Ոչխարների մորթի կանոնները, վրդովմունք և մի քիչ փիլիսոփայություն " />

Թե ինչպես նշեցին զոհաբերության տոնն Ադրբեջանում

Ոչխարների մորթի կանոնները, վրդովմունք և մի քիչ փիլիսոփայություն

Ադրբեջանում այսօր նշվում է Գուրբան բայրամը՝ զոհաբերության տոնը, որը մուսուլմանական գլխավոր տոներից է։ Այսօր բարեպաշտ և հարուստ մուսուլմանները պետք է ոչխարի մատաղ անեն և միսը բաժանեն հարազատներին, հարևաններին և չքավորներին։

Գուրբան բայրամը նշվում է յուրաքանչյուր տարի դեպի մուսուլմանների համար սուրբ Մեքքա քաղաք կատարած ուխտագնացությունից հետո։ Տոնը սկիզբ է առնում աստվածաշնչյան մի լեգեդից, որը տեղափոխվել է Ղուրան․ մարգարե Իբրահիմը (Աբրահամ) ցանկանում էր Աստծուն զոհաբերել իր որդուն, իսկ Աստված տղային փոխարինեց ոչխարով։

Ժամանակակից Ադրբեջանում Գուրբան բայրամը պաշտոնական կարգավիճակ ունի և բավականին պոպոլյար է։ Վերջին տարիներին այն նաև սոցիալական երանգ է ստացել։

Առաջին հերթին, այսօր ոչխարներին հաճախ են մորթում որտեղ պատահի։ Այս տարի Պարենային անվտանգության գործակալությունը նախապես դիմել է նրանց, ովքեր զբաղվում են վաճառքով և մորթով, որպեսզի կենդանիները մորթվեն միայն դրա համար հատուկ հատկացված կետերում։ Սակայն այդ պահանջին ենթարկվեցին ոչ բոլորը․ առավոտյան քաղաքամերձ ավաններից աշխատանքի գնացող մարդիկ արդեն բողոքում էին ճանապարհի երկայնքով հոսող արյունից։

Երկրորդն էթիկական պահն է․ երկրի բնակիչների մի մասն այս տոնը չափազանց դաժան է համարում։ Նրանցից առավել մարտական տրամադրվածները մատաղ անողներին մեղադրում են երեսպաշտության համար, իբր տարին մեկ նրանք փորձում են «կաշառել» Աստծուն։ Վերջիններս, իրենց հերթին, «կենդանիների պաշտպաններին» նույնպես առաջարկում են երեսպաշտություն չանել, և տարին մեկ սկանդալ չսարքել ոչխարների համար, որոնց հանգիստ ուտում են մնացած 364 օրվա ընթացքում։

Սոցցանցերում այս թեմայով արտահայտվել են նաև հայտնի անձանցից ոմանք։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլի․

«Որքան հասկացա, ընկերներիցս ոմանք ուզում են, որ ոչխարներն իրենց մահով մահանան ծերությունից, իսկ մարդիկ տառապեն պրոտեինի պակասից)) Շնորհավոր տոնը»։

Կինոսցենարիստ Ռամիզ Ֆաթալիև․

«Այսօր տարվա հենց այն օրն է, երբ մենք ոչխար ենք զոհաբերում։ Տարվա մնացած օրերին մենք դրանով զբաղվում ենք միմյանց հետ։ Չէ՞ որ, երբ մենք վատ ենք վերաբերվում մարդկանց, մեր մտքով էլ չի անցնում նրանց ժապավեններ, զարդեր, բանտեր կամ խոպոպներ տրամադրել։ Հետևողական չենք։ Ոչխարներն ափսոս են։ Իսկ մարդկանց համար սիրտս ցավում է»։

Իսկ տնտեսագետ Թորգուլ Մաշալին մի քիչ «ոչխարային» վիճակագրություն է նշել․

«2018 թ-ի հուլիսի մեկի դրությամբ Ադրբեջանում 8 649 018 ոչխար կար։ Երկրի բնակչության թիվն, ըստ պաշտոնական վիճակագրության, նույն օրվա դրությամբ կազմում էր 9 936 134 մարդ։ Այլ կերպ ասած, մեզ մոտ մեկ հոգուն բաժին է ընկնում 0,87 ոչխար»։

Ի դեպ, տոնի նախօրեին վաճառողներից շատերը բարձրացրել էին ոչխարի գինը։ Եթե սովորական օրերին կենդանի ոչխարի գինը միջինում 8 մանաթ էր (մոտ 5 դոլար) քաշի մեկ կիլոգրամի դիմաց, ապա տոնից առաջ այն հասել էր 10 մանաթի (մոտ 6 դոլար) և ավել։


Կարդալ ավելին JAMnews-ում