Ջոն Բոլթոնն՝ Ազատություն ռադիոկայանի փակ գրասենյակի մասին․ «Մենք մտադիր չենք ուրիշ երկրներին խրատ կարդալ» " />

Թրամփի խորհրդականը շատերին է Ադրբեջանում հիասթափեցրել՝ չանդրադառնալով մարդու իրավունքների խնդրին իր մեկօրյա այցի ժամանակ

Ջոն Բոլթոնն՝ Ազատություն ռադիոկայանի փակ գրասենյակի մասին․ «Մենք մտադիր չենք ուրիշ երկրներին խրատ կարդալ»

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին այցելել է Ադրբեջան տարածաշրջան կատարած այցի շրջանակում: Այստեղ նա հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Զրույցը հիմնականում վերաբերել է տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտությանն ու ահաբեչության դեմ պայքարին: Սակայն տեղի լրագրողների և իրավապաշտպանների համար կարևոր թեման՝ մարդու իրավունքների խախտումն Ադրբեջանում, գրեթե չարծարծվեց։

Հանդիպմանը հետևած մամուլի-ասուլիսին, լրագրողները Բոլթոնին հարցրեցին, թե արդյոք նա Ալիևի հետ խոսել է մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին: Բոլթոնը պատասխանել է, որ ինքն Ալիևի հետ «շատ արգասաբեր երկխոսություն» է ունեցել, և «շատ ոլորտներ կան, որտեղ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել և միմյանցից ինչ-որ բաներ սովորել»: Ազատություն ռադիոկայանի՝ 2014թ-ին փակված գրասենյակի ճակատագրի մասին հարցին Բոլթոնն ասել է, որ չի քննարկել դա նախագահի հետ և մեջբերել է իր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը․ «ԱՄՆ-ն մտադիր չէ խրատներ տալ ուրիշ երկրներին»:

Սա առաջին անգամը չէ, երբ համաշխարհային առաջնորդները Բաքու են գալիս և անտեսում մադու իրավունքների թեման, թեև անկախ լրատվամիջոցներն ու քաղաքացիական ակտիվիստները նրանցից սպասում են դա։ Ըստ 2017թ-ի տվյալների՝ Ադրբեջանում ավելի քան 150 քաղբանտարկյալ կա, և երկիրը խոսքի ազատության վարկանիշում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։

«Բոլթոնի համար Ադրբեջան կատարած այցի նպատակը տարածաշրջանում անվտանգության հարցերն են, մասնավորապես, Իրանի դեմ պատժամիջոցները։ Իսկ մարդու իրավունքները նուրբ թեմա է և, հնարավոր է, որ Բոլթոնն այդ թեմաներին չի անդրադարձել հենց այն պատճառով, որ որ ցանկացել է Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության հարցերի շուրջ համաձայնության գալ», – JAMnews-ին ասել է ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության կառավարման անդամ Նաթիգ Ջաֆարլին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ Թրամփի խորհրդականը չէր բերել։ Ավելին, նա ասել է, որ տարածաշրջան է եկել ոչ նրա համար, որպեսզի փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շատ կարևոր է ԱՄՆ համար ռազմավարության տեսանկյունից, քանի որ այն միակ հարավկովկասյան երկիրն է, որը միաժամանակ սահմանակից է Ռուսաստանին և Իրանին։


Կարդալ ավելին JAMnews-ում