Պատմություն այն մասին, թե ինչպես այլընտրանքային նորությունները չշփոթել ապատեղեկատվության հետ " />

Թե ինչպես է չեխ նախկին բարմենը կեղծ լուրերի մեդիակայսրություն ստեղծել

Պատմություն այն մասին, թե ինչպես այլընտրանքային նորությունները չշփոթել ապատեղեկատվության հետ

Сoda story-ի նյութը

Թե ինչպես է Բուդեյովիցեից նախկին մի բարմեն մեդիակայսրություն հիմնել, որը սկզբում ցուցարար ուսանողների մասին ռեպորտաժներ էր հրապարակում, իսկ հետո սկսեց «Սպուտնիկը» հեռարձակել, դավադրության տեսությունները որպես նորություն և հետաքննություն ներկայացնել և Ուկրաինային ֆաշիզմի համար մեղադրել։

Բուդեյովիցեի բնակիչ Օնդրժեյ Գերշլը գարեջրատանը բարմեն էր աշխատում․ ամենահազվադեպ կարիերան չէ լեգենդար գարեջրատների քաղաքում։ Գերշլը գարեջուր էր լցնում, լսում, թե ինչպես են հյուրերը վիճում քաղաքականությունից և ուզում էր լրջորեն մասնակցել այդ խոսակցությանը։ Նա հիմնեց իր պես մարդկանց՝ «նորությունամոլների» համար կայք և այժմ՝ տարիներ անց, այլընտրանքային նորությունների ամենապոպուլյար և իրարամերժ կայքերի մի ամբողջ կայսրություն ունի։

«Ներկայիս լրատվամիջոցները կարևոր փաստեր են թաքցնում հանրությունից։ Մենք պատասխաններ ենք տալիս», – գրված է AC24 պարբերական ֆեյսբուքյան էջում։ Այս պարբերականը Գերշլի կայսրությունում անկյունաքարային նշանակություն ունի։

Ինչպե՞ս է աշխատում ռուսական պրոպագանդան վրացական շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում

Արդյո՞ք Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում ռուսական պրոպագանդան

Հեպատիտ С-ն Վրաստանում․ արդյո՞ք կհաջողվի հաղթել «դանդաղ մարդասպանին»

Օնդրժեյն ասում է, որ լրատվական ոլորտում իր հաջող կարիերան գործնական լավ հոտառության արդյունք է, ծախսերը նվազեցնելու ձգտում՝ վերափաթեթավորելով ուրիշների նորություններն ու պամտություններն ու շեշտը սենսացիաների վրա դնելով։ 2019թ-ի հունվարին AC24-ը կարող էր հպարտանալ մեկ միլիոն այցելուներով․ սա փայլուն արդյունք է տասը միլիոն բնակչություն ունեցող երկրի համար։ Ֆեյսբուքում AC24-ն ավելի քան հարյուր հազար բաժանորդ ունի։ Վերջին երկու տարիներին Գերշալը հաշվետվություն է ներկայացնում աճող շահույթի մասին։

Մեդիակայսեր հակառակորդները, սակայն, ավելի վատատեսական հայացք ունեն։ Նրանք կարծում են, որ AC24հաջողությունը վտանգավոր ազդակ է։ Ժամանակակից սեգմենտավորված մեդիաաշխարհում այս կայքի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես երբեմնի մարգինալ պարբերականը, որը պրոպագանդում էր այլընտրանքային տեսակետներ, կարող է փոխակերպվել ապատեղեկատվության ագրեսիվ ֆաբրիկայի։

«Եվրոպական արժեքներ» չեխական ոչ առևտրային վերլուծական կենտրոնը 2016թ-ի ապրիլին AC24-ի մասին այսպես էր գրում․ «Կայքը մի քանի մանիպուլյատիվ տեխնիկա է օգտագործում՝ գիտակցված ապատեղեկատվությունից մինչև դավադրության տեսությունները որպես լուրջ նորություն ներկայացնելը»։

Ապատեղեկատվությամբ զբաղվող չեխական և սլովակական կայքերի տվյալների հանրային բազան՝ Kospiratori.sk-ն, AC24-ը Կրեմլի ձայն է համարում։ Այս տարվա փետրվարի 13-ին կայքում հրապարակված տասը հոդվածից երեքը վկայակոչել է «Սպուտնիկ» ռուսական տեղեկատվական գործակալության չեխական տարբերակը։

AC24-ը կարող է կարևոր դեր խաղալ Եվրախորհրդարանի գալիք ընտրություններում հատկապես այն բանից հետո, երբ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ մանդատի ճակատագիրը վճռվում էր ընդամենը 150 հազար ձայնով։ Գործող պոպուլիստ նախագահ Միլոշ Զեմանը մի քանի հանրաքվե էր նախաձեռնել երկու միությունների՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, Չեխիայի Հանրապետության մասնակության մասին, որոնց AC24 կայքը ջանասիրաբար քննադատում է։

Գերշլն ասում է, որ իր առաքելությունը հասարակության համար ցնցումներ ապահովելն է։ Դե, մեկ էլ՝ փող աշխատելը։ Սկայպով տված հարցազրույցում նա ասել է, որ կապված չէ ոչ մի քաղաքական շարժման կամ կուսակցության հետ։ Նա նաև ոչ մի գաղափարախոսության չի դավանում։ Նա ասում է, որ պարզապես փող է աշխատում սենսացիոն և այլընտրանքային նորությունների շուկայում, որոնց պահանջարկը չեխերի շրջանում մեծ է։

Եվ նա խոստովանում է, որ չի ստուգում AC24-ում հրապարակվող նորությունները։

«Լսեք, մեր կայքն ամենաճշտախոսը կամ վստահության արժանին չէ, – ասում է Գերշլը։ – Մենք պարզապես չենք ուզում, որ մեր ընթերցողները կախված լինեն տեղեկությունների միայն մեկ աղբյուրից։ Նրանք պետք է հնարավորություն ունենան տարբեր աղբյուրների նորություններ համեմատելու»։

Գերշլն իր մեդիաբիզնեսը սկսել է 2011թ-ին, երբ չեխերն ու մյուս եվրոպացիները տարված էին Արաբական գարնան հեղափոխություններով և Occupy Wall Street շարժմամբ։

Նա իր առաջին կայքը բացել է այդ և մի քանի այլ շարժումների քննարկման համար, որոնք, ինչպես նա պնդում էր, բավականաչափ լավ չէին լուսաբանվում ավանդական մամուլի կողմից։ AC24 վաղ տարբերակները գրավում էին, ըստ նրա, «հարդքոր քաղաքական թմրամոլներին» և այնքան էլ շատ քլիքեր չէին բերում։

Այդ ժամանակ Գերշլն ու ևս երկու հոգի գործարկեցին «Գիտակցություն» ամսագիրը՝ երկար լրագրողական տեքստերի և էսսեների պլատֆորմը։ Ամսագրի կարգախոսը հետևյալն էր «Ամսագիր նրանց համար, ովքեր ցանկանում են իրոք ազատ լինել»։ Իսկ Գերշլը պատմում էր, որ իր նպատակը հասարակությանն արթնացնելն է։

Չեխ լրագրող, ակտիվիստ, այլ պարբերականներում կեղծ լուրերի մերկացմամբ զբաղվող Manipulatori.cz կայքի գլխավոր խմբագիր Յան Ցեմպերը հետևել է AC24-ին դրա հիմնադրման օրվանից։ Նա Գերշլին հանդիպել է Occupy հանրահավաքին և ուշադիր հետևել, թե ինչպես է սրընթաց կերպով փոխվում նախկին բարմենի պարբերականը։

«Սկզբում նրանք տեղեկություններ հրապարակեցին ցուցարարների պահանջների մասին, – ասում է Ցեմպերը։ – Նրանք ձայնի իրավունք տվեցին բոլոր այն ուսանողական շարժումներին, որոնք փորձում էին բարելավել համակարգը»։

AC24 կոնտենտը սկսեց փոխվել 2014թ-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։ Կայքում տեղադրվող հոդվածները հակամարտությունը ներկայացնում էին որպես Ուկրաինայում աճող ֆաշիզմի արդյունք, իսկ դա Կրեմլի չինովնիկների կարևորագույն թեզերից է։

Ցեմպերն ասում է, որ հոդվածների տոնը սկսեց փոխվել դեպի բացահայտ թշնամանք արևմտյան ինստիտուտների և արժեքների հանդեպ։ «Նրանք սկսեցին գրոհել արևմտյան ժողովրդավարության հիմնարար սզկբունքներն», – ասում է ակտիվիստը։

AC24-ն դարձավ մի կայք, որտեղ ամենահեշտը ՆԱՏՕ-ի, Եվրամիության և արտասահմանյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների հասցեին քննադատություն գտնելն էր։ Բացի այդ, AC24-ն գործում է հրատարակչական միտումների հիման վրա, որոնք բնորոշ են Ամերիկայի և այլ շուկաների համար։ Դրանում պատմությունները դարձան կարճ ու հաճախ տեսանյութերով ուղեկցվող։

Գերշլն ասում է, որ առցանց բիզնեսը շատ ավելի եկամտաբեր է, քան ամսագիրը։ «Գիտակցության» վերջին թողարկումը 2016թ-ի մայիսին է եղել։

«Մենք ավելի շատ երկար տեքստեր էինք հրապարակում, սակայն դրանք այլևս ոչ ոք չի կարդում։ Ես որոշեցի գումար ներդնել այլ բանի մեջ, – ասում է Գերշլը։ – Մի բանի մեջ, որում ավելացված արժեքն ավելի շատ է, եթե խոսենք բիզնեսի լեզվով»։

Այժմ AC24 կայքում հրապարակվող  տիպիկ պատմությունը հինգ պարբերությունից չի անցնում և թեմաների շեշտադրում կա, որոնք ողջ Եվրոպայի աջ արմատականները սպառնալիք են համարում՝ ներգաղթից մինչև իսլամի մասին սարսափներ։

Ճչան անվանումներ, օրինակ «ԱՄՆ-ն փլուզվում է, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում» կամ «Բիլ Գեյթսն ու գլոբալ էլիտաները չեն պատվաստում իրենց երեխաներին։ Եվ դա իր պատճառներն ունի», կայքում հայտնվում են բազմաթիվ գովազդային բաներներ։

Մինչդեռ Գերշլն ասում է, որ իր եկամուտներն աճում են։ 2015թ-ին AC24100 հազար չեխական կրոն [մոտ $4 հազ] է վաստակել։ 2017թ-ին եկամուտն աճել է 11 անգամ՝ մինչև 1,1 մլն չեխական կրոն։

Գերշլը համաձայն չէ Ցեմպերի պես քննադատների հետ, որոնք իրեն մեղադրում են կեղծ լուրեր տարածելու համար։ Նա ասում է, որ AC24-ն աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ եկամուտ է բերում։ «Մենք պարզապես հարմարվում ենք մեդիաինդուստրիայի փոփոխություններին, — ասում է Գերշլը։ – Քանի դեռ մարդկանց նման տեղեկություններ են պետք, մենք դրանք տալու ենք»։

Ֆիլիպ Բրոկեշն անկախ հետաքննող լրագրող է, որը 2018թ-ից ապրում է Բեռլինում։ Նա ծնունդով Պրահայից է, Ֆիլիպը լուսաբանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետխորհրդային երկրները մի շարք լուրջ պարբերականներում։


Կարդալ ավելին JAMnews-ում