15 տարվա դադարից հետո ԱՄՆ-ում պետք է իրագործվի 5 մահապատիժ: Ժամկետներն արդեն նշանակվել են" />

Թրամփի վարչակազմը պնդում է. պետք է վերադարձնել մահապատիժը

15 տարվա դադարից հետո ԱՄՆ-ում պետք է իրագործվի 5 մահապատիժ: Ժամկետներն արդեն նշանակվել են

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վերսկսում է դաշնային իշխանությունների կողմից դատապարտված բանտարկյալների մահապատժի կիրառման փորձը: Արդեն նշանակվել են 5 դատավճիռների իրագործման ժամկետները: Դրանք բոլորը կայացվել են դաժան սպանություն և սեռական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: 

Դաշնային իշխանությունների կողմից դատապարտված բանտարկյալների նկատմամբ մահապատիժը չէր կիրառվում վերջին 15 տարում: Այն չէր չեղարկվել, բայց չէր կիրառվում՝ մահապատժի մեթոդների վերաբերյալ երկարատև դատական քննությունների պատճառով:

Դոնալդ Թրամփն իր նախագահության հենց սկզբից փորձում էր հասնել դաշնային իշխանությունների կողմից դատապարտվածների մահապատժի վերսկսմանը և նահանգների կողմից դրա կիրառման գործընթացի մեղմացմանը: 

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում մահապատժի է սպասում 62 մարդ՝ դատապարտված դաշնային իշխանությունների կողմից: Դրանց թվում է ծագումով Չեչնիայից Ջոխար Ցարնաևը, որն ահաբեկչություն էր իրականացրել 2013թ. Բոստոնի մարաթոնի ժամանակ: 

Մահապատժի փորձը վերականագնելու որոշումը քննադատության է ենթարկվել ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից: Հիշեցնենք նաև, որ մահապատիժն արգելված է Եվրամիության բոլոր երկրներում: 

Մահապարտների խուցը Կալիֆորնիայի Սան-Կվենտին քաղաքի բանտում։ REUTERS/Ստեֆեն Լամ


Կարդալ ավելին JAMnews-ում