Զանգվածային ցույցեր և տասնյակ կալանավորվածներ. առաջին արձագանքները հանրաքվեի արդյունքներին" />

Թուրքիան ասել է «այո՞»

Զանգվածային ցույցեր և տասնյակ կալանավորվածներ. առաջին արձագանքները հանրաքվեի արդյունքներին

Թուրքիան բաժանվել է նրանց, ովքեր հաղթանակ են տոնում հանրաքվեին, և նրանց, ովքեր պահանջում են ձայների վերահաշվարկ: Սա առաջին շաբաթն է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկից հետո: Ի՞նչ են խոսում երկրի տարբեր շերտերում: JAMnews-ի ռեպորտաժը Ստամբուլից:

Սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում կայացել է ապրիլի 16-ին: Բնակչությունը պետք է որոշեր՝ արդյոք պետք է Թուրքիայի Սահմանադրությունում 18 յուրահատուկ փոփոխություններ անել, այդ թվում.

  • չեղարկել կառավարման խորհրդարանական համակարգն ու անցնել նախագահական հանրապետության;
  • լուծարել վարչապետի պաշտոնը;
  • ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը;
  • բարեփոխել Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը:

Երեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն ընտրական խորհուրդը հրաժարվեց չեղարկել հանրաքվեի արդյունքները. ընդդիմությունը վիճարկում էր մոտ 2 մլն ձայն: Դա նշանակում է, որ նախագահ Ռեջեբ Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումների կողմանկցիները վերջնականապես հաղթանակ տարան նվազագույն առավելությամբ՝ 51 տոկոս 49-ի դեմ:

«Daily Sabah” թերթից

««Դեմ» քվեարկած թուրք ընտրողնե՛ր, բարի գալուստ «48%-ի ակումբ»: Պատրաստ եղեք նրան, որ ձեր բազմաթիվ ձայներն ու համոզիչ փաստարկներն ամբողջությամբ կանտեսվեն», – մեջբերում բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալի ֆեյսբուքյան գրառումից:

Նա թվեր է բերում, որոնք բնութագրում են այդ նորահայտ «ակումբի» անդամներին:

  • «Դեմ» քվեարկած թուրք ընտրողներ՝ 48,6 %;
  • Նրանք, ովքեր քվեարկել են Հիլարի Քլինթոնի օգտին վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին՝ 48,2 %;
  • Բրիտանացի ընտրողներ, որոնք քվեարկել են այն բանի օգտին, որ երկիրը մնա Եվրամիության կազմում՝ 48,2 %:

Թուրքիայում կայացած քվեարկության արդյունքները կիրակի՝ ապրիլի 16-ին ցույց են տալիս, որ երեք խոշորագույն թուրքական քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի բնակիչները կտրականապես դեմ են քվեարկել՝ 60-70% արդյունքով:

Ընտրություններից հետո ողջ շաբաթ թուրքական քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում: Չնայած որ լիովին հնարավոր է, որ մոտ ժամանակներս դրանք դադարեցվեն. Թուրքիայում շարունակում է գործել 2016թ-ի ամռանը ռազմական հեղաշրջման փորձից հետո մտցված արտակարգ դրությունը:

Ապրիլի 20-ին Ստամբուլում ձերբակլվել է հանրաքվեի արդյունքների դեմ փողոցային ցույցերի 19 կազմամկերպիչ: Նրանք մեղադրվում են «բնակչության շրջանում թշնամության սերմանման համար»:

 

«Կիրակի թուրք ժողովրդի ընդունած որոշումը լեգիտիմությունից զրկելու եվրոպական հակաթուրքական շրջանակների և «ոչ»-ի արշավի փորձերը ժողովրդականություն չեն վայելում և վրդովիչ են, – ապրիլի 21-ին գրում է İlnur Çevik տեսաբանը «Daily Sabah”-ում:  – Ընդդիմությունը սարսափելի սխալ է գործում: Որքան շուտ նա հասկանա դա և տեղի տա ժողովրդի կամքին, այնքան լավ»:

 

 

Այնուամենյանիվ, ԵԱՀԿ-ն և մի շարք անկախ դիտորդներ կասկածի են ենթարկում հանրաքվեի ժողովրդավարական բնույթը: Մասնավորապես, նշվում են հետևյալ խախտումները.

  • Թուրքիան գտնվում է արտակարգ դրությունում և քաղաքացիների բազային ազատությունները սահմանափակ են:|
  • Ընտրողներն անաչառ և հավասարակշիռ տեղեկատվություն չեն ստացել նախքան հանրաքվեն:
  • Քվեարկության է դրվել 18 փոփոխությունների ցանկ, սակայն հնարավորություն չի եղել դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրել: Դրա փոխարեն քվեաթերթիկներն ընտրողներին առաջարկել են պարզապես «այո» կամ «ոչ» ասել:
  • Բարձրաստիճան պաշտոնյաները «ոչ»-ի արշավի կողմնակիցներին հանրային կերպով ահաբեկիչներին համակրող տարրեր էին անվանում:
  • Լրագրողների կալանքներն ու մեդիապարբերականների փակումը նպաստել են երկրում մասշտաբային գրաքննությանը:

Պայմանական «ասա ոչ» հանրաքվեին արշավի փաստարկները մոտավորապես նույնն են, այժմ Թուրքիայի նախագահը բացառիկ հնարավորություններ, լիազորություններ և իշխանություն է ստացել: Ստամբուլի քաղաքային խորհրդի անդամ Այշե Բերքթայի կարծիքը, որը ձայնագրվել է Ստամբուլում ապրիլի 16-ին՝ հանրաքվեի օրը, կայացած բողոքի ակցիայի ժամանակ::

Սակայն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցների մեկնաբանությունների տոնայնությունը վատատեսական է: Ենթադրվում է, որ այդպիսի արդյունքը Թուրքիայի համար երկար ժամանակով փակում է եվրաինտեգրացիայի հնարավորությունը:

Ընդ որում, նշվում է, որ Էրդողանի հաղթանակում զգալի դեր են խաղացել Եվրոպայում ապրող թուրք քաղաքացիները: Եվ դրան նրանց դրդել են այդ երկրների իշխանությունների գործողությունները, օրինակ, Հոլանդիայում թուրքական կառավարության անդամների մասնակցությամբ նախընտրական ցույցերի արգելքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Սակայն նա դեռ միակ արևմտյան առաջնորդն է, որը սթրես չի ապրում քվեարկության արդյունքների պատճառով: Եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդներն անհանգստությամբ են խոսում այն մասին, որ Էրդողանի օգտին ձայների փոքր առավելությունը՝ ընդամենը 51,4%, խոսում է թուրքական հասարակությունում լուրջ պառակտման մասին:

Դա շատերին է անհանգստացնում նաև Թուրքիայում:

«Մեզ  միասնական պետություն է պետք», – ասում է թուրքական խորհրդարանի պատգամավոր Ֆիլիզ Քերեսթեչիօղլուն, որը հանրաքվեի գաղափարն ինքնին խթան է համարում հասարակությունում վտանգավոր բևեռացման համար:

Սակայն գործող իշխանությունների կողմնակիցները, որոնք այնուամենայնիվ մեծամասնություն են կազմել, համենայնդեպս ըստ պաշտոնական տվյալների, լայնորեն հաղթանակ են տոնում:

Իշխանական կուսակցության ակտիվիստներից մեկը, որի անունը Հաքան է, այսպես է նկարագրել իր դրդապատճառներն ու հույսերը.

«Մենք չենք ուզում, որ մեզ ընկալեն միայն որպես երկիր-հանգստավայր, էժան բանջարեղենի աղբյուր և վայր, որը եվրոպական փողերով զսպում է փախստականների հոսքը: Մենք կարող ենք իրոք հարգված դառնալ, սակայն դրա համար ուժեղ քաղաքական կամք է պետք»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում կտրականապես հերքել է բռնապետ դառնալու մտադրության համար մեղադրանքները:

«Ես մահկանացու եմ, – ասել է նա: Կարող եմ մահանալ ցանկացած պահի: Այդ բարեփոխումները նրա համար են, որ Թուրքիան դուրս բերեն ժողովրդավարական զարգացման նոր փուլ»:


Կարդալ ավելին JAMnews-ում