգլիական թագավորներն արդեն զրկվել էին իրական իշխանությունից:

Բավարիայի թագավոր Օտտոն

Իշխանության գալով 19-րդ դարի կեսերին՝ նա ավելի լավ բան չի մտածել, քան երկարատև ընկճախտի մեջ ընկնելը, իսկ վերջին տարիները կաթվածով անցկացնելը (ենթադրյալ պատճառը սիֆիլիսն էր):

Այդ դեպքից հետո գրեթե բոլոր եվրոպական երկրներում օրենքներ են ընդունվել, որոնք թույլ էին տալիս հեշտությամբ փոխել միապետներին, եթե կասկածներ են առաջանում և անհրաժեշտության դեպքում:

Այդ պատճառով էլ, երբ 1936թ-ին անգլիական թագավոր Էդվարդ Ութերորդը ցանկացել է խախտել ավանդույթն ու ամուսնանալ ամերիկուհու հետ (այն էլ՝ բաժանված), գահին նրան միանգամից փոխարինել է եղբայրը՝ ներկայիս թագուհու հայրը:

Ռիչարդ Էվանսը գրում է, որ Դոնալդ Թրամփը բազմիցս դրսևորել է արտահայտված հոգեբանական տարօրինակություններ, որոնցից են հետևյալները.

  • նա շատ հաճախ չի վերահսկում իր էմոցիաները,
  • նա չի վերահսկում նաև իր բանավոր խոսքն ու գրավոր արտահայտությունները,
  • պարբերաբար տարօրինակ է արձագանքում շրջապատի մարդկանց,
  • վստահում է խորհրդականների և ազգականների նեղ շրջանակի,
  • խառնում է անունները, ազգանունները, տարեթվերն ու աշխարհագրական անվանումները:

ԱՄՆ 45-րդ նախագահը պետք է հաշվի առնի, թե ինչ հետևանքներ են ունեցել մի շարք եվրեպական միապետների պատմությունները, գրում է Ռիչարդ Էվանսը:


Կարդալ ավելին JAMnews-ում