Վրաստանի մայրաքաղաքը նմանվում է հսկայական տոնավաճառի՝ ուտելիքով, մրգերով և պարերով, առնվազն 2 միլիոն մարդու մասնակցությամբ" />

Թբիլիսոբա-2019 – ուտելիք և պարեր, եղանակի հարցում էլ է բախտները բերել. ֆոտոռեպորտաժ Քաղաքի օրվանից

Վրաստանի մայրաքաղաքը նմանվում է հսկայական տոնավաճառի՝ ուտելիքով, մրգերով և պարերով, առնվազն 2 միլիոն մարդու մասնակցությամբ

Թբիլիսիում հոկտեմբերի առաջին հանգստյան օրերը միշտ տոնական են: Ինչն է շատ՝ խորովածն ու չուրչխելին, բայց ցանկացած ուտելիք էլ այդ օրերին մայրաքաղաքում շատ է: Ինչպես և երաժշտությունը, համերգները և սպորտը:

Քաղաքի օրը, ինչպես միշտ, Թբիլիսիում նշում են մեծ շուքով: 

Այս տոնը հորինվել է խորհրդային Վրաստանի տարիներին: Առաջին Թբիլիսոբան անցկացվել է 1979թ-ի հոկտեմբերի 28-ին Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Էդուրադ Շևարդնաձեի նախաձեռնությամբ:

Այս տոնը նվիրված է բերքահավաքին: Այս օրը մայրաքաղաք են գալիս գյուղացիներ և ֆերմերներ Վրաստանի տարբեր անկյուններից և բերում են իրենց ապրանքը: Երու օրով Վրաստանի մայրաքաղաքը նմանվում է հսկայական գյուղատնտեսական շուկայի, որը լի է աշնան բարիքներով՝ խաղողով, խուրմայով, գինով, մեղրով, չուրչխելայով, չրերով: Եվ այդ ամենը վաճառվում է վրաններում՝ հենց կենտրոնական փողոցներում:

Այստեղ էլ հենց խորոված են անում և փաթաթում անուշաբույր լավաշի մեջ:

Բացի այդ, հյուրերին այլ միջոցառումներ էլ են սպասվում, որոնք կազմակերպվում են Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ատրակցիոններ և խաղեր երեխաների համար: Տեղի է ունենում նաև ձեռագործ իրերի տոնավաճառ:

Այս օրը զբոսաշրջիկների սրտով է. կենտրոնական փողոցները փակ են, կարող ես քայլել, որքան սիրտդ ուզի: Իսկ քաղաքի կենտրոնական շրջանների բնակիչները բողոքում են խցանումների հետևանքով առաջացած անհարմարություններից:

Թե ինչպիսին էր 2018թ-ի Թբիլիսոբան, ծանոթացեք JAMnews-ի ֆոտոռեպորտաժին:


Կարդալ ավելին JAMnews-ում