Լրագրող Իվան Գոլունովին, որի վրա թմրանյութերի գործ էին բացել, հասարակությունը կարողացավ փրկել։ Սակայն իշխանությունները կեղծիքը չխոստովանեցին, և տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ շարունակում են պատիժ կրել նմանատիպ մեղադրանքներով" />

Թե ինչպես են Ռուսաստանում թմրանյութերի գործ սարքում նրանց վրա, ովքեր քննադատում են իշխանություններին

Լրագրող Իվան Գոլունովին, որի վրա թմրանյութերի գործ էին բացել, հասարակությունը կարողացավ փրկել։ Սակայն իշխանությունները կեղծիքը չխոստովանեցին, և տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ շարունակում են պատիժ կրել նմանատիպ մեղադրանքներով

«228․ բոլորի գրպանը թմրանյութ չեն գցի»։

Այսպիսի կարգախոս էին վանկարկում Մոսկվայում հունիսի 12-ին ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի երթի մասնակիցները։

Գոլունովին փորձում էին նստեցնել՝ նրա մոտ թմրանյութեր գցելով։ Նրան սպառնում էր Քրեական օրենսգրքի 228 հոդվածը, այստեղից էլ՝ կարգախոսը։

Հազարավոր մարդիկ են Ռուսաստանում փողոց դուրս եկել՝ պաշտպանելու Իվան Գոլունովին։ Տեսանյութ և գործի մանրամասները

Ռուսաստանում 228 հոդվածն ընդդիմադիրների և պարզապես ինչ-որ բանից դժգոհների դեմ պայքարի հայտնի միջոց է։ Ռուսական «Նովայա գազետան» վերլուծել է այդ հոդվածի շուրջ գործընթացները։

Թե ինչպես է Պուտինի օրոք փողոցային հանցավորությունը փոխարինվել մաֆիոզ պետությամբ։ Հետաքննություն

Քրեական օրենսգրքի «ժողովրդական հոդվածը»

228-ն անվանում են «ժողովրդական»․ դրանով միայն 2018թ-ին 74,752 մարդ է դատապարտվել։

Դա ավելին է, քան Ռուսաստանի Քրեական օրենսգրքի ցանկացած այլ հոդվածով դատապատվածների թիվը։

228 հոդվածով դատապարտվածների կեսից ավելին՝ 61%-ը, 18-34 տարեկան անձինք են։

Դատապարտվածների կեսից ավելին՝ 57%-ը, 2-5 տարի ժամկետով են դատապարտվել։ Նրանք օգտագործողներ են։

Եթե խոսքն իրացման մասին է, ժամկետը կարող է հասնել մինչև 15 տարվա։ Հենց այդ մեղադրանքն էր առաջադրվել Իվան Գոլունովին։

Նույն կերպ ժամկետն աճում է, եթե թմրանյութերի ծավալը «զգալի է» կամ «խոշոր»։

Հստակ քանակը

«Զգալի» է համարվում 6գ մարիխուանան, 2գ հաշիշը, 0.2գ մեֆեդրոնը, 0.5գ հերոինը։

«Խոշորը» մարիխուանայի 100 գրամն է, հաշիշի  25 գրամը, մեֆեդրոնի 2.5 գրամը, հերոինի 2.5 գրամը։

Իրավակիրարկման խնդիրների ինստիտուտի փորձագետները, որոնք 2017թ-ին հետազոտություն էին հրապարակել, նվիրված թմրանյութերի առգրավման վիճակագրությանը, միտում են նշում անձինք, որոնցից այս կամ այն նյութն է առգրավվում, ունեն հենց այնքան թմրանյութ կամ մի փոքր ավելին, քան պետք է քանակը «զգալի» կամ «խոշոր» ճանաչելու համար, շատ ավելի հազվադեպ՝ դրանից քիչ (վերլուծվել է միայն հերոինի առգրավման ավելի քան 54 հազար դեպք)։

Այլախոհների դեմ պայքարի գործիք

Ռուսաստանում թմրանյութերի պահպանման և իրացման մեղադրանքը հաճախ օգտագործվում է գործող իշխանության քննադատների դեմ։ Լրագրող Իվան Գոլունովի գործը բնավ առաջինը չէ։

Ցցուն օրինակ կարելի է համարել Պսկովում կատարված դեպքը, որտեղ արդեն հինգ ամիս է կալանքի տակ է «Բաց Ռուսաստան» ընդդիմադիր կազմակերպության տեղի ակտիվիստ Արտյոմ Միլուշկինը։ Նրա կինը՝ Լիա Միլուշկինան, տնային կալանքի տակ է։ Նրանց մեղադրում են թմրանյութերի խոշոր քանակի իրացման համար։

Միլուշկիններին ձերբակալել են 2019թ-ի հունվարի 16-ին։ Արտյոմի և Լիայի տուն են ներխուժել Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ՝ դիմակներով և զենքով։ Նրանք կոտրել են ապակիները՝ վախեցնելով մանկահասակ երեխաներին, ամուսինների ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել և չորս ժամ խուզարկություն իրականացրել։

«Ինձ թվում է, տղայիս և Իվան Գոլունովի գործերը նման են։ Ես նույնիսկ զանգահարել եմ Իվանի փաստաբանին, երբ նա դեռ կալանքի տակ էր, և խնդրել Իվանին փոխանցել մեր աջակության խոսքերը։

Որդիս՝ Արտյոմ Միլուշկինը մեկուսարանում է արդեն հինգ ամիս։ Նա ճնշված է և հուսալքված։ Ծանր բրոնխիալ ասթմա և հիպերտոնիա ունի։ Նա երբեք գործ չի ունեցել թմրանյութերի հետ։ Երևի նրա քաղաքական ակտիվության համար մեկը հաշիվ է մաքրում», – պատմել է Արտյոմի մայրը՝ Իրինա Միլուշկինան։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում