Իտալիայի վարչապետի ռուսամետ հայացքները կարող են վճարված լինել Ռուսաստանի բյուջեից" />

Թե ինչպես է Ռուսաստանը ֆինանսավորում եվրոպացի քաղաքական գործիչներին

Իտալիայի վարչապետի ռուսամետ հայացքները կարող են վճարված լինել Ռուսաստանի բյուջեից

Ամերիկյան Buzzfeed պարբերականը պնդում է, որ իր տնօրինության տակ աուդիոձայնագրություն կա, որը վկայում է․ իտալական ծայրահեղ աջ «Լիգա» կուսակցությունը Կրեմլի ներկայացուցիչների հետ միասին Իտալիա ռուսական նավթի մատակարարման ընթացքում հսկայական գումարներ գողանալու խորամանկ սխեմա է մտածել։ 

• Հայհոյանք Պուտինի հասցեին վրացական ալիքով։ Քաղաքական գործիչների և փորձագետների մեկնաբանությունները

Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Արդյունքում «Լիգան» ստացել է չհայտարարագրված 65 մլն դոլար գումար սեփական կարիքները բավարարելու համար, իսկ ռուս միջնորդները՝ մեծ «ատկատ»։ 2018թ-ի ընտրությունների արդյունքում «Լիգան» դարձել է Իտալիայի իշխող կուսակցությունը։ Ողջ սխեման բացահայտել են Buzzfeed-ի թղթակիցները, որոնք պատմում են 2018թ-ին Մոսկվայում այդ գործարքի վերաբերյալ գաղտնի հանդիպումների և ֆինանսական բանակցությունների մասին։

Հանդիպում

Պարբերականի տվյալներով՝ 2018թ-ի հոկտեմբերին Մատեո Սալվինիի (այն ժամանակ նա փոխվարչապետ էր) Մոսկվա կատարած այցի ընթացքում նրա հետ էր նաև նրա օգնական Ջանլուկա Սավոյնին, որը հանդիպում էր կազմակերպել Կրեմլի անանուն բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մոսկովյան «Մետրոպոլ» հյուրանոցում ընթրիքի էին եկել նաև «Հյուսիսի լիգա»-ի Սավոյնիի ևս երկու համախոհ։

Մատեո Սալվինի

Գինը

Խոսակցությունների ձայնագրությունները վկայում են, որ իտալացիները փորձել են պամանավորվել մեկ տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլար արժողությամբ նավթի մատակարարման մասին։ Գործարքի ընդհանուր արժեքի 4%-ն իբր պետք է ստանար անմիջապես «Հյուսիսի լիգան»։

Ընդհանուր առմամբ, ըստ պարբերականի հաշվարկների, փոխվարչապետ Սալվինիի կուսակցությունը հաշվարկում էր այդ գործարքների օգնությամբ ստանալ 65 մլն դոլար։ Խոսակցության ընթացքում իտալացիները մի քանի անգամ ընդգծել են, որ մատակարարումները պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ «գալիք ընտրությունների» պատճառով։ Ակնհայտ է, որ խոսքը Եվրախորհրդի ընտրություններ մասին է, որոնք կայացել են այդ տարվա մայիսի վերջին։

Ապրանքը

«Հյուսիսի լիգա» կուսակցությունն Իտալիայում սատարում է ռուսամետ հայացքներին, իսկ Սալվինին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության պատժամիջոցներն «անիմաստ են տնտեսական, սոցիալական և մշակութային պատճառներով»։


Կարդալ ավելին JAMnews-ում