Նրան շփոթել են «Ժողովրդի ձայն. Աստված է մեր ճշմարտությունը» միության առաջնորդի հետ" />

Թե ինչպես են Վրաստանի հայկական քաղաքում նախագահ ընտրել Սաակաշվիլիին, որը ցուցակում չկար

Նրան շփոթել են «Ժողովրդի ձայն. Աստված է մեր ճշմարտությունը» միության առաջնորդի հետ

Վրաստանի նախագահական ընտրություններին 25 թեկնածու էր մասնակցում, որոնցից շատերի անուններն ընտրողներին բացարձակ ծանոթ չէին, կային նաև թեկնածուներ, որոնք ծաղրանկարների առիթ տվեցին նախագահական ընտրություններին մշտապես և համառորեն մասնակցելու համար:

Նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 28-ին: Սակայն առաջին իսկ փուլում նախագահ ընտրել չի հաջողվել: Երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 2-ը, հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Գլխավոր մրցակիցների ձայները հավասար են բաժանվել առաջին փուլում. Սալոմե Զուրաբիշվիլին, որն իշխանությունների թեկնածուն էր, 38,4 տոկոս ձայն էր հավաքել, ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73 տոկոս:

Այդպիսի «ընդմիշտ» թեկնածու է Միխեիլ Սալուաշվիլին, որին այս ընտրություններին անսպասելի անակնկալ մատուցեցին Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի (Ջավախեթի շրջանը Հարավային Վրաստանում, որը գլխավորապես հայերով է բնակեցված) ընտրողները:

Նախագահական ընտրությունները Վրաստանում: Ինչո՞ւ են իշխանությունները խոսում քաղաքացիական պատերազմից

25 լուսանկար Ջավախեթիից, Վրաստան. գյուղեր, լճեր, թռչուններ

Ջավախեթիում ինչ-որ բան է փոխվել: Ո՞ւմ համար են քվեարկելու ազգային փոքրամասնությունները

•  Միջանցք: JAMnews-ի հատուկ նախագիծը՝ Ջավախեթիից չվող թռչունների և մարդկանց մասին

Այդ շրջանում «Արդարության վերականգնման միություն – Ժողովրդի ձայն. Աստված է մեր ճշմարտությունը» շարժման առաջնորդ Միխեիլ Սալուաշվիլին 87 տոկոս ձայն է հավաքել, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի գրեթե մեկ տոկոսը՝ 0,92%: Այդպիսի բարձր ցուցանիշ Սալուաշվիլին երկրում ոչ մի տեղ չէր հավաքել:

Վրաստանի նախագահի թեկնածու Միխեիլ Սաուաշվիլին: Ստացել է 0.19 % ձայն

Ընտրությունների արդյունքում այս թեկնածուն երկրի մասշտաբով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Նինոծմինդայում՝ չորրորդ:

Մինչ մայրաքաղաքի լրագրողներն ու Սալուաշվիլին փորձում էին կռահել, թե պատճառը որն է, և ինչն է նինոծմինդացիներին ստիպել իրենց ձայնը տալ մի մարդու, որը նախընտրական արշավի ժամանակ իրենց շրջան չէր այցելել, պատասխանը եկավ տեղական «Նոր» ռադիոկայանից:

Պարզվեց, որ տեղացի որոշ հայեր, որոնք այնքան էլ լավ չեն տիրապետում պետական վրացերեն լեզվին [իսկ բոլոր քվեաթերթիկները հենց վրացերեն էին] «Միխեիլ Սալուաշվիլի» անվան փոխարեն կարդացել էին «Միխեիլ Սաակաշվիլի»: Այսպիսով, նրանք իրենց ձայնը տվել էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ընդհանրապես ընտրարշավին չէր մասնակցում:

Այսպիսի եզրակացության էին եկել տեղական «Նոր» ռադիոկայանի աշխատակիցները՝ զրուցելով տեղացիներից մի քանիսի հետ, որոնք «քվեարկել էին» Սալուաշվիլիի օգտին: Նրանք խոստովանել են, որ առաջին անգամ են լսում այդ անունը, իսկ իրենց քվեն տվել են Սաակաշվիլիին:

Նախընտրական արշավի ժամանակ Սալուաշվիլին ընտրողներին հիշեցնում էր, որ շուտով լինելու է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը», և այդ իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի երկիրը կառավարի «Աստծո կամքի պատվիրակը երկրի վրա»՝ այսինքն ինքը: Այդպիսին էր Միխեիլ Սալուաշվիլիի ընտրական պլատֆորմը:

_______________

Նինոծմինդա քաղաքը գտնվում է Հարավային Վրաստանում՝ Ջավախեթի շրջանում: Այն սահմանակից է Թուրքիային և առավելապես բանկեցված է հայերով:

2014թ-ի մարդահամարի տվյալներով՝ Վարստանում 168 հազար հայ է ա պրում, մեծ մասը՝ հենց Ջավախեթի շրջանում:

Պետական վրացերեն լեզվի չիմացության պատճառով Վրաստանի հայ համայնքն ավանդաբար քաղաքականապես պասիվ է: Մարդիկ այստեղ գրեթե կտրված են Թբիլիսիի տեղեկատվական դաշտից և տեղեկատվություն են ստանում հիմնականում ռուսական հեռուստաալիքներից:

Ընտրությունների ժամանակ տարածաշրջանում ընտրողների մասնակցությունը միշտ ցածր է եղել, իսկ քվեարկելու եկած քաղաքացիները, որպես կանոն, միշտ քվեարկում են իշխող կուսակցության օգտին՝ այդպես արտահայտելով իրենց հավատարմությունը պետությանը:

Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակի «կողմ» և «դեմ» կարծիքներ

• Վրաստանի հայկական դպրոցները՝ բարեփոխումների զոհ

 • Վրաստանի հայկական դպրոցների գլխավոր խնդիրները

Շատերն ընդհանրապես նույնիսկ չեն կարող նշել երկրի գործող վարչապետի անունը:

Այստեղ, ինչպես և մնացած Վրաստանում, մեծ գործազրկություն կա: Շրջանի տղամարդկանց մեծ մասը Ռուսաստան է մեկնում սեզոնային աշխատանքի՝ ընտանիքը մի կերպ կերակրելու համար:

Ջավախեթիում մարդիկ հիմնականում անասնապահությամբ, կարտոֆիլի և այլ բանջարեղենի մշակմամբ են զբաղվում: Տեղական պանիրը, կարտոֆիլն ու մեղրը հայտնի են ողջ Վրաստանում:

Ջավախեթին Վրաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է՝ բացառիկ լճերով և բնությամբ:

 


Կարդալ ավելին JAMnews-ում