Ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում Աբխազիայի, Մերձդնեստրի և Կիպրոսի հակամարտությունները․ Carnegie Europe-ի փորձագետը՝ե Թբիլիսիում կայացած շհորհանդեսին" />

Թոմ դը Վաալ․ Աբխազիայի ինքնամեկուսացումը հսկայական խնդիր է

Ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբերվում Աբխազիայի, Մերձդնեստրի և Կիպրոսի հակամարտությունները․ Carnegie Europe-ի փորձագետը՝ե Թբիլիսիում կայացած շհորհանդեսին

Ձախից աջ՝ զեկուցողներ Արչիլ Գեգեշիձեն և Թոմաս դը Վաալը, քննարկման մոդերատոր, Վրաստանի հանրային գործերի ինստիտուտի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն։ Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews  

«Ուղեբաժանին փոխազդելով Եվրոպայի դե ֆակտո պետությունների և առանձնացած տարածքների հետ» (Uncertain Ground: Engaging With Europe’s De Facto States and Breakaway Territories)․ այսպես է կոչվում Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով հայտնի վերլուծաբան Թոմաս դը Վաալի նոր աշխատությունը, որը հեղինակի կողմից ներկայացվեց Թբիլիսիում հունվարի 9-ին։

Շնորհանդեսը կազմակերպել էր Carnegie EuropeGo Group Mediaի հետ համատեղ։

Թոմաս դը Վաալը՝ Carnegie Europe-ի ավագ գիտաշխատողը կիսվեց Աբխազիայում, Մերձդնեստրում և Հյուսիսային Կիպրոսում հակամարտությունների շուրջ իրավիճակի իր տեսլականով։

«Այդ հակամարտությունները միավորում է այդ տարածքների բազմամյա գոյությունը՝ չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների անորոշ կարգավիճակով, մարտական գործողությունների բացակայությունն ու ձգձգվող բանակցային գործընթացը», – կարծում է Թոմաս դը Վաալը։

• Ինչպե՞ս Վրաստանը հզոր դարձնել կրկին․ վիճում են Միխեիլ Սաակաշվիլին և Թոմաս դը Վաալը

• Թոմաս դը Վաալ․ Վրաստան՝ բաց և փակ

Անդրադառնալով Աբխազիայի իրավիճակին՝ Թոմաս դը Վաալը նշեց, որ չճանաչման գործող քաղաքականության շրջանակում Եվրամիությունն արժե, որ, այնուամենայնիվ, զգալիորեն ավելացնի Աբխազիայի հետ իր շփումները։ Մասնավորապես, դրանք կարող են լինել ծրագրեր կրթության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում, նշել է նա։

Վաալի կարծիքով՝ 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո Աբխազիայում «պարադոքսալ իրավիճակ» է ձևավորվել

«Ռուսաստանի կողմից ճանաչումն Աբխազիային ավելի շատ ներդրումներ, տնտեսության համար ավելի շատ փող, սակայն միաժամանակ միջազգային մեկուսակցում բերեց։

Միջազգային կազմակերպությունները լքեցին Աբխազիան, փակվեց Ինգուրի գետի վրա տեղակայված վարչական սահմանի անցակետերի մի մասը, որոնցից օգտվում էր տեղի բնակչությունը»։

Նա Աբխազիայի ինքնամեկուսացումը «հսկայական խնդիր» անվանեց, այդ թվում՝ Թբիլիսիի և միջազգային հանրության համար։

Լևան Միքելաձեի հիմնադրամի տնօրեն, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Արչիլ Գեգեշիձեն, մեկնաբանելով դը Վաալի զեկույցը, նշեց, որ Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի և Աբխազիայի կոնֆլիկտների միջև զգալի տարբերություն կա։

«Եթե Մերձդնեստրում և Կիպրոսում հակամարտությայն փոխակերպում տեղի ունեցավ բռնությունից դեպի իրավական և քաղաքական գործընթաց, ապա այս դեպքում կրկին ու կրկին բռնության դեպքեր են տեղի ունենում», – ասաց Գեգեշիձեն։

Նրա խոսքով՝ կարևոր փաստ է  նաև այն, որ Աբխազիայում հակամարտությունը հստակ էթնիկական չափում ունի․ Աբխազիայում դեռևս պապուլյար է թշնամու կերպարն՝ ի դեմ Վրաստանի։ Զգալի է նաև այն, որ Թբիլիսիի և Սուխումի դիրքորոշումները կարգավորման վերջնական արդյունքի առթիվ արմատապես տարբերվում են։

Գեգեշիձեի խոսքով՝ հենց այդ պատճառով է, առաջին հերթին, անհրաժեշտ ջանքերն ուղղել հակամարտության փոխակերպմանը։

Աբխազիայի և Եվրոպայի համագործակցության հարցը հատուկ մանրամասն քննարկում ունեցավ։

«Ինչպե՞ս կարող է զարգանալ Եվրոպայի համագործակցությունն Աբխազիայի գործող դե ֆակտո իշխանությունների հետ այն պայմաններում, երբ այնտեղ թույլ չեն տալիս մուտք գործել Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, իսկ Աբխազիայի Գալի շրջանում խախտվում են էթնիկ վրացիների իրավունքները», – հարցադրում արեց Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Իվլիանե Խայինդրավան։

Ինչպես նշեց դը Վաալը, Աբխազիայի վրացական բնակչության իրավունքների հարցը շատ կարևոր է, և միջազգայն կազմակերպությունները պետք է Գալի բնակչությանն «ավելի շատ բան առաջարկեն» և, համագործակցելով Սուխումի հետ, վստահ լինեն, որ գալեցիների իրավունքների հետ կապված իրավիճակը բարեփոխվում է։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում