Օրական մոտ 45 երեխա է սեռական բռնության ենթարկվում, այդ թվում՝ մանկահասակ աղջիկներ, որոնց ամուսնացրել են" />

Թուրքիա․ սեռական բռնությունը երեխաների հանդեպ

Օրական մոտ 45 երեխա է սեռական բռնության ենթարկվում, այդ թվում՝ մանկահասակ աղջիկներ, որոնց ամուսնացրել են

Սկսենք թվերից։

Յոթ տարվա ընթացքում՝ 2010-2017 թթ-ին, Թուրքիայում երեխաների հանդեպ սեռական բռնության փաստով 134 հազար 960 քրեական գործ է հետաքննվել։

Հասարակ վերահաշվարկի դեպքում ստացվում է, որ օրական մոտ 45 երեխա սեռական բռնության է ենթարկվում։ Այդ թվին են պատկանում նաև մանկահասակ երեխաները, որոնց վաղ են ամուսնացրել (օրենքը թույլ է տալիս ամուսնանալ միայն 18 տարեկանից)։

Եվ սա միայն պաշտոնական վիճակագրությունն է, հետաքննված դեպքերը (արդարադատության նախարարության տվյալները)։

Շոկի ենթարկված հասարակությունը պահանջում էր միջոցներ ձեռնարկել, և 2018թ-ին կառավարությունը սկսեց զբաղվել խնդրով։ Խորհրդարանին է ներկայացվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխություներ կատարելու նախագիծը։ Երեխաների և կանանց հանդեպ սեռական բռնության համար պատիժը զգալիորեն կխստացվի։ Թե հստակ ինչ է նախատեսված, կպատմենք բուն խնդրին անդրադառնալուց հետո։

Բռնության համաճարակ

 Ա

յժմ Թուրքիայում սպասում են երեխաների սպանության հետ կապված հերթական հետաքննության դատավճռին։

9-ամյա Սեդանուր Գյուզելի մարմինը հայտնաբերվել էր յոթօրյա որոնումներից հետո։ Երեխան անհետացել էր սեպտեմբերին Կարսի Կագըզման թաղամասում։

Պարզվել էր, որ երեք հարևանները սկզբից բռնաբարել էին Սեդանուրին, իսկ հետո՝ սպանել։

Դեկտեմբերի 21-ին պետական մեղադրողը մեղադրյալների համար ցմահ ազատազրկում պահանջեց ծանրացուցիչ հանգամանքներով դիտավորյալ սպանության համար, ինչպես նաև 24 տարվա ազատազրկում՝ երեխա բռնաբարելու համար։

 Է

վրիմի կորելուց մեկ ամիս առաջ՝ 2018թ-ի հունիսին, երկրի տարբեր հատվածներում գրեթե միաժամանակ երեք երեխա էր սպանվել՝ եռամյա Լեյլա Այդեմիրն՝ Աղրըից, 8-ամյա Էլուլ Յագլըքարան՝ Անկարայից և Ուֆուք Թաթարը՝ Հաթայ բնակավայրից։

Այս երեխաները սեռական բռնության չէին ենթարկվել․ նրանց սպանել էին ազգականների միջև թշնամանքի պատճառով։

Թուրքիայի իշխանություններն ունակ չեն պաշտպանելու երեխաներին

Այս մասին խոսում են տեղի հասարակական կազմակերպությունները։

Սոցիոլոգ Էմրահ Քըրըմսոյն ասում է, որ, ի հավելումն երեխաների սպանության վիճակագրությանը, պետք է հիշել նաև այն, որ վերջին 7-8 տարվա մեջ անհետ կորել է ավելի քան 100 հազար երեխա։

«Դա անհավանական թիվ է, – ասում է նա, – և առիթ է պետության համար այս խնդիրն առաջնահերթություն դարձնելու համար»։

Թուրքիայում մասնագիտացված փաստաթուղթ կա, որը հանրագումարի է բերում երեխաների պաշտպանության համար պարտադիր կանխարգելիչ միջոցառումները․ դա Երեխաների պաշտպանության ծառայությունների համակարգման մասին ռազմավարական փաստաթուղթն է։ Այն հաշվարկված է 2014-2019 թթ-ի համար։

 Թուրքիայում ութ տարում ավելի քան 100 հազար երեխա է անհետ կորել 

Սակայն «Կասեցնենք կանանց սպանությունն» առցանց պլատֆորմի նախագահ, դոկտոր Գյուլսում Կավն ասում է, որ փաստաթուղթը գոյություն ունի միայն ֆորմալ։

«Այդ փաստաթղթի մասին ոչ գերատեսչությունները, ոչ էլ հասարակությունում անգամ չեն հիշատակում։ Կարծում եմ, որ եթե պետական կառույցները պարզապես աշխատեին՝ այդ հրահանգների համաձայն, խնդիրների կեսն ինքնաբերաբար կլուծվեր»։

Մահապատի՞ժ, թե՞ երեխաներին պաշտպանելու ավելի շատ միջոցներ

2014թ-ին սեռական բռնության և երեխաների սպանության փաստերի քանակը Թուրքիայում հասել էր իր գագաթնակետին, և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասարակությանն առաջարկել էր քննարկել, թե արդյոք արժե մահապատիժը վերադարձնել դատավարություն։

Այս պահի դրությամբ Թուրքիայում մահապատիժը չի վերականգնվել, սակայն օրենսդրությունը զգալիորեն խստացվել է։ Մանկահասակ երեխաների սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսվում խիստ ռեժիմի գաղութներում։ Երեխաների հանդեպ սեռական և կենցաղային բռնության համար՝ 20 տարվա ազատազրկում։

Երեխաների հանդեպ բռնության համար պատիժը խստացնելու փոխարեն պետք էր ուժեղացնել նրանց բռնությունից պաշտպանելու միջոցները 

 

«Թուրքիայում երեխաների հանդեպ հանցագործությունների համար պատիժներն, առանց այդ էլ, ավելի խիստ են, քան այլ պետություններում։ Սակայն իրավիճակը դրանից չի փոխվում։ Գլխավորն, ինչ պետք է անել, այն է, որ առկա օրենքներն աշխատեն», – ասում է Անչափահասների գործերով փաստաբանների կոլեգիայի անդամ, փաստաբան Գազալ Բայրամը։

Յուրաքանչյուր տարի 27 հազար մանկահասակ աղջիկ է ամուսնանում

Մանկապղծությունը Թուրքիայում վտանգավոր միտում է դարձել ոչ միայն քրեական խրոնիկայի առումով։

Միայն գրանցված փաստերով ողջ երկրում տարեկան միջինում 27 հազար երեխա է ամուսնացվում։

Երեխաների հանդեպ սեռական բռնության փաստերի առթիվ սկսված բոլոր հետաքննությունների մոտ 45%-ը չի հասցվում մեղավորներին պատժելուն։

Մանկապղծության դեպքերի հաճախակիության առումով Թուրքիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, ասված է Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության ստամբուլյան բաժանմունքի վերջին հաշվետվությունում։

Նույնիսկ Թուրքիայի 2007-2014 թթ-ի նախագահ Աբդուլլա Գյուլի կինն էր նրա հետ ամուսնացել 15 տարեկանում։ Իսկ Գյուլն այդ ժամանակ 30 տարեկան էր։

Կրոնական համայնքներ ու մանկապղծություն

Թուրքիայում տարածված են նաև երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերն ուսումնական հաստատությունների հանրակացարաններում։ Պետք է նշել նաև կրոնական համայնքներին պատկանող հանրակացարանները, որոնք ծառայություններ են մատուցում շատ էժան գներով։

Միայն չորս ամսվա ընթաքում՝ 2017թ-ի վերջից մինչև 2018թ-ի սկիզբը, երեք քրեական գործ էր հարուցվել դաստիարակչական աշխատանքով զբաղվող կրոնական համանքներում երեխաների հանդեպ սեռական բռնության փաստերի առթիվ։

Տուժածների թվում էր 9-ամյա տղա։

Հանրակացարանների մեծ մասը, որոնցում գրանցվել էին այս փաստերը, պատկանում են «Սուլեյմանականներ» կրոնական համայնքին։

Այդ համայնքի դեմ արդեն երկար տարիներ բողոքում է ընդդիմությունը, սակայն դրա հանդեպ ոչ մի միջոցառում չի ձեռնակվում։ Բոլոր պատմություններն ավարտվում են միայն առանձին «սուլեյմանականների» պատժելով, որոնց անուններն առկա են երեխաների դեմ սեռական բռնության մասին գործերում։

Վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած ամենաաղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել «Անսար վաքֆը» կրոնական համայնքի հանրակացարանում, որտեղ երեխաներ էին բռնաբարվել։

2012-2015թթ-ին Մահերամ Բույուքթուրք անունով մի ուսուցիչ սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 45 տղաների հանդեպ։ Նրան դատապարտել էին 508 տարվա ազատազրկման։

Սակայն այս աղմկարույց գործի շրջանակում ամենաշոկային իրադարձությունն այն ժամանակվա ընտանիքի գործերով և սոցիալական քաղաքականության նախարար Սեմա ռամազանօղլուի արտահայտությունն էր։

«Մենք չենք կարող մի ամբողջ համայնք սևացնել մեկ դեպքի պատճառով», – ասել էր նա։

Կին նախարարի այս հայտարարությունը երկար ժամանակ պահպանվում էր լրատվական պարբերականների օրակարգում և վրդովմունքի ալիք էր առաջացրել քաղաքական ընդդիմության մոտ։

Չնայած բոլոր բողոքներին՝ «Անսար վաֆըն» գործում է մինչև այսօր։

Ի՞նչ է ձեռնարկում կառավարությունը

2008 թ-ի նոյեմբերի 20-ին արդարադատության նախարարությունը շրջաբերական գրություն էր տարածել երեխաների և կանանց սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների վերաբերյալ։

Յոթ կետից կազմված փաստաթուղթը դատախազներից պահանջում է դիմումը ստանալուց անմիջապես հետո  հետաքննություն սկսել։

Մոտ ապագայում քրեական օրենսգրքում փոփոխություններ են սպասվում։ Փոփոխությունների նախագծի համաձայն, որն արդեն ներկայացվել է խորհրդարանի դիտարկմանը, երեխաների հանդեպ սեռական բռնության մեղադրանքով պատիժը էլ ավելի կխստացվի, իսկ ազատազրկման ժամկետը ներկայիս 20 տարուց կբարձրացվի մինչև 40 տարի։

Բացի այդ, մեղադրյալը քիմիական ամորձատման կենթարկվի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում