Ադրբեջանի հնագույն անկախ գործակալությունը շուտով կվերականգնի աշխաըանքը " />

«Թուրան» գործակալության հանդեպ բոլոր հարկային պատժամիջոցները չեղարկվել են

Ադրբեջանի հնագույն անկախ գործակալությունը շուտով կվերականգնի աշխաըանքը

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի հարկերի նախարարությունը չեղարկել է 2014-2016թթ-ի 37 հազար մանաթի (մոտ 22 հազար դոլար) հարկային պատժամիջոցները «Թուրան» հնագույն տեղեկատվական գործակալության հանդեպ:

Հարկերի նախարարության դեպարտամենտի պաշտոնական նամակում ասվում է, որ այդպիսի որոշում կայացվել է ստուգումների արդյունքում:

Օգոստոսի 7-ին հարկերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Թուրան» գործակալության դեմ հարկեր թաքցնելու մեղադրանքով, իսկ օգոստոսի 15-ին գործակալության գրասենյակում խուզարկություն է, անցկացվել և առգրավվել են ֆինանսական փաստաթղթեր, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ և լրագրողների անձնական իրեր:

2017թ-ի օգոստոսի 24-ին «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը մեղադրվել էր քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածով. ապօրինի ձեռնարկատիրություն, հարկերից խուսափում և պաշտոնեական իրավասությունների չարաշահում: Դատարանը որոշել է կալանավորել լրագրողին 3 ամսով նախաքննություն անցկացնելու ժամանակահատվածում:

Գործակալությունը սեպտեմբերի 1-ին գրեթե ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը: Կայքում տեղադրվում էին միայն ամենակարևոր նորությունները:

Ինչպես Ադրբջանի, այնպես էլ արտասահմանի հասարակական գործիչներն ու իրավապաշտպան կազմակերպություններն աջակցություն էին հայտնել «Թուրան» գործակալությանն ու նրա տնօրենին:

Սեպտեմբերի 11-ին նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր դիտարկել Մեհման Ալիևի կալանքի հնարավոր փոխարինումը և ազատ արձակել նրան երկրից չբացակայելու ստորագրությամբ: Նույն օրը Յասամալի շրջանային դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխարինվել է, և Մեհման Ալիևն ազատ է արձակվել:

Սակայն լրագրողի պաշտպանն ու նրա գործընկերները պահանջել են ամբողջությամբ արդարացնել նրան: Եվ կիրառված պատժամիջոցների չեղարկումը շատերի կողմից դիտարկվում է որպես կարևոր քայլ այդ ուղղությամբ:

«Թուրանի» աշխատակիցներն այդ նորությունն ուրախությամբ են ընդունել և հաղորդել են, որ գործակալությունը շուտով կվերականգնի աշխատանքը նախկին ռեժիմով:


Կարդալ ավելին JAMnews-ում