Միջազգային քաղաքականությունում ԱՄՆ նախագահի մարտավարության վերլուծությունը NewYorkTimes-ի երկու րոպեանոց մուլտիմեդիայում" />

Թրամփը, Հյուսիսային Կորեան և մենեջմենթի ոճը, որը հայտնի է որպես «խելագարի տեսություն»

Միջազգային քաղաքականությունում ԱՄՆ նախագահի մարտավարության վերլուծությունը NewYorkTimes-ի երկու րոպեանոց մուլտիմեդիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր դաշնակիցներին ցնցելով, հայտարարել է (New York Times).

«Եթե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնա, մեր պատասխանը կլինի կրակն ու ցասումը»:

Նախագահ Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնում է պատերազմով: Սակայն ոմանք համարում են, որ ԱՄՆ նախագահի կտրուկ արտահայտությունները սովորություն է, որը մնացել է այն ժամանակներից, երբ նա դեռ բիզնեսով էր զբաղվում: Եվ հնարավոր է, որ միջազգային քաղաքականությունում Թրամփը

«խելագարի տեսություն» է որդեգրել:

Այդ տեսության համաձայն՝ հակառակորդի վրա պետք է մարտական տրամադրված և անկանխատեսելի մարդու տպավորություն թողնել: 

Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է.

«Ես ուզում եմ անկանխատեսելի լինել»:

Օրինակներ

Այդպիսի պահվածքը պետք է ենթադրաբար ընդդիմադիրներին վախ ներշնչի:

Այդ տեսության երկրպագուներից մեկն ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, որը հայտարարում էր.

«Հակառակորդին պետք է համոզել մարտի դաշտում: Ես պետք է ցույց տամ, որ մինչև վերջ եմ գնալու»:

Նիքսոնը նկատի ուներ, որ պատրաստ է միջուկային զենք կիրառել Վիետնամի եմ: Նրա նպատակը Վիետնամի ղեկավար Հո Շի Մինին վախեցնելն էր:

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես հայտնի էր իր կոշտ հայտարարություններով:

Սակայն «խելագարի տեսության» իր տարբերակն է դավանում նաև Հյուսիսային Կորեան: Վերջին ամիսներին նա բազմիցս պարծեցել է բալիստիկ հրթիռների իր հաջող փորձարկումներով՝ դա ուղեկցելով պրոպագանդիստական տեսանյութերի ցուցադրմամբ: Փհենյանը զգուշացրել է, ոչ սադրանքի դեպքում նա հարված կհասցնի ամերիկյան տարածքին՝ Գուամ կղզուն:

Այժմ ԱՄՆ վարչակազմի այլ ներկայացուցիչներ, օրինակ, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փորձում են մեղմել իրենց նախագահի կոշտ հայտարարությունները.

«Խոսքը գնում է այն մասին, թե ինչպես մենք կցանկանայինք բարելավել իրավիճակը: Խոսքը բացարձակ այն մասին չէ, թե մենք սպառնում ենք նրանց»:


Կարդալ ավելին JAMnews-ում