Դրանք կկայանան հունիսի 24-ին" />

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կկայանան

Դրանք կկայանան հունիսի 24-ին

Ապրիլի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Դրանք տեղի կունենան հունիսի 24-ին՝ մեկ տարով ավելի վաղ, քան պետք է կայանային, հաղորդում է CNNը:

2017թ-ին Թուրքիայում հանրաքվե է կայացել, որի արդյունքում ընդլայնվել են Էրդողանի լիազորությունները, իսկ երկիրը խորհդարանական հանրապետությունից վերածվել է նախագահականի: Հանրաքվեի արդյունքում սահմանադրությունում կատարված փոփոխություններն այդ թվում թույլ են տալիս Թուրքիայի նախագահին խորհրդարանի անդամների 60 տոկոսի աջակցության դեպքում արտահերթ ընտրություններ նշանակել:


Կարդալ ավելին JAMnews-ում