Վրաստանում թուրքական դպրոցները կապված են թուրք դիսիդենտ Գյուլենի հետ և կարող են քաղաքական ճնշման զոհ դառնալ" />

Վրաստանում թուրքական դպրոցների ցանցի ղեկավարին ազատ են արձակել: Բայց դպրոցների ճակատագիրը անորոշէ

Վրաստանում թուրքական դպրոցները կապված են թուրք դիսիդենտ Գյուլենի հետ և կարող են քաղաքական ճնշման զոհ դառնալ

Թբիլիսիում Դեմիրելի անվան քոլեջն առանց աշակերտների է մնացել: Լուսակնարը՝ Մանանա Վարդիաշվիլիի, JAMnews

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2018թ. փետրվարի 19-ին ազատ է արձակել Դեմիրելի անվան քոլեջի ղեկավար, Թուրքիայի քաղաքացի Մուսթաֆա Էմրե Չաբուկին, որը 10 ամիս բանտում էր: Նա ձերբակալվել էր Թուրքիայի խնդրանքով, որը վերջինիս մեղադրում է  ահաբեկչություն իրականացնելու մեջ և պահանջում է նրան արտահանձել:

Անհայտ է, թե ինչ է սպասում Վրաստանում հեղինակավոր թուրքական դպրոցներին, որոնք Ֆեթուլլա Գյուլենի կողմից հիմնադրված ցանցի մի մասն են: Իսկ Գյուլենին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ: Այս դպրոցների փակման պաշտոնական պատճառը խախտումներն են, սակայն փորձագետները կարծում են, որ Թուրքիայի իշխանություններն են ճնշում գործադրում Վրաստանի վրա:

JAMnews- ի այս հոդվածը հրապարակվել է 2017 թ. հոկտեմբերին, սակայն դպրոցների հետ կապված իրավիճակը դեռ չի փոխվել:

Վրաստանում մի քանի ամսվա ընթացքում երկու հեղինակավոր մասնավոր դպրոց է փակվել, իսկ դրանցից մեկի մենեջերը կալանավորված է: Փակման պաշտոնական պատճառը դպրոցների թույլ տված խախտումներն են: Երկու դպրոցն էլ թուրք դիսիդենտ՝ թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենին պատկանող ցանցի մաս են կազմում: Վրացական իշխանությունները գտնվում են հարևան պետության ճնշման տակ, կարծում են փորձագետները:

«Դպրոցներ՝ ահաբեկիչների համար»

Վ

երահսկող մարմինը՝ Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը, օգոստոսի 29-ին՝ ուսումնական տարվա մեկնարկից երկու շաբաթ առաջ, կասեցրեց Դեմիրելի անվան քոլեջի հավատարմագրումը, որը Վրաստանի վրացերենով և անգլերենով դասավանդող ամենահեղինակավոր դպրոցներից մեկն է: 360 աշակերտ չկարողացավ գնալ իր դպրոց և ստիպված էր տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ:

Մայա Արզիանին սովորել է Դեմիրելի դպրոցում: Այժմ նա հաճախում է ուրիշ մասնավոր վարժարան: Մայան ասում է, որ իր համադասարանցիների պես ինքը նույնպես դժվար է հարմարվել նոր դպրոցին.

«Դեմիրելի անվան քոլեջն ինձ համար միայն դպրոց չէր: Դա ընտանիք էր շատ ընկերական և ջերմ միջավայրով… Շատ դժվար էր լքել այդ մթնոլորտը: Դպրոցն ամեն դեպքում դժվար է փոխել, հատկապես, երբ սեփական կամքով չես դա անում»:

Փակվել է այն դպրոցը, որի աշակերտները բազմաթիվ առարկաներից միջազգային օլիմպիադաներում մշտապես Վրաստանի հավաքականի կազմում են եղել, այս տարի Վրաստանի աշակերտների ստացած 14 մեդալներից շահել են՝ հինգը:

Այս ուսումնական տարում աշակերտներն այդպես էլ չհաճախեցին Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջ: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

2017թ-ի փետրվարին կասեցվել է մեկ այլ հեղինակավոր դպրոցի՝ Բաթումիի Դեմիրելի քոլեջի գործընկեր, Շահինի անվան լիցեյի հավատարմագրումը: Վերահսկող մարմնի տեղեկատվության համաձայն՝ դպրոցում, որտեղ 350 երեխա էր սովորում, խախտվել են աշակերտների ընդունման կանոնները:

Երկու դպրոցները միավորում է այն, որ նրանք «Չագլար կրթական ցանցի» անդամ են, ինչը ասոցացվում է «Հիզմեթ» շարժման հետ, որն էլ հարում է թուրք գրող և դիսիդենտ Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարներին, իսկ վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի համար:

Հասարակության մի մասը միանգամից սկսեց կասկածել, որ բանն այստեղ խախտումները չեն, այլ իշխանությունների կողմից Թուրքիայի պահանջները չկատարելը: Հատկապես, որ Շահինի անվան դպրոցի փակումից առաջ Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիզքանը հայտարարել էր, որ Գյուլենի կողմնակիցներն իրենց դպրոցներում «սերունդներ են դաստիարակում, որոնք ծառայում են ոչ թե պետությանն, այլ ահաբեկչական խմբավորումներին»: Նա Աջարիայի բնակիչներին խորհուրդ էր տվել երեխաներին Շահինի դպրոց չտանել: Այնուհետև հյուպատոսը հայտարարել էր, որ իր խոսքերը սխալ են թարգմանել:

Գյուլենի անվան հետ կապված դպրոցների մասին խոսք գնաց նաև 2016թ-ի հուլիսին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ինչպես այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Թեդո Ջափարիձեն, վրացական իշխանությունները Թուրքիային խոստացել են «ուշադիր հետևել» այդ դպրոցներին: Ճիշտ է, նրա խոսքով, Թուրքիան չի պահանջել փակել դրանք:

2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո գրող և նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի նախկին գաղափարակիցն էր, իսկ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, մեղադրվեց հեղաշրջման փորձի համար և պետության թշնամի հայտարարվեց: Նրա կողմնակիցների հետապնդումները Թուրքիայում զանգվածային բնույթ սկսեցին կրել և տարածվեցին նաև այլ երկրների վրա:

Ֆեթուլլահ Գյուլեն: Լուսանկարը՝ REUTERS/Charles Mostoller

Թուրքիայում չստացված հեղաշրջումից հետո կալանավորվեց ավելի քան 50 հազար մարդ, 150 հազար մարդ ազատվեց աշխատանքից, այդ թվում՝ մանկավարժներ, շատերին արգելված է լքել երկիրը:

Վրաստանում Գյուլենի հետ ասոցացվող հանրակրթական հաստատությունների ցանցի մասնակից է ևս 6-ը, այդ թվում՝ Միջազգային սևծովյան համալսարանն ու շրջանների մի քանի լիցեյ:

Հարձակում քոլեջի վրա

Դ

եմիրելի անվան քոլեջի խնդիրները սկսվել են հավաստագրման կասեցումից շատ ավելի վաղ, պնդում է դպրոցի ղեկավարությունը:

Սկզբում չհաջողվեց վարձակալության գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել էկոնոմիկայի նախարարության հետ, և մեկ տարի առաջ քոլեջը ստիպված էր ազատել Թբիլիսիի Օրթաչալա շրջանում գտնվող շենքը:

Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո Թուրքիայում սկսեցին հարցաքննության կանչել ուսուցիչներին:

Քոլեջի սեփականատերերն առաջարկ ստացան վաճառել այն թուրքական պետական հիմնադրամին, սակայն գորածրքը չկայացավ:

— 2017թ-ի փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թույլ չտվեցին Վրաստան մտնել քոլեջում 60% մասնաբաժին ունեցող սեփականատիրոջը, Գերմանիայի քաղաքացի Ջիհար Աքինին:

Այդ նույն ժամանակ քոլեջի կառավարիչ Մուստաֆա Չաբուկը փորձեց լիազորագրով վերաձևակերպել սեփականատերերի՝ Աքինի և Թուրքիայի ևս երկու քաղաքացու մասնաբաժիններն ամերիկյան ընկերության վրա: Վրաստանի հանրային ռեեստրը մերժեց ձևակերպումը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Վրաստան կատարած այցի երկրորդ օրը՝ մայիսի 24-ին, ձերբակալեցին Մուստաֆա Չաբուկին: Նրա արտահանձնումը պահանջել էր Թուրքիան զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակից լինելու կասկածանքով: Թուրքիայի քաղաքացի Չաբուկը, որը վերջին 15 տարվա ընթացքում ապրում էր Վրաստանում, մինչև օրս վրացական բանտում է. դատախազությունը դեռևս ուսումնասիրում է Թուրքիայի փոխանցած ապացույցները:

Սեպտեմբերին՝ ուստարվա առաջին իսկ օրը, դպրոց ստուգման եկավ ֆինանսական ոստիկանությունը:

Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ դպրոցի տնօրեն Նինո Քավթիաշվիլին այդպես էլ չկարողացավ հանդիպել կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավային:

Այժմ Դեմիրելի անվան դպրոցի շենքում գործում են միայն դասընթացներ արտասահմանյան աշակերտների  համար: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews 

Ռազմավարական գործընկերության գինը

Վրացի փորձագետների մի մասը Վրաստանում թուրքական դպրոցների փակումը թուրքական իշխանությունների պատվերի կատարում է համարում: Այդպես է մտածում նաև քաղաքագետ Գիա Նոդիան.

«Երկու հաջողակ դպրոցների փակումը չի կարող պատահական համընկնում լինել: Պարզ է, թե ինչու դա կարող էին պահանջել Թուրքիայի իշխանությունները… Պարզ է, թե ինչու Վրաստանի իշխանությունները կատարեցին այդ քաղաքական պատվերը. Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, և բնականաբար մենք ուզում ենք, այդ երկրի իշխանությունները լավ վերաբերվեն Վրաստանին»:

Այնուամենայնիվ, կարծում է Նոդիան, այդ ամենը չի արդարացնում վրացական իշխանություններին, որոնք կարող էին ավելի շատ սկզբունքայնություն դրսևորել, քանի որ «Թուրքիան հազիվ թե մեզ հետ հարաբերություններ փչացներ երկու դպրոցի պատճառով»:

2006թ-ից, երբ Ռուսաստանը վրացական ապրանքի էմբարգո հայտարարեց, Թուրքիան Վրաստանի համար մեկ առևտրային գործընկերը դարձավ: Թուրքիային է բաժին ընկնում վրացական արտահանման 16,9%-ը: Բացի այդ, 2017թ-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Թուրքիան մասշտաբների առումով Վրաստանի տնտեսության մեջ ներդրումներ անող 3-րդ պետությունն է:

Քաղաքագետ Կոռնելի Կակաչիան կարծում է, որ Թուրքիան Թբիլիսիի վրա ճնշում է գործադրել, որին Վրաստանի իշխանությունները չեն կարողացել դիմակայել:

«Անթույլատրելի է մի ձեռքով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, երկրորդով փակել հաջողակ դպրոցներն ու դիտարկել Չաբուկի արտահանձնման հարցը: Այդ գործողություններն անհամատեղելի են և ուժեղ վնասում են Վրաստանի ժողովրդավարական իմիջին», – ասում է քաղաքագետը:

Միաժամանակ, ըստ նրա, հնարավոր մերժումն Անկարան կարող էր գնահատել որպես չստացված հեղաշրջման կողմնակիցների աջակցություն, իսկ Վրաստանի վրա ազդելու լծակներ հարևան երկիրը շատ ունի: Մասնավորապես, հնարավոր են բարդություններ այնպիսի հարցերում, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, դիվանագիտական աջակցությունը ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:

Բացի այդ, կարծում է Կակաչիան, հարաբերությունների բարդացումը սպառնում է խնդիրներ ստեղծել Թուրքիայում սեզոնային աշխատանք կատարող վրացիների համար, ինչպես նաև կարող է ներդրումների կրճատման բերել, ինչը կանդրադառնա տնտեսության վրա:

Ֆիզիկայի կաբինետը Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջում: Լուսանկնարը՝ Մանանա Վարդիաշվիլիի, JAMnews

Նրա խոսքով՝ երկու դպրոցներում էլ գլխավոր չափորոշիչները՝ կադրերը, ենթակառուցվածքը, ուսումնական պլանները և ուսուցման գործընթացը, որոնք պետք է գնահատեր խորհուրդը, ապահովված էին ամենաբարձր մակարդակով: «Խորհուրդը եզրակացրել է, որ դպրոցները համապատասխանում են կրթության չափանիշներին, սակայն օրենք են խախտում: Խախտումները գնահատել են փորձագետներ, որոնք իրավաբաններ չեն եղել, և հաստատել են խորհրդի անդամները, որոնք իրավական գիտելիքներ չունեն», — ասում է Թաբաթաձեն:

Նա ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ դպրոցը Թուրքիայից եկած երեխաներին, որոնք սպասում էին կրթության նախարարության կողմից իրենց ատեստատների ճանաչմանը, հնարավորություն է տվել դասերին մասնակցել. «Խորհուրդը խախտում է համարել այն քայլերը, որոնք դպրոցը ձեռնարկել է հանուն աշակերտների, կրթության հասանելիության»:

Ռազմավարական գործընկերության գինը

Վրացի փորձագետների մի մասը Վրաստանում թուրքական դպրոցների փակումը թուրքական իշխանությունների պատվերի կատարում է համարում: Այդպես է մտածում նաև քաղաքագետ Գիա Նոդիան.

«Երկու հաջողակ դպրոցների փակումը չի կարող պատահական համընկնում լինել: Պարզ է, թե ինչու դա կարող էին պահանջել Թուրքիայի իշխանությունները… Պարզ է, թե ինչու Վրաստանի իշխանությունները կատարեցին այդ քաղաքական պատվերը. Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, և բնականաբար մենք ուզում ենք, այդ երկրի իշխանությունները լավ վերաբերվեն Վրաստանին»:

Այնուամենայնիվ, կարծում է Նոդիան, այդ ամենը չի արդարացնում վրացական իշխանություններին, որոնք կարող էին ավելի շատ սկզբունքայնություն դրսևորել, քանի որ «Թուրքիան հազիվ թե մեզ հետ հարաբերություններ փչացներ երկու դպրոցի պատճառով»:

2006թ-ից, երբ Ռուսաստանը վրացական ապրանքի էմբարգո հայտարարեց, Թուրքիան Վրաստանի համար մեկ առևտրային գործընկերը դարձավ: Թուրքիային է բաժին ընկնում վրացական արտահանման 16,9%-ը: Բացի այդ, 2017թ-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Թուրքիան մասշտաբների առումով Վրաստանի տնտեսության մեջ ներդրումներ անող 3-րդ պետությունն է:

Քաղաքագետ Կոռնելի Կակաչիան կարծում է, որ Թուրքիան Թբիլիսիի վրա ճնշում է գործադրել, որին Վրաստանի իշխանությունները չեն կարողացել դիմակայել:

«Անթույլատրելի է մի ձեռքով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, երկրորդով փակել հաջողակ դպրոցներն ու դիտարկել Չաբուկի արտահանձնման հարցը: Այդ գործողություններն անհամատեղելի են և ուժեղ վնասում են Վրաստանի ժողովրդավարական իմիջին», – ասում է քաղաքագետը:

Միաժամանակ, ըստ նրա, հնարավոր մերժումն Անկարան կարող էր գնահատել որպես չստացված հեղաշրջման կողմնակիցների աջակցություն, իսկ Վրաստանի վրա ազդելու լծակներ հարևան երկիրը շատ ունի: Մասնավորապես, հնարավոր են բարդություններ այնպիսի հարցերում, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, դիվանագիտական աջակցությունը ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:

Բացի այդ, կարծում է Կակաչիան, հարաբերությունների բարդացումը սպառնում է խնդիրներ ստեղծել Թուրքիայում սեզոնային աշխատանք կատարող վրացիների համար, ինչպես նաև կարող է ներդրումների կրճատման բերել, ինչը կանդրադառնա տնտեսության վրա:

Նախագահ Էրդողանի կողմնակիցները տոնում են նախագահական լիազորությունների ուժեղացման մասին հանրաքվեի արդյունքները: Ստամբուլ, 2017թ-ի ապրիլի 16: REUTERS/Huseyin Aldemir

Կակաչիան կարծում է, որ Վրաստանի իշխանությունները միայն մասնակի են բավարարել հարևանի ցանկությունները, դա նշանակում է, որ ճնշումը շարունակվելու է: «Վրաստանը շատ խոցելի է իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում և չի կարող միայնակ դիմակայել այդ ճնշմանը», – ասում է քաղաքագետն ու խորհուրդ տալիս երկրի իշխանություններին այդ գործում ներգրավել միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին երկրի հեղինակությանը վնաս չհասցնելու և միաժամանակ դաշնակցի հետ հարաբերությունները չփչացնելու համար:

Ի՞նչ է լինելու դպրոցների հետ

Մեկ տարի անց հնարավաոր է կրկին հավաստագրման դիմում ներկայացնել: Ղեկավարությունը դեռևս չգիտի, թե ինչ որոշում կկայացնեն հիմնադիրները:

Մինչ վրացական օրենսդրության խախտման համար երկու հաջողակ դպրոց էր փակվում, որոնցում ուսուցումն ազգային ծրագրով էր անցկացվում, Բաթումիում արդեն մեկ տարի է՝ մեկ այլ դպրոց է գործում, որը բացվել է Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ: Այդ դպրոցն ի սկզբանե շինարարության թույլտվություն և պաշտոնական հավաստագրում չի ունեցել: Ուսուցումն այնտեղ իրականացվում է թուրքերենով և թուրքական ծրագրով և այն անմիջականորեն ենթարկվում է Թուրքիայի կրթության նախարարությանը: Դրանում վրացական իշխանությունները դեռևս խնդիր չեն տեսնում:


Կարդալ ավելին JAMnews-ում